Փորձագետ. Հայաստանը պետք է օգտագործի Վրաստանի և Թուրքիայի տարանցիկ հնարավորությունները  
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 19:54

Արմինֆո. Վրաստանի հետ տարանցիկ հնարավորությունները լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է դուրս գալ երկկողմ բանակցությունների, որպեսզի վերացվեն այն միջոցները, որոնք հայկական կողմի մեղքով փոխադարձաբար կիրառվում են բեռնափոխադրողների նկատմամբ։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը՝ ներկայացնելով "Ամերիա" ընկերության "Գինու արտահանման այլընտրանքային շուկաներ" հետազոտության արդյունքները։

Հայաստանը չի կարողացել բարձրացնել գինեգործության արտահանման գրավչությունը . հետազոտություն
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 19:52

Արմինֆո. Մենք պարծենալու բան չունենք. մեր գինեգործության ոլորտն ավելի արտահանմանն ուղղված չի դարձել։ Այդ մասին հայտարարել է "Ամերիա" ընկերությունների խմբի կառավարչական խորհրդատվական ծառայության գործընկեր և ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ՝ ներկայացնելով ընկերության "Գինու արտահանման այլընտրանքային շուկաներ" հետազոտության արդյունքները:

Քերոբյան. ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման հարաբերակցությունը 2023թ. 1-ին եռամսյակի արդյունքներով գերազանցել է 2026թ. համար նախատեսված ցուցանիշը
 Երեթշաբթի, 25 Հուլիսի 2023, 17:44

Արմինֆո. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստել է այլընտրանքային արտահանման շուկաների վերլուծություն հայ արտահանողների համար։ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հայաստանը Գլոբալ նորարարական ինդեքսում 19 հորիզոնականով զիջել է իր դիրքերը
 Հինգշաբթի, 9 Մարտի 2023, 18:53

Արմինֆո. 2022 թվականին World Intellectual Property Organization-ի կողմից հրապարակված Global Innovation Index-ի համաձայն, որը համարվում է տնտեսությունների նորարարության չափման ամենավստահելի և ընդունված աղբյուրներից մեկը, Հայաստանը գտնվում է 80-րդ հորիզոնականում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է "Ամերիա" ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

 Երկուշաբթի, 6 Մարտի 2023, 18:01

Արմինֆո.

Առողջության ապահովագրությունը Հայաստանում կվերածվի հրեշի. Տիգրան Ջրբաշյան
 Ուրբաթ, 3 Փետրվարի 2023, 14:55

Արմինֆո. Եկեք ավելացնենք անարդյունավետ աշխատող առողջապահական համակարգի ֆինանսավորումը և բարի գործ անենք։ "Ամերիա" ընկերության կառավարչական խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի խոսքով, այդպես կարելի է բնութագրել ՀՀ կառավարության՝ ի դեմս Առողջապահության նախարարության կողմից առաջարկվող Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) մոդելը:

Տիգրան Ջրբաշյան. ԱՊԱ ներկայումս առաջարկվող տեսքով ներդրումը չի հանգեցնի համակարգի արդյունավետության և որակի բարձրացմանը
 Երեթշաբթի, 24 Հունվարի 2023, 14:36

Արմինֆո. Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի` ներկայումս առաջարկվող տեսքով ներդրումը կբերի առողջապահական համակարգի ֆինանսավորման աղբյուրների փոփոխության` չհանգեցնելով, սակայն, համակարգի արդյունավետության և որակի բարձրացմանը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ամերիա" ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

 Ուրբաթ, 13 Հունվարի 2023, 16:29

Արմինֆո.

Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման առաջարկվող բարեփոխումը չի կարող ապահովել հայտարարված նպատակների իրագործումը. Տիգրան Ջրբաշյան
 Հինգշաբթի, 24 Նոյեմբերի 2022, 10:40

Արմինֆո. Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման առաջարկվող բարեփոխումը չի կարող ապահովել հայտարարված նպատակների իրագործումը, եւ ավելի շուտ կվարկաբեկի գաղափարը եւ կհանգեցնի հարկային վարչարարության անարդյունավետության աճի:

 Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022, 18:44

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարարությունում ներկայացվել է տեքստիլ արդյունաբերության զարգացման ռազմավարությունը
 Ուրբաթ, 22 Ապրիլի 2022, 17:30

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 21-ին առաջին անգամ ներկայացվել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը։ Օրակարգում ընդգծված էր ոլորտի և նախարարության ներկայացուցիչների երկխոսությունը։

Ամերիաբանկն ամփոփել է "Դարձիր փոփոխությունը" երիտասարդական մրցույթի արդյունքները
 Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2022, 21:00

Արմինֆո.Ամերիաբանկն ամփոփել է անցած տարվա վերջում Visa վճարային համակարգի հետ համատեղ գործարկված "Դարձիր փոփոխությունը" մրցույթի արդյունքները. եզրափակիչ փուլին մասնակցել են 11 թիմեր Երեւանից եւ Հայաստանի մարզերից: Նման մրցույթի անցկացմամբ Ամերիաբանկը կարևորում է երիտասարդների զարգացումը, ներուժը և գաղափարները: Մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 13-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում:

Փորձագետ. Պետություն-մասնավոր երկխոսության (ՊՄԵ) զարգացման հարցում հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ
 Հինգշաբթի, 9 Սեպտեմբերի 2021, 14:24

Արմինֆո.Հայաստանում մասնագիտական ասոցիացիաները կրում են, ավելի շուտ, ձեւական, այլ ոչ թե գործնական բնույթ։ Իրականում դրանք պետք է պաշտպանեն իրենց անդամների շահերը, եւ, հետեւաբար, այնպիսի դրույթը, ինչպիսին է անդամավճարները, պետք է դառնա իդրանց իրավաբանական գոյության պարտադիր պայման:

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կանխատեսում է 4,5-5%-ի սահմաններում  
 Ուրբաթ, 2 Հուլիսի 2021, 16:22

Արմինֆո. "Ամերիա" կառավարչական խորհրդատվական ծառայության տնօրեն, հայտնի տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը կարծում է, որ 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ աճի տեմպերը կհասնեն 4,5-5 տոկոսի: Տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն ավելի բարձր ցուցանիշ է ակնկալում։ Այդ մասին փորձագետները հայտարարել են Առաջին ալիքի եթերում՝ դատողություններ անելով հանրապետության մակրոտնտեսական իրողությունների մասին։

Տիգրան Ջրբաշյանը մատնանշել է Հայաստանի ՀՆԱ-ի ներուժի վերականգնման խնդիրները  
 Ուրբաթ, 2 Հուլիսի 2021, 16:03

Արմինֆո.Հայաստանում հիմնական կապիտալի ձևավորման ցուցանիշը վերջին 5-6 տարիների ընթացքում շարունակում է մնալ ցածր մակարդակում։ Այդ մասին հուլիսի 2-ին Հայաստանում տնտեսական իրողությունների շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է "Ամերիա" կառավարչական խորհրդատվական ծառայության տնօրեն, հայտնի տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը։

Տիգրան Ջրբաշյանը կանխատեսել է 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի անկում 8,5-9,3% միջակայքում. "Հայաստանը գտնվում է "կատարյալ փոթորիկի" պայմաներում"  
 Հինգշաբթի, 17 Դեկտեմբերի 2020, 15:47

Արմինֆո. Հայաստանը, ռազմական դրության եւ կորոնավիրուսի երկրորդ ալիքի պայմաններում՝ արագ տարածման տեմպերով, 2020 թվականը կավարտի ՀՆԱ անկմամբ 8,5-9,3% միջակայքում: Առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կանխատեսում է արել "Ամերիա" խորհրդատվական ընկերության ղեկավար, հայտնի տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը, միաժամանակ նշելով, որ հատկապես մեծ անկում կլինի ներմուծման առումով, իսկ արտահանման անկումը կշարունակվի։

Տնտեսագետ. Դրամավարկային քաղաքականությունը պետք է խթանի ներդրումային ակտիվությունը երկրում
 Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020, 20:34

Արմինֆո. Համաշխարհային տնտեսական միտումներն արդեն մի քանի տարի աչքի են ընկնում միջազգային ներդրումային հոսքերի շրջադարձով՝ զարգացող երկրներից դեպի զարգացած երկրներ, և Հայաստանը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը՝ բարելավելով մակրոտնտեսական պայմանները ներդրումային միջավայրի բարելավման և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար։

Փորձագետ. Հայաստանը չափազանց երկար է ապրում շատ ցածր ինֆլյացիայի վիճակում
 Հինգշաբթի, 12 Մարտի 2020, 19:27

Արմինֆո. Հայաստանը չափազանց երկար է ապրում շատ ցածր ինֆլյացիայի վիճակում՝ իրավիճակ, որը ոչ մի կերպ չի նպաստում երկրի տնտեսության մրցունակության բարձրացմանը, արտահանման եւ ներդրումների խթանմանը։ <Ռուբլու արժեզրկման հետևանքները Հայաստանի տնտեսության վրա> թեմայով քննարկման ժամանակ ասել է <Ամերիա> ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

Տնտեսագետ. Հայաստանը պետք է միշտ պատրաստ լինի <Սև կարապների> ի հայտ գալուն
 Հինգշաբթի, 12 Մարտի 2020, 17:58

Արմինֆո.  Հայաստանում մինչ օրս չի ձևավորվել անվտանգության համակարգ, որն ի վիճակի կլինի օպերատիվ և հստակ արձագանքել դժվար կանխատեսելի շոկային իրադարձություններին, որոնք կարող են բացասաբար ազդել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։

Փորձագետ. ՓՄԲ-ն չգիտի, թե պետությունն ինչ ուղղությամբ է շարժվում
 Երեթշաբթի, 10 Մարտի 2020, 17:51

Արմինֆո. Հայաստանի փոքր և միջին բիզնեսը հստակ պատկերացում չունի, թե պետությունն ինչ ուղղությամբ է շարժվում ։ Այս մասին մարտի 10-ին ՓՄԲ շուկայում <Ամերիա> ՓԲԸ-ի հետազոտության շրջանակում կայացած քննարկման ժամանակ ասել է «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության (Ameria Management Advisory) տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84