Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025 19:41
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ Հովակիմյանին, NVIDIA ընկերությանն փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին: >>>
|
Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025 13:05
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է կարգավորել միջազգային հեղինակավոր աքսելատորի՝ «Plug and Play»-ի հետ երկարաժամկետ պայմանագրի կնքման գործընթացը: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում: >>>
|
Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025 15:40
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 2-ին ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ >>>
|
Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025 11:43
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախօրեին մասնակցել է Viva ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը: >>>
|
Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025 20:45
Արմինֆո."Viva Armenia" ՓԲԸ-ն (Viva ապրանքանիշ) մտադիր է ձեռք բերել "GNC-ALFA" ՓԲԸ-ի (OVIO ապրանքանիշ, նախկինում ՝ "Ռոստելեկոմ") բաժնետոմսերի 100% - ը։ Համապատասխան տեղեկատվությունը զետեղված է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) պաշտոնական կայքում: >>>
|
Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025 16:26
Արմինֆո.Team Telecom Armenia-ն և Team Systems-ը՝ մեկ հարկի տակ․ Homplex Mall-ում պաշտոնապես բացվել է Team Place-ը՝ նոր կոնցեպտով վաճառքի և սպասարկման կենտրոնը։ Team Place-ում այցելուները կարող են գտնել ամեն ինչ ցանկացած տարածք՝ տներից մինչև գրասենյակներ, հյուրանոցներ ու այլ կառույցներ խելացի լուծումներով կահավորելու համար։
Ինչպես հաղորդում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժինը, նորաբաց կենտրոնում կարելի է փորձարկել ու ձեռք բերել ավտոմատ կառավարվող լուսային ու ջեռուցման համակարգեր, դիզայներական հեռուստացույց, վարագույրների ու դռների հեռավար կառավարվող մեխանիզմներ, ինչպես նաև բաժանորդագրվել այս ամենի լիարժեք աշխատանքն ապահովող Team Telecom Armenia-ի գերարագ ինտերնետ փաթեթներին։ >>>
|
Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025 15:38
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենին: >>>
|
Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025 14:16
Արմինֆո.Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի հեռահաղորդակցության շուկան աճել է 25% - ով՝ 2024թ. արդյունքներով հասնելով 154,5 մլրդ դրամի, իսկ օպերատորների հասույթի հիմնական աղբյուրներն են բջջային կապն ու ֆիքսված ինտերնետի ծառայությունները: >>>
|
Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025 13:06
Արմինֆո.Ucom-ը հայտարարում է 5G ցանցի գործարկման մասին ևս երկու քաղաքներում՝ Աբովյանում և Էջմիածնում։ Այժմ, Ucom-ի 5G ամենալայն ցանցը հասանելի է 38 քաղաքներում, 19 բնակավայրում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան-Դիլիջան ճանապարհի երկայնքով, Բագրատաշենի, Բավրայի և Ագարակի սահմանային անցակետերում։ >>>
|
Ուրբաթ, 27 Հունիսի 2025 17:49
Արմինֆո.Հուլիսի 4-6-ը Հայաստանի տեխնոլոգիական մայրաքաղաքը կդառնա Վանաձորը: Հուլիսի առաջին օրերին Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկայանա հայկական տեխնոլոգիական հանրության համար առանցքային իրադարձություններից մեկը ՝ Tech Week Vanadzor -2025-ը: >>>
|
Հինգշաբթի, 26 Հունիսի 2025 14:10
Արմինֆո. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Տյանցզին քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը, ավտոմատացումը և աշխատանքի ապագան» թեմայով պանելային քննարկմանը։ >>>
|
Երեքշաբթի, 24 Հունիսի 2025 10:40
Արմինֆո.Երևանում 5G ցանցի գործարկումից հետո՝ ապահովելով Հայաստանում ամենալայն ծածկույթը, Ucom-ը ուրախ է նաև հայտարարել, որ դարձել է առաջին շարժական կապի օպերատորը Հայաստանում, որը մատուցում է 5G ռոումինգի ծառայություններ Հայաստան ժամանած օտարերկրյա այցելուների համար։ >>>
|
Ուրբաթ, 20 Հունիսի 2025 13:53
Արմինֆո. Եղեգնաձորում «Թումո տուփ» կհիմնվի: >>>
|
Հինգշաբթի, 12 Հունիսի 2025 14:09
Արմինֆո. Մոտ 500 մլն դոլարի ներդրում կուղղվի Հայաստանում լայնածավալ նախագծի իրականացմանը, որը նախօրեին պաշտոնապես ներկայացվել էր Եվրոպայի խոշորագույն ստարտափների և տեխնոլոգիաների համաժողովում ՝ Viva Technology-ում: ՀՀ կառավարությունը, NVIDIA-ն, Firebird-ը և Team Group-ը կմիավորեն ջանքերը տարածաշրջանում ամենահզոր գերհամակարգչային և արհեստական բանականության (ԱԲ) լուծումների հիման վրա տվյալների մշակման կենտրոն ստեղծելու համար: Այդ մասին հունիսի 12-ին կառավարության հերթական նիստում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ >>>
|
Հինգշաբթի, 12 Հունիսի 2025 13:56
Արմինֆո. Հայաստանի հետ մեր համագործակցությունը կօգնի հիմք դնել տարածաշրջանում արհեստական բանականության (ԱԲ) զարգացման համար։ Այդ մասին հայտարարել է ամերիկյան առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ NVIDIA-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը։ >>>
|
Հինգշաբթի, 12 Հունիսի 2025 12:03
Արմինֆո. Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը նախօրեին ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) պատվիրակությանը, որը գլխավորել են Էստոնիայի ԱԳՆ զարգացման համագործակցության բաժնի տնօրեն Ինգրիդ Կրեսսելը և ESTDEV-ի թվայնացման հարցերով տնօրեն Անդրես Արեման։ >>>
|
Չորեքշաբթի, 11 Հունիսի 2025 18:16
Արմինֆո. Ներքին գործերի նախարարությունը մշակել և e-draft.am կայքում հանրային քննարկման է դրել «Աղետների ռիսկի կառավարման ոլորտում տիեզերահեն տեղեկատվության օգտագործման և գործիքակազմի ձևավորման հայեցակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ >>>
|
Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025 16:33
Արմինֆո. Առողջապահության ոլորտն իր համակարգում արհեստական բանականության (ԱԲ) ներդրման առաջամարտիկներից է, և չափազանց կարևոր է խրախուսել դրա ինտեգրումը տարբեր ոլորտներում նաև Հայաստանում, հատկապես՝ բժշկության ոլորտում: Այդ մասին հունիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ >>>
|
Երեքշաբթի, 3 Հունիսի 2025 15:07
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ինժեներական քաղաք»՝ տեղում ծանոթանալու բիզնես աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքների ավարտին: >>>
|
Ուրբաթ, 30 Մայիսի 2025 17:06
Արմինֆո.Հունիսի 14-21-ը Դիլիջանում կանցկացվի կիբեռանվտանգությանը նվիրված շաբաթ ՝ 4-րդ ամենամյա ""CyberGEN" " համաժողովը, որի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ: Մանրամասները մայիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել են Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ղեկավար Ներսես Երիցյանը, ՀՀ ԿԲ տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության դեպարտամենտի ղեկավար Կոմիտաս Ստեփանյանը, Microsoft ինովացիոն կենտրոնի տնօրեն և CyHub Armenia նախագծի ղեկավար Մարի Բարսեղյանը, Hexens-ի տեղեկատվական անվտանգության գծով տնօրեն Ռուբեն Մուրադյանը, Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին: >>>
|