Հինգշաբթի, 4 Հունվարի 2024 11:31
Արմինֆո. Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 4-ի նիստում։ >>>
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024 11:03
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին: >>>
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024 11:00
Արմինֆո. Հայաստանը 2023 թվականը կփակի ՀՆԱ-ի 8-8.5% աճով՝ պետբյուջեով նախատեսված 7%-ի և 2024 թվականի բյուջեով ակնկալվող 7.2%-ի փոխարեն: Ընդ որում, երկրի ՀՆԱ-ի գեներացման ներուժը, ինչպես եւ նախկինում, չի գերազանցում 5 տոկոսը։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, պետական ֆինանսների կառավարման գծով միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը: >>>
|
Չորեքշաբթի, 3 Հունվարի 2024 16:15
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականն ամփոփել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 295.9 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Տարեսկզբին հաստատված՝ 2 տրլն 203.7 մլրդ ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 18.2 մլրդ դրամով: Այդ մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: >>>
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023 16:43
Արմինֆո. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել Է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: >>>
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023 14:50
Արմինֆո.Հավատարիմ մնալով որդեգրած բաց ու հանրային գործելաոճին՝ Team Telecom Armenia-ն ամփոփել է անցնող տարին։ IPO-ի հաջող իրականացում և բաժնետոմսերի ցուցակում, նոր սերնդի ցանցի կառուցում ու բջջային կայանների վերազինում, Team Energy նախագծի մեկնարկ և մի շարք աջակցության ծրագրեր․ սրանք ընկերության իրականացրած խոշոր նախագծերի մի մասն են։
Team Telecom Armenia-ն դարձավ առաջին տելեկոմ ընկերությունը Հայաստանում, որի բաժնետոմսերն առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով ցուցակվեցին ֆոնդային բորսայում։ Տեղաբաշխվեց 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, ինչի արդյունքում Team-ի բաժնետերերի թիվն ավելացավ 1000-ով։ Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ >>>
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023 14:09
Արմինֆո. Մինչև 2024 թվականի գարուն Վեդու ջրամբարը պետք է շահագործման հանձնվի և սկսի ջրով լցվել։ Այդ մասին դեկտեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ >>>
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023 12:16
Արմինֆո.Դեկտեմբերի 28-ին Երևանում անցկացվել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) 12-րդ Անվտանգային ֆորումը, որը նվիրված էր Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման խնդիրների քննարկմանը: >>>
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023 12:07
Արմինֆո. Հայաստան ժամանող կամ երկրից մեկնող յուրաքանչյուր երրորդ ուղևոր օգտվում է ազգային ավիաընկերությունների ծառայություններից: Այդ մասին դեկտեմբերի 29-ին լրագրողներին հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ >>>
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023 11:41
Արմինֆո. 2023 թվականին տարբեր ծրագրերի իրականացման համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկրի պետական բյուջեից ստացել է 275 մլրդ դրամ, որից ծախսվել է 270 մլրդ դրամ։ Այդ մասին դեկտեմբերի 29-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Գնել Սանոսյանը։ >>>
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023 09:54
Արմինֆո. ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ >>>
|
Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023 19:16
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստը: >>>
|
Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023 19:02
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2024 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում 7400 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։ Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում: >>>
|
Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023 16:29
Արմինֆո. ԱրարատԲանկը բրիտանական The Global Banking & Finance Review հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է «Լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում»։ Այս հեղինակավոր մրցանակն ընդգծում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նկատմամբ բանկի հանձնառությունն ու պատասխանատվությունը։ >>>
|
Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023 16:15
Արմինֆո. Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը, առաջնային հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումից հետո, պաշտոնապես ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում՝ մուտք գործելով ազատ շուկա։ Այսուհետև բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք շուկայի մասնակիցների միջնորդությամբ Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով հնարավորություն ունեն գնելու և վաճառելու նշված բաժնետոմսերը: >>>
|
Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023 13:20
Արմինֆո. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Սիմենս Ինդասթրի Սոֆթվեր» ընկերության հայաստանյան գրասենյակ։ >>>
|
Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023 12:15
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ԱԱՊՀ (Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ տնտեսական տարվա արդյունքներն ամփոփելու և 2024 թվականի ծրագրերը քննարկելու նպատակով։ >>>
|
Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023 09:43
Արմինֆո. Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Գենադի Չիժիկովը Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է գործարար երկկողմ շփումների ակտիվացմանը: >>>
|
Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023 17:23
Արմինֆո. 2024 թվականը ֆիզիկական անձանց համար կարելի է անվանել <հարկային կայունության> տարի։ Իսկ ահա բիզնեսի համար այն խոստանում է լինել իրադարձություններով հարուստ. հին հարկեր նոր փաթեթավորմամբ՝ շահառուների շրջանակի նեղացման ֆոնին։ >>>
|
Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023 17:21
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության աշխատակիցները, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում հսկողական աշխատանքների իրականացման շրջանակում, ուսումնասիրել են մի շարք ընկերությունների կողմից ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքների ներկրման գործընթացը Հայաստանի Հանրապետություն։ >>>
|