Երեքշաբթի, 27 Մայիսի 2025 15:45
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին: Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 09.05.2025թ. թիվ 1/113 Ա որոշմամբ: >>>
|
Երեքշաբթի, 27 Մայիսի 2025 13:55
Արմինֆո. Հրազդանի ցեմենտի գործարանում իրավիճակը գտնվում է ՀՀ կառավարության վերահսկողության ներքո։ Այդ մասին մայիսի 27-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը՝ պատասխանելով ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։ >>>
|
Երեքշաբթի, 27 Մայիսի 2025 11:57
Արմինֆո. ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 9,1 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Այդ մասին հաղորդել է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը: >>>
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025 17:11
Արմինֆո. Այսօր՝ մայիսի 27-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում ընդգրկված է 15 հարց: Այդ մասին հաղորդել է ԱԺ մամուլի ծառայությունը: >>>
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025 14:55
Արմինֆո. Հայաստանի համար կարևոր է շարժվել թվային լոգիստիկայի ուղղությամբ՝ սկսելով հիմնարար տեխնոլոգիաներից. էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, սովորական գործընթացների ավտոմատացում, տրանսպորտի մոնիթորինգ։ Ինչպես ասվում է ATI.SU բեռնափոխադրումների բորսայի պաշտոնական հաղորդագրության մեջ, նման կարծիք է հայտնել Հայաստանում ATI.SU ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը: >>>
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025 13:17
Արմինֆո. Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի' Երևանի փայլաթիթեղագլանման "Արմենալ" գործարանի հակաճգնաժամային զարգացման հարցերն են քննարկվել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանի գլխավորած պատվիրակության ձեռնարկություն այցի ընթացքում: >>>
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025 12:19
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ցեմենտի ներքին արտադրողների շահերը պաշտպանելու ևս մեկ փորձ են ձեռնարկում։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը մայիսի 26-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Պետական տուրքի մասին" օրենքում կառավարության ներկայացրած փոփոխություններին: >>>
|
Շաբաթ, 24 Մայիսի 2025 15:27
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը՝ ԶՖԳ ընդլայնման և Եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորությամբ։ >>>
|
Ուրբաթ, 23 Մայիսի 2025 16:58
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2025 թվականի ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 783 547, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 128-ով կամ 4.8%-ով: >>>
|
Ուրբաթ, 23 Մայիսի 2025 16:30
Արմինֆո.Մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ: >>>
|
Ուրբաթ, 23 Մայիսի 2025 15:49
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 23-ին Կոտայքի մարզում այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ», որի պաշտոնական բացումը նախատեսվում է հունիս ամսվա ընթացքում։ >>>
|
Ուրբաթ, 23 Մայիսի 2025 11:49
Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոնալդ Լամբերտին: >>>
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2025 16:57
Արմինֆո.Պետական քաղաքականության կարճաժամկետ ցուցանիշների մոլուցքը կարող է երկիրը զրկել տնտեսական ինքնիշխանությունից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը՝ անդրադառնալով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2025 թվականի առաջին եռամսյակի տվյալներին, որոնց համաձայն, Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 5.2% - ով։ >>>
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2025 16:54
Արմինֆո.Հայաստանի ՀՆԱ-ն 2025թ. առաջին եռամսյակի արդյունքներով ընթացիկ գներով կազմել է 2.118 տրլն դրամ (5.4 մլրդ դոլար)։ Ինչպես վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները, ՀՆԱ-ի տարեկան աճը դանդաղել է 9,2% - ից մինչև 5,2%: ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը բարձրացել է մինչև 102,9% (2024թ.առաջին եռամսյակի 100,8% - ից)։ >>>
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2025 16:51
Արմինֆո. 2025 թվականի առաջին եռամսյակում հարկային հավաքագրումները շուրջ 3 մլրդ դրամով գերազանցել են ծրագրային ցուցանիշը։ Մայիսի մուտքագրումները ցույց են տալիս, որ կիսամյակային կտրվածքով էլ խնդիրներ չենք ունենա։ Այս մասին մայիսի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ՊԵԿ-ը կապահովի պետական բյուջեում ամրագրված հարկային մուտքերի ցուցանիշը։ >>>
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2025 15:17
Արմինֆո.900 հազար հայտարարատուներից 2024 թվականի իրենց եկամուտների համար հարկայինին հաշվետու է եղել ընդամենը շուրջ 54 հազար մարդ։ Նրանցից մոտ 23 հազարը սոցիալական ծախսերի փոխհատուցում են ստացել։ Այդ մասին մայիսի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ >>>
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2025 15:12
Արմինֆո. Հայաստանի պետական բյուջեից, այսինքն, հարկատուի գրպանից մոտ 84,5 մլն դրամ (մոտ 220 հազար դոլար) կհատկացվի սնանկացած ԱՆԻՖ (Armenian National Interests Fund) պետական ընկերությանը ՝ 2024 թվականի շահութահարկը վճարելու համար։ Վճարման վերջնաժամկետը 2025 թվականի ապրիլի 20-ն է: Որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի օրակարգում: >>>
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2025 14:42
Արմինֆո.«Չեմ կարծում, թե իմ այցը Վրաստան ավելի արդյունավետ կլինի, քան "Գեզի" տերմինալում հայկական բեռների ուշացմանն առնչվող իրավիճակի շուրջ վրացի գործընկերների հետ ամենօրյա շփումները», - նման կարծիք հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հայ-վրացական սահմանին ավելի քան 40 օր կանգնած հայկական գինու եւ կոնյակի արտաադրանքով բեռնատարների հարցի հնարավոր լուծման մասին լրագրողների հարցին: >>>
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2025 13:37
Արմինֆո. Զբոսաշրջության նոր ռազմավարության շրջանակում Մերձավոր Արևելքը Հայաստանի համար կդառնա առաջնային շուկաներից մեկը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներն հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պարզաբանելով ՀՀ-ում Օմանի, Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի քաղաքացիների, ինչպես նաև բարեկամ երկրների, այդ թվում ՝ ԱՄԷ-ի, Քաթարի ռեզիդենտների համար առանց վիզայի ռեժիմի գործարկման մասին կառավարության որոշման ընդունումը: >>>
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2025 12:49
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշում: >>>
|