Արարատաբանկը երկամսյա «վարկային արձակուրդ» է տրամադրում իր հաճախորդներին
 Երկուշաբթի, 16 Մարտի 2020, 17:40

Արմինֆո.ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության որոշմամբ՝ ստեղծված իրավիճակում բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու, և հաճախորդներին իրենց բանկային գործարքների հետ կապված  անհանգստությունից զերծ պահելու  նպատակով՝  ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ  առաջարկում է ՝

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ընդլայնել է «Կանաչ» վարկերի շահառուների շրջանակը
 Ուրբաթ, 6 Մարտի 2020, 13:50

Արմինֆո.ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ընդլայնել է գերմանական զարգացման բանկի՝ KfW հետ համատեղ իրականացվող "Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար" ծրագրի երկրորդ փուլի շահառուների շրջանակը: Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կորպորատիվ վարկավորման դեպարտամենտի ավագ վերլուծաբան Աննա Աթովմյանը։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  10 մլն ԱՄՆ դոլար   է ներգրավել  Հոլանդական  զարգացման բանկից 
 Ուրբաթ, 14 Փետրվարի 2020, 18:22

Արմինֆո.Հոլանդական  զարգացման բանկը (FMO) 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ է  տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ` ՓՄՁ ոլորտի զարգացման և էներգախնայող կամ այսպես կոչված «կանաչ» բիզնես ծրագրերի  վարկավորման   նպատակով: Համագործակցության հերթական ծրագրի շրջանակում,  միկրո բիզնեսին վարկերը տրամադրվելու են մինչև 10 000 ԱՄՆ դոլարի, իսկ ՓՄՁ ոլորտին՝  առավելագույնը 1 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում: 

Մհեր Անանյանը նշանակվել է Արարատբանկի գործադիր տնօրեն
 Երեթշաբթի, 11 Փետրվարի 2020, 21:02

Արմինֆո.ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի որոշմամբ՝ բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ է նշանակվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի  անդամ Մհեր Անանյանը, ով  աշխատանքային մեծ փորձ ունի ֆինանսաբանկային ոլորտում։ 

Հարմար եւ շահավետ նոր ավանդատեսակ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՑ
 Շաբաթ, 1 Փետրվարի 2020, 18:08

Արմինֆո. Փետրվարի 1-ից  ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար  գործում  է նոր՝  "ԱՐԱՐԱՏ-ԿՈՄՖՈՐՏ" 3 տարեկան ավանդատեսակ։ 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 2019 թվականը կավարտի գրեթե բոլոր պլանային ցուցանիշների կատարմամբ
 Շաբաթ, 16 Նոյեմբերի 2019, 15:01

Արմինֆո.ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 2019 թվականը կավարտի գրեթե բոլոր պլանային ցուցանիշների կատարմամբ: Այդ մասին նոյեմբերի 15 - ին լրագրողներին հայտնել է "ԱՐԱՐԱՏԲԱՆԿ" ԲԲԸ վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանը՝ ARARAT-Mobile բջջային հավելվածի շնորհանդեսի շրջանակում։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ թվային ռազմավարության շրջանակներում գործարկել է ARARAT Mobile բջջային հավելվածը
 Շաբաթ, 16 Նոյեմբերի 2019, 14:40

Արմինֆո. Նոյեմբերի 15 - ին Yans Club ռեստորանում տեղի է ունեցել Արարատբանկի նորացված Ararat Mobile բջջային հավելվածի շնորհանդեսը, որը, ըստ բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանի, հագեցած է ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով եւ անվտանգության համակարգով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ  նոր  վարկային պայմանագիր է ստորագրել 
 Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2019, 18:24

Արմինֆո. Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք բազմաարժութային վարկ է տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ՝ միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումն ընդլայնելու  նպատակով։ 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
 Երկուշաբթի, 12 Օգոստոսի 2019, 18:18

Արմինֆո. Այսօր Արարատբանկի 3մլն դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը (AMARBKB2KER7) ցուցակվեցին AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, այս կորպորատիվ պարտատոմսերի անվանական արժեքը 25 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային եկամտաբերությունը` 5․5%, իսկ մարման ժամկետը՝ 51 ամիս։ Արժեկտրոնների վճարումները կատարվում են եռամսյակային պարբերականությամբ։ Սա Արարատբանկի 8-րդ ընթացիկ ցուցակումն է AMX-ում և 6-րդ դոլարային ցուցակումը։

 Երեթշաբթի, 11 Հունիսի 2019, 19:44

Արմինֆո.

Մինչև 2022 թիվն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը մտադիր է վերափոխվել Banktech-ի
 Երեթշաբթի, 11 Հունիսի 2019, 19:25

Արմինֆո. Մինչեւ 2022 թվականը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մտադիր է վերափոխվել Banktech-ի (Bank + Fintech): Նման հայտարարություն է արել "ԱՐԱՐԱՏԲԱՆԿ" ԲԲԸ Վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը՝ հունիսի 11-ին բանկի բաժնետերերի 12-րդ ընդհանուր ժողովին նվիրված միջոցառման ժամանակ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը և ՀԵԵՀ-ը 15 մլն դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել ՄՓՁ զարգացման նպատակով
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2019, 11:48

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ եւ Հարավ-արեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) ստորագրել են 15 մլն դոլարին համարժեք դրամի սինթետիկ վարկի պայմանագիր, որը կուղղվի Հայաստանի միկրո եւ փոքր բիզնեսի զարգացմանը: Այդ մասին նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը գործարկում է էժան հիփոթեքային վարկեր ակցիան
 Հինգշաբթի, 15 Նոյեմբերի 2018, 16:30

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ  այսօրվանից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ հայտարարել  է  «Ամանորին Ընդառաջ»  ակցիա՝ հիփոթեքային վարկերի համար:  Ակցիայի շրջանակում  անշարժ գույքի ձեռքբերման նպատակով  կտրամադրվեն  դոլարային վարկեր՝ առանց բանկի կողմից գանձվող վարկային հայտի ուսումնասիրության, միանվագ սպասարկման վճարների, առանց գույքի գնահատման, նոտարական և կադաստրի պետական կոմիտեին վճարվող վճարների:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի  կողմից   լավագույնն է ճանաչվել երեք  անվանակարգում
 Երեթշաբթի, 23 Հոկտեմբերի 2018, 14:36

Արմինֆո.ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի օրերս կայացած «Բորսայի լավագույն անդամ 2017»  ամենամյա մրցանակաբաշխությունում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ լավագոււյնն է ճանաչվել միանգամից երեք` «Բորսայի լավագույն անդամ», «Պետական պարտատոմսերի շուկայի լավագույն անդամ» և «Կորպորատիվ արժեթղթերի շուկայի  լավագույն անդամ»  անվանակարգերում:

Արարատբանկի վարչության նախագահը չի բացառում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազեցման հնարավորությունը
 Ուրբաթ, 28 Սեպտեմբերի 2018, 14:04

Արմինֆո.Չի բացառվում վարկերի տոկոսադրույքների հետագա կրճատման հավանականությունը: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նման կանխատեսում է արել Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը Հիփոթեքային երեկոյի ընթացքում, որն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում, Արարատբանկի նախաձեռնությամբ:

Հիփոթեքի երեկո Երևանում. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մեկ հարթակում հավաքվել է Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցներին
 Հինգշաբթի, 27 Սեպտեմբերի 2018, 16:38

Արմինֆո. Երեկ Արարատբանկում առաջին անգամ անցկացվել է հիփոթեքային երեկո, որի ընթացքում մեկ հարթակում հանդիպեցին Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցները, սկսած պոտենցիալ վարկառուներից և վերջացրած անշարժ գույքի կառուցապատողներով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ նվազեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները
 Երեթշաբթի, 31 Հուլիսի 2018, 15:01

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ վերանայվել են հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները, և հուլիսի 31-ից դրանք տրամադրվում են գործող սակագներից 1% նվազեցված դրույքաչափով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի լրատվական ծառայությունից, մասնավորապես, ՀՀ դրամով հիփոթեքային վարկերն առաջարկվում են տարեկան  սկսած 10% դրույքաչափից, 20 տարի մարման ժամկետով:      

ԵԱԶԲ-ն ՄՄԲ վարկավորման համար  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ տրամադրել է 6 մլն.դոլարի վարկ
 Չորեքշաբթի, 11 Հուլիսի 2018, 15:04

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը  (ԵԱԶԲ)  և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ  ԲԲԸ-ն  պայմանագիր են ստորագրել  ՀՀ-ում միկրովարկավորման  խթանման նպատակով:  Փաստաթուղթը ստորագրել են   ԱՐԱՐԱՏԲԱՆԿ  ԲԲԸ  վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը և ԵԱԶԲ Ակտիվների և պարտավորությունների  կառավարման գծով  տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևը: Այս մասին տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը:

Վերաֆինանսավորման նոր հնարավորություններ Արդշինբանկից
 Ուրբաթ, 15 Հունիսի 2018, 16:21

Արմինֆո. Արդշինբանկը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց օգտվել նվազող սահմանաչափով վարկային գծի շրջանակներում վերաֆինանսավորման պայմաններից: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, տեղափոխելով առանց գրավ բոլոր վարկերը Արդշինբանկ` հաճախորդները կսպասարկվեն առավել բարենպաստ պայմաններով: Հայտերը կնդունվեն առանց եկամուտները հաստատող փաստաթղթերի, իսկ որոշումը կկայացվի տեղում: 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  20 մլն ԱՄՆ դոլար  ներգրավեց  Հոլանդական  զարգացման բանկից ՓՄՁ ֆինանսավորման նպատակով 
 Ուրբաթ, 27 Ապրիլի 2018, 15:43

Արմինֆո. Հոլանդական  զարգացման բանկը (FMO) 20 մլն ԱՄՆ դոլար վարկ է  տրամադրել  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ` ՓՄՁ ոլորտի,  ձեռնարկատեր կանանց և մինչև 35 տարեկան  երիտասարդների բիզնես ծրագրերի, ինչպես նաև վերջիններիս մանրածախ  վարկավորման   նպատակով:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84