Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025, 16:55
Արմինֆո. Հայկական կոնյակի մասնաբաժինը, որում ռուսական շուկայում խախտումներ են հայտնաբերվել, 2024 թվականի օգոստոսի 90% - ից նվազել է մինչև 80%՝ 2025 թվականի մայիսին։ Այս մասին ասվում է "Անտիկոնտրաֆակտ" միջազգային ասոցիացիայի հաղորդագրության մեջ։
|
Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025, 15:44
Արմինֆո. Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ՌԴ-ին հայկական ծաղիկների մատակարարման ժամանակ բուսասանիտարական պահանջների պահպանման հարցերը: Այդ մասին ասվում է "Ռոսսելխոզնադզոր"-ի պաշտոնական հայտարարության մեջ ՝ հղում անելով հայկական կողմի խնդրանքով "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավարի տեղակալ Յուլիա Շվաբաուսկենեի տեսակապի ձևաչափով բանակցություններին Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ:
|
Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025, 15:41
Արմինֆո. ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը հուլիսի 14-ին հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի եւ նախարարության ներկայացուցիչ Սերգեյ Շահնազարյանի հետ:
|
Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025, 12:35
Արմինֆո. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2025թ. արտադրական ծրագրերի շրջանակում իրականացվում են համալիր աշխատանքներ և միջոցառումներ գազափոխադրման համակարգի օբյեկտներում։
|
Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025, 18:51
|
Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025, 18:04
Արմինֆո. Հուլիսի 11-13-ն ընկած ժամանակահատվածում հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար է մուտք գործել Հայաստան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
|
Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025, 16:52
Արմինֆո. Վերջին 9 տարիների ընթացքում Հայաստանի վարկանիշը էներգետիկ փոխակերպման մասով որևէ փոփոխության չի ենթարկվել։ Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի հետազոտության մեջ, որը վերլուծել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած "Աջակցություն արդյունավետ էներգետիկ փոխակերպմանը-2025" զեկույցը։
|
Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025, 16:50
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվականից սկսել է նվազել՝ առաջին կիսամյակի արդյունքներով կազմելով 73,3% (նախորդ տարվա 79,1% - ի դիմաց)։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։
|
Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025, 14:27
Արմինֆո. Ս.թ. հունիսի 30-ի դրությամբ հաստատված ծրագրի համաձայն (հունվար-հունիս ժամանակահատվածում), Երևանի քաղաքապետարանի բյուջե պետք է մուտքագրվեր 45.1 մլրդ դրամ, սակայն, փաստացի, հավաքագրվել է 39.9 մլրդ դրամ: Այդ մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին տեղեկացրել են հուլիսի 14-ի աշխատանքային նիստի ընթացքում։
|
Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025, 11:53
Արմինֆո. 2025 թվականի պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2025) աշխատանքների ավարտից հետո՝ hուլիսի 13-ին, ժամը 03:58-ին, նախատեսվածից շուրջ մեկ օր շուտ Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի 3-րդ տուրբագեներատորը միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին։ Այդ մասին ասվում է ՀԱԷԿ կայքում:
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025, 17:56
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել։ Եվրոյով գործարքներ արդեն մեկուկես ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական թրենդը 48% անկումից ծավալվել է դեպի 2 անգամ աճ, իսկ դոլարային գործարքների դինամիկան, ընդհակառակը, ծավալվել է 3,5 անգամ աճից դեպի 40% անկում։ Արդյունքում՝ ռուբլով գործարքները կրկին սկսել են գերակշռել դոլարային գործարքների նկատմամբ, բայց աննշան՝ 1,1 անգամ, այն դեպքում, երբ մեկ շաբաթ առաջ պատկերը հակադարձ էր՝ դոլարային գործարքները 3,2 անգամ գերազանցում էին ռուբլով գործարքներին։
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025, 15:53
Արմինֆո. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով՝ գործընկեր կառույցի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հետ համատեղ:
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025, 14:38
Արմինֆո. 14 757 հայտ է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրով, որն ուղղված է անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցությանը: Այդ մասին հուլիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ դրամական այլ վճարների վարչության ընտանեկան նպաստների վճարման բաժնի պետ Արմեն Մարգարյանը։
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025, 13:46
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Թեա Մելիքաձեին, երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալքացիին և երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուդիկ Թադևոսյանին։
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025, 13:39
Արմինֆո. "Ռոսսոտրուդնիչեստվո" - ն և "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ - ն համագործակցության հուշագիր են ստորագրել:
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025, 13:29
Արմինֆո. Այս տարվա հուլիս 4-ից 6-ը Վանաձորում անցկացվեց «Tech Week Vanadzor 2025»-ը։ Արդշինբանկը, հավատարիմ մնալով նորարար մոտեցումների իր ռազմավարությանը, մասնակցեց միջոցառմանը։
|
Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025, 20:11
Արմինֆո. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։
|
Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025, 18:37
Արմինֆո. Արմավիրի մարզի ծաղկաբույծները հայտնվել են անօգնական վիճակում։ Հունիսի 28-ից, գործնականում, դադարեցվել է հայկական ծաղկի արտադրանքի արտահանումը ՌԴ՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակիչ միջոցառումների պատճառով։
|
Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025, 17:00
Արմինֆո. Հայաստանում գնաճն արագանում է ոչ մմոնետար գործոնների ազդեցության պատճառով։ Այդ մասին ասվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) պատրաստած "Տարածաշրջանային տնտեսական ամփոփագիր. Ամառ 25"-ում: ԿԶԵՀ-ի տարածաշրջանային տնտեսական ամփոփագիրը լույս է տեսնում եռամսյակային կտրվածքով ՝ սկսած 2024 թվականից:
|
Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025, 16:53
Արմինֆո. Հուլիսի 8-10-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) անդամ երկրների վեհաժողովների 66-րդ շարքի հանդիպումներին, ինչպես նաև դրանց շրջանակում անցկացված միջազգային ցուցահանդեսին։
|