Չորեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2024 12:12
Արմինֆո. Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը (CSIE) փոխըմբռնման հուշագիր են (MoU) ստորագրել, համաձայն որի, 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec-ի օրերին, կկազմակերպվի «Նորարարություններն ինքնավար համակարգերում» թեմայով աշխատաժողով։ Վերջինս համախմբելու է առաջատար փորձագետների, հետազոտողների և ոլորտի մասնագետների աշխարհի տարբեր երկրներից՝ համագործակցության և մտքերի փոխանակման հնարավորություն ստեղծելով։ >>>
|
Չորեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2024 11:04
Արմինֆո."Ներուժ5.0" ծրագրին այս տարի մասնակցում է 35 սփյուռքահայ ստրատափ։ Այդ մասին ծրագրի բացման արարողության ժամանակ հաղորդել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ >>>
|
Երեթշաբթի, 24 Սեպտեմբերի 2024 17:35
Արմինֆո.OVIO ընկերությունը հանդես է գալիս որպես Ռոբոտների միջազգային օլիմպիադայի (World Robot Olympiad) գլխավոր գործընկեր Հայաստանում։ Այս եզակի միջազգային մրցույթը նպատակ ունի ներգրավել աշակերտներին գործնական գիտական գործունեության մեջ և խթանել նրանց հետաքրքրությունը գիտությունների նկատմամբ։ 2023 թվականից ի վեր օլիմպիադայի ազգային ներկայացուցիչը «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ն է, ում հետ ևս ընկերությունը շարունակում է համագործակցել և միասին նպաստել այս կրթական հարթակի զարգացմանը։ >>>
|
Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2024 16:40
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն Հայաստան ժամանող քաղաքացիներին հորդորում է՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխել միայն իրենց կողմից ձեռք բերված և իրենց պատկանող Apple ապրանքանիշի նոր iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ։ >>>
|
Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024 13:23
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը: >>>
|
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024 12:54
Արմինֆո. ՏՏ ոլորտը մեր տնտեսության լուսավոր կետերից է, և շատ ուրախալի է, որ աստիճանաբար outsourcing-ի բիզնես մոդելից անցում է կատարում սեփական product-ների մշակմանը՝ արժանանալով վենչուրային ներդրողների ուշադրությանը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Modex խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը։ >>>
|
Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2024 16:23
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Google» ընկերության հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով ընդունել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը: >>>
|
Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024 12:31
Արմինֆո. Հայաստանում խոշորագույն «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում հայկական սթարթափները կներկայացնեն իրենց ներուժը։ Ինչպես ասվում է ցուցահանդեսի կազմակերպիչների հաղորդագրությունում, հոկտեմբերի 4-6-ը «ԴիջիԹեք»-ի շրջանակում սթարթափների համար կստեղծվի Startup Alley հատուկ հարթակ, որտեղ վերջիններս հնարավորություն կունենան ներկայացնել իրենց մշակումները ավելի քան 100 ներդրողների առջև: >>>
|
Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի 2024 13:13
Արմինֆո. Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում: >>>
|
Շաբաթ, 7 Սեպտեմբերի 2024 12:27
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը սեպտեմբերի 3-5-ը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացած Միավորված ազգերի կազմակերպության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) թվային ընդգրկման և վերափոխման թեմայով նախարարական խորհրդաժողովին: >>>
|
Երեթշաբթի, 27 Օգոստոսի 2024 12:41
Արմինֆո.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականություն կհատկացնի Հայաստանում 5G լայնաշերտ ցանցի ծավալման համար։ Ինչպես նշվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության էջում, այդ մասին Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում հայտարարել է գերատեսչության ղեկավար Մխիթար Հայրապետյանը։ >>>
|
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024 19:25
Արմինֆո. 2022 թվականից սկսած Հայաստանի ՏՏ ոլորտում զգալի աճ է գրանցվել, հիմնականում, Ռուսաստանից ռելոկանտների ներհոսքի հաշվին։ Այդ ժամանակահատվածում ոլորտը դարձել է ՀՆԱ-ի աճի նշանակալի աղբյուր ՝ ապահովելով աճի 1-3 տոկոսային կետ ։ Սակայն վերջին երկու եռամսյակների տվյալները ցույց են տալիս մտահոգիչ պատկեր, եւ ոլորտը սկսել է դիմակայել լուրջ մարտահրավերներին. Որն է պատճառը և ինչպես թույլ չտալ, որ ոլորտը բարձր դիրքերից գլորվի ներքև, ֆեյսբուքյան իր էջում փորձել է պատասխանել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսական վերլուծաբան Աղասի Թավադյանը: >>>
|
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024 13:19
Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) միջգերատեսչական աշխատանքային հերթական հանդիպումը։ >>>
|
Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2024 10:10
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 14-ին այցելել է տեխնոլոգիական և ՏՏ լուծումների մատակարար հանդիսացող «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ (OVIO), որտեղ գործարկվել է ՀՀ-ում ամենամեծ տվյալների մշակման կենտրոնը։ >>>
|
Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2024 19:43
Արմինֆո. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկը STEM շրջանավարտների թիվն է՝ վերջին 10-ամյակում այն էականորեն նվազել է, կրթության որակի մասին էլ լռում եմ», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը: >>>
|
Երեթշաբթի, 13 Օգոստոսի 2024 18:09
Արմինֆո. Team ընկերությունը հայտարարում է նոր ակցիայի մասին, որի շրջանակում կարելի է ձեռք բերել նորագույն Honor 200 Lite սմարթֆոն և մասնակցել դեպի Եգիպտոս 100-ից ավելի ուղեգրերի խաղարկությանը։ Ընկերության հաղորդագրության համաձայն, բացի այս, բոլոր գնորդները կստանան գեղեցիկ ուսապարկ և TeamTok կանխավճարային փաթեթ։ >>>
|
Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024 12:49
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Krisp ծրագրային ապահովման և մշակման ընկերություն։ Դավիթ Բաղդասարյանի և Արտավազդ Մինասյանի կողմից 2017 թվականին հիմնադրված ընկերությունը՝ Krisp-ը, օգտագործում է ալգորիթմներ՝ իրական ժամանակում ֆոնային աղմուկները, արձագանքները և այլ շեղող տարրերը հեռացնելու համար։ >>>
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024 12:46
Արմինֆո. Team Telecom Armenia-ի և Թումոյի միջև ռազմավարական գործընկերությունն ընդլայնվում է՝ ներառելով ևս մեկ կրթական նախագիծ։ Խոսքը Թումո ճամբարի մասին է, որի շրջանակում մասնակիցները ձեռք են բերում տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, հաստատում կապեր ամբողջ աշխարհից պատանիների հետ, ինչպես նաև վայելում ակտիվ մշակութային և ժամանցային ծրագիր: Team-ի աջակցության շնորհիվ այս տարի ամառային ճամբարին մասնակցելու հնարավորություն ունեցան նաև արցախցի պատանիներ։
Հինգ շաբաթ տևող Թումո ճամբարն այս անգամ անցկացվեց Երևանում և Դիլիջանում։ Յուրաքանչյուր շաբաթ փոխվում էին մասնակիցները, և ըստ նրանց հետաքրքրությունների՝ փոխվում էր նաև ծրագրի բովանդակությունը։
«Թումո ամառային ճամբարում ես ինձ համար նոր ոլորտ բացահայտեցի՝ ծրագրավորումը։ Մինչ այդ պատկերացում չունեի ծրագրավորման մասին և կարծում էի, որ ինձ մոտ չի ստացվի։ Հիմա ես շատ եմ ուզում հետագայում ավելի շատ ուսումնասիրել այդ թեման։ Ճամբարի ընթացքում ծանոթացա այլազգի երեխաների հետ ու շատ բան սովորեցի նրանց երկրների և մշակույթի մասին։ Շատ ուրախ էի նաև ճամբարի ընթացքում արցախցի իմ ընկերներին կրկին հանդիպելու համար։ Մի խոսքով՝ ունեցա նոր ընկերներ, ստացա գիտելիքներ և հաճելի ժամանակ անցկացրի»,- ասում է ճամբարի մասնակից Էլեն Դանիելյանը, որը եղել է նաև Թումո Ստեփանակերտի ուսանող։
Team-ը խթանում է տեխնոլոգիական կրթությունը, և արցախցի պատանիների ներգրավումը Թումո ճամբարում այդ ջանքերի կարևոր մասն է կազմում: Սա պատանիներին հնարավորություն կտա զարգացնելու իրենց թվային հմտությունները և ինտեգրվելու տեխնոլոգիական աշխարհին։ Կրթական բաղադրիչից բացի, ճամբարը նաև մշակութային կամուրջ ստեղծեց՝ թույլ տալով պատանիներին շփվել իրենց հասակակիցների հետ Հայաստանից և արտերկրից։
Ճամբարն ուներ հագեցած կրթական և ժամանցային բաղադրիչներ։ Մասնակիցները սովորեցին Թումոյի հիմնական ծրագրի ուղղություններում՝ ծրագրավորում, լուսանկարչություն, երաժշտություն, ինչպես նաև խաղերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, անիմացիա, 3D մոդելավորում ու ռոբոտաշինություն։ Նրանք այցելեցին պատմամշակութային վայրեր, թանգարաններ, մասնակցեցին տարատեսակ սպորտային խաղերի, իսկ ճամբարի ավարտին ներկայացրին իրենց նախագծերը։
Հիշեցնենք, որ Team Telecom Armenia-ն և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրել էին հուշագիր Հայաստանում արդեն գործող և առաջիկայում բացվող Թումո կենտրոններին ու տուփերին ինտերնետով ապահովելու վերաբերյալ: Հուշագիրը համագործակցություն է սահմանում նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թումո լաբեր նախագծի և 42 Երևան ծրագրավորման դպրոցի հետ, որի շրջանակում Team-ի մասնագետներն իրականացնելու են կրթական հանդիպումներ և ծրագրեր այս նախագծերում ներգրավված ուսանողների հետ։ >>>
|
Երեթշաբթի, 30 Հուլիսի 2024 16:28
Արմինֆո. Առաջին կիսամյակում կրճատվել են ՏՏ ընկերությունների վճարած հարկային մուտքերը: Այդ մասին ասվում է Modex խորհրդատվական ընկերության հետազոտության մեջ։ >>>
|
Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2024 16:14
Արմինֆո.Քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, պաշտոնական Երևանը չի հետևի Բաքվի օրինակին և ցանկություն չի հայտնի միանալու BRICS-ին։ Նման կարծիք է հայտնել տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ մետաղների ոլորտում ներդրող Դիփ Բարոտը (Deep Barot)՝ Twitter-ի իր միկրոբլոգում: >>>
|