Երեքշաբթի, 17 Հունիսի 2025 11:40
Արմինֆո. Կոնվերս Բանկը Միջազգային Ֆինանսական Կորպորացիայից (IFC) ստացել է առևտրի ֆինանսավորման գիծ: Համաձայնագիրը կնքվել է հունիսի 16-ին Վիեննայում` IFC-ի Եվրոպայում ֆինանսական հաստատությունների խմբի տարածաշրջանային մենեջեր Էտլևա Կոկայի և Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի կողմից: >>>
|
Երկուշաբթի, 16 Հունիսի 2025 18:40
Արմինֆո. Հունիսի 18-ին Երևանում կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է: >>>
|
Երկուշաբթի, 16 Հունիսի 2025 18:11
Արմինֆո. «Քո կողքին»-ը վերադարձավ նոր ձևաչափով, նոր ասելիքով և նոր անունով։ Դեռևս 2024-ին մեկնարկած, բացառապես տեղահանված մեր արցախցի հայրենակիցներին ուղղված և 150 երեխայի սոցիալական աջակցություն ցուցաբերած «Քո կողքին» ծրագիրն արդեն կոչվում է «Կողք կողքի» և ուղղված է ոչ թե սոցիալական ուղիղ աջակցությանը, այլ բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ >>>
|
Երկուշաբթի, 16 Հունիսի 2025 16:41
Արմինֆո. Հայաստանը չի նախատեսում 6 անգամ մուտք գործել եվրապարտատոմսերի շուկա 2025 և 2026 թվականներին: Այսուհետեւ մենք կկողմնորոշվենք ըստ իրավիճակի վրա: Այդ մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի համապատասխան հարցին: >>>
|
Երկուշաբթի, 16 Հունիսի 2025 14:49
Արմինֆո. Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բավականին հավակնոտ և ուժեղ փաստաթուղթ է։ Նման գնահատականով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացնելով փաստաթուղթը: >>>
|
Երկուշաբթի, 16 Հունիսի 2025 14:00
Արմինֆո.Ամեն տարի հունիսի 14-ին աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը: Սա հնարավորություն է ևս մեկ անգամ հիշելու և գնահատանքի խոսք ասելու այն մարդկանց, ովքեր ինքնակամ հրաժարվում են սեփական արյունից` հանուն այլ մարդկանց ապրելու իրավունքի: Մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչև երեք մարդու կյանք: >>>
|
Շաբաթ, 14 Հունիսի 2025 12:20
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ.հունիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների անկումը շաարունակվել է, իսկ ռուբլով գործարքներն աճել են։ Եվրոյով գործարքներ արդեն երկրորդ շաբաթն է՝ չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական թրենդը 88,4% անկումից շրջադարձ է կատարել դեպի 7,1% աճով, իսկ դոլարային գործարքների թրենդի անկումը պահպանվել է՝ տեմպերի 8%-ից մինչեւ 60% արագացմամբ։ Արդյունքում՝ ռուբլով գործարքները կրկին սկսել են գերակշռել դոլարային գործարքների նկատմամբ՝ 2 անգամ, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ առջևում էին դոլարային գործարքները՝ ռուբլով գործարքների նկատմամբ գերակշռելով 1,4 անգամ։ >>>
|
Ուրբաթ, 13 Հունիսի 2025 19:13
Արմինֆո.Ակտիվների աճ, տարեկան շահույթի ավելացում, նշանակալի ձեռքբերումներ և զարգացման նոր հնարավորություններ․ այսպես է նկարագրվում 2024 թվականի ֆինանսական տարին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ դեպքում։ >>>
|
Ուրբաթ, 13 Հունիսի 2025 19:09
Արմինֆո.Ամառը շատ արագ է անցնում․ այս զգացողությունը շատերս ենք ունենում։ Հատկապես, երբ երկար ենք սպասում «ամառային արձակուրդներին», կամ, օրինակ, դեպի ծով ճամփորդությանը։ Իսկ ի՞նչ անել ողջ ամառը լիարժեք վայելելու ու ժամանակը դանդաղեցնելու համար։ >>>
|
Ուրբաթ, 13 Հունիսի 2025 17:39
Արմինֆո. ԱրմՍվիսԲանկը 16.06.2025-30.09.2025թթ. իրականացնում է դրամային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը. >>>
|
Ուրբաթ, 13 Հունիսի 2025 16:27
Արմինֆո. Ամերիաբանկի ու ջիջիի համատեղ նոր նախաձեռնության շնորհիվ ջիջիով երթևեկելն այսուհետ ավելի ապահով է․ ջիջիի 100 մեքենաներում տեղադրվել են մանկական նստատեղեր՝ քարսիթեր։ >>>
|
Ուրբաթ, 13 Հունիսի 2025 14:15
Արմինֆո. 4․991․788 դրամ գումար են տրամադրելու Իդրամը և IDBank-ը «Մի դրամի ուժի» մայիս ամսվա ծրագրի շրջանակում «Հայորդի» ամենամյա ճամբարին, որին մասնակցելու են զոհված հայորդիների շուրջ 300 երեխաներ։ >>>
|
Հինգշաբթի, 12 Հունիսի 2025 17:31
Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ 2024 թվականին արձանագրված տնտեսական աճի տեմպը որոշ չափով կպահպանվի նաև 2025-2027 թվականներին՝ տատանվելով 5-5,2%-ի միջակայքում: Նման տնտեսական զարգացում է նախատեսում ՀՀ ԿԲ "Ֆինանսական կայունություն 2024թ" հաշվետվության՝ բանկերի սթրես-թեստավորման արդյունքների բաժնում ներկայացված բազային սցենարը: >>>
|
Հինգշաբթի, 12 Հունիսի 2025 14:13
Արմինֆո.Հայաստանի կառավարությունը հունիսի 12-ին հավանություն է տվել 1 մլն դոլարի հատկացմանը՝ Ասիական զարգացման հիմնադրամի 13-րդ հերթական համալրման եւ Տեխնիկական օգնության հատուկ հիմնադրամի 8-րդ հերթական համալրման շրջանակներում: >>>
|
Հինգշաբթի, 12 Հունիսի 2025 13:18
Արմինֆո. Հայաստանի բանկային հատվածում կարգավորիչը շարունակում է խստացնել կապիտալի բուֆերային ցուցանիշների նորմատիվները։ Այսպես, 2025 թվականի մայիսի 1-ից ՀՀ ԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի (ԿՀԲ) դրույքաչափը՝ ռիսկով կշռված ակտիվների 1,5% - ից մինչև 1,75%, ինչպես նաև կապիտալի կոնսերվացման բուֆերի (պաշտպանիչ) նորման՝ 2% - ից մինչև 2,5% ։ Հայտնի է, որ համակարգային նշանակություն ունեցող բանկերի համար արդեն գործում է կապիտալի լրացուցիչ բուֆեր՝ 1,5% մակարդակում։ Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ "Ֆինանսական կայունություն 2024թ." տարեկան հաշվետվության մեջ։ >>>
|
Հինգշաբթի, 12 Հունիսի 2025 11:57
Արմինֆո. Եվրոպայում ստարտափ և տեխնոլոգիական ամենամեծ համաժողովի՝ Viva Technology-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում շուրջ 500 միլիոն դոլար ներդրումային մեգանախագիծ: Հայաստանի Հանրապետության կառավարության, NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության (ԱԲ) լուծումներով աշխատող՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը: >>>
|
Չորեքշաբթի, 11 Հունիսի 2025 17:32
Արմինֆո. Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հունիսի 27-29-ը կմասնակցի Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսին, որը նախաձեռնել է Big Projects ընկերությունը։ >>>
|
Չորեքշաբթի, 11 Հունիսի 2025 17:13
Արմինֆո. ԱրարատԲանկը, կարևորելով ֆինանսական գրագիտությունը, ՀԱՀ ֆինանսների դասախոս Արա Չալաբյանի հետ համագործակցությամբ` փոդքասթի շրջանակներում մեկնարկել է տեսանյութերի շարք։ >>>
|
Չորեքշաբթի, 11 Հունիսի 2025 11:19
Արմինֆո.Կոնվերս Բանկը Հայաստանում առաջին և դեռևս միակ ֆինանսական կառույցն է, որը միացավ Tabadul տարածաշրջանային թվային բորսայական հարթակին: Իսկ ConFEAS 2025-ի ժամանակ նաև դարձավ Հայաստանում հարթակի միջոցով կատարված առաջին գործարքի մասնակիցը: >>>
|
Երեքշաբթի, 10 Հունիսի 2025 19:35
Արմինֆո. Նախկինում խարդախության զոհ դարձած քաղաքացիների վարկային պարտավորությունների գծով բանկերի կողմից հայտարարված 3-5 տարվա մորատորիումը կերկարաձգվի՝ մինչև յուրաքանչյուր առանձին դեպքի վերաբերյալ դատարանի վճիռը: Այդ մասին հունիսի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, վկայակոչելով բանկերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի մասին կհայտարարվի առաջիկա օրերին։ >>>
|