ԵԱԶԲ-ն կաջակցի ԶՊՄԿ-ի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2026,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ֆինանսավորում կտրամադրի` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրի իրականացման համար։ Համապատասխան վարկային պայմանագիրը ԵԱԶԲ-ի տարեկան ժողովի և Բիզնես ֆորումի շրջանակում ստորագրել են ԵԱԶԲ-ի ավագ գործադիր տնօրեն, նախագծային բլոկի ղեկավար Սերգեյ Իգնատովը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Նիկոլայ Վեդենինը։

Պաշտոնյա․ Հայաստանը ԵՏՀ-ի հետ աշխատում է ԵԱՏՄ շրջանակներում միասնական թվային հարթակի ստեղծման ուղղությամբ
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ աշխատում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում միասնական թվային հարթակի ստեղծման ուղղությամբ՝ պետական գնումների շուկաներում ընկերությունների մասնակցությունը դյուրացնելու նպատակով: Այդ մասին հայ լրագրողների հետ զրույցում հայտարարել է  ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։

Ջրբաշյան. Հարավային Կովկասի երկրների թվում Հայաստանում դիտվում է ժողովրդագրական փոփոխություններին հասարակության պատրաստվածության ամենաբարձր մակարդակը
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում տարածաշրջանի երկրների՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի համեմատ, դիտվում է ժողովրդագրական փոփոխություններին հասարակության պատրաստվածության ամենաբարձր մակարդակը։

Պոդգուզով. ԵԱԶԲ-ն կփորձի ձևավորել Հայաստանի համար ճիշտ և լավ երկրային ռազմավարություն 2027-2031 թվականների համար
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կփորձի ձևավորել Հայաստանի համար ճիշտ և լավ երկրային ռազմավարություն 2027-2031 թվականների համար։ Այս մասին հունիսի 25-ին Ալմաթիում լրագրողների հետ զրույցում՝ Եվրասիական զարգացման բանկի 20-ամյակին նվիրված տարեկան համաժողովի և բիզնես ֆորումի շրջանակներում, հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։

Ֆինանսների նախարար. ԵԱԶԲ-ի առաջնահերթությունները 2027-2031 թվականների նոր ռազմավարության շրջանակներում կրիտիկական նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) առաջնահերթությունները 2027-2031 թվականների նոր ռազմավարության շրջանակներում կրիտիկական նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար։ Այս մասին հունիսի 25-ին Ալմաթիում Եվրասիական զարգացման բանկի 20-ամյակին նվիրված տարեկան համաժողովի և բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Եվրասիական զարգացման բանկը նշում է 20-ամյակը
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

Արմինֆո.  Եվրասիական զարգացման բանկն (ԵԱԶԲ) այսօր տոնում է հիմնադրման 20-ամյակը: Այն, ինչ սկսվեց որպես երկկողմ նախաձեռնություն, երկու տասնամյակի ընթացքում վերածվեց եվրասիական տարածքում զարգացման ամենահեղինակավոր բազմակողմ ինստիտուտներից մեկի, ասվում է բանկի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

ԵԱԶԲ-ում ՆԶԲ-ի տարեկան ժողովում պատմել են, թե ինչպես կարող են ԲԶԲ-երն արագացնել Եվրասիայի տնտեսության աճը
 Ուրբաթ, 15 Մայիսի 2026,

Արմինֆո.Նոր զարգացման բանկի (ՆԶԲ) տարեկան ժողովի շրջանակներում Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կազմակերպել է "Ինչպես կարող են բազմակողմ զարգացման բանկերը (ԲԶԲ) ֆինանսավորել նորարարությունները" սեմինար։

ԵԱԶԲ-ը հրապարակել է Ալմաթիում կայանալիք տարեկան ժողովի և Գործարար համաժողովի ծրագիրը
 Ուրբաթ, 8 Մայիսի 2026,

Արմինֆո. Հունիսի 25-26-ը Ալմաթիում Եվրասիայի գլխավոր համաժողովին կհավաքվեն 15 երկրների ներկայացուցիչներ ՝ քննարկելու ամենաարդիական հարցերը․ լոգիստիկա, իսլամական ֆինանսներ, արհեստական բանականություն, թվային փոխակերպում և այլն:

ԵԱԶԲ-ն աջակցել է Հայաստանի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի կառավարչական հմտությունների զարգացմանը
 Երեքշաբթի, 31 Մարտի 2026,

Արմինֆո. Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի Ֆինանսների նախարարության ստորաբաժանումների ղեկավարների համար կառավարչական իրավասությունների զարգացման ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Ծրագիրը կազմակերպվել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տեխնիկական աջակցության հիմնադրամի աջակցությամբ:

Եվրասիա 2030+. ԵԱԶԲ-ն Ալմաթիում տարեկան ժողով և գործարար համաժողով կանցկացնի
 Երկուշաբթի, 30 Մարտի 2026,

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 2026 թվականի հունիսի 25-26-ը Ալմաթիում կանցկացնի տարեկան ժողով և գործարար համաժողով: Միջոցառումը առանցքային միջազգային հարթակ կդառնա Եվրասիական տարածաշրջանի ներդրումային հնարավորությունների և երկարաժամկետ զարգացման ռազմավարությունների քննարկման համար:

2025 թվականին Հայաստանում կառուցվել և արդիականացվել է, ընդհանուր առմամբ, 504,5 կմ ճանապարհ
 Չորեքշաբթի, 18 Մարտի 2026,

Արմինֆո. 2025 թվականին Հայաստանում պետական գանձարանի միջոցներով կառուցվել, վերակառուցվել, վերանորոգվել և արդիականացվել է, ընդհանուր առմամբ, 504,5 կմ ճանապարհ։ Տեղեկությունը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Դավիթ Խուդաթյանը՝ մարտի 18-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

ԵԱԶԲ-ի մասնակից երկրների մեծ մասում ուժեղ տնտեսական աճը որոշվել է բարձր ներդրումային ակտիվությամբ. Մակրոամփոփագիր
 Երեքշաբթի, 17 Մարտի 2026,

Արմինֆո.Վերջին երեք տարիներին ԵԱԶԲ-ի մասնակից երկրների մեծ մասում ուժեղ տնտեսական աճը որոշվել է ներդրումային բարձր ակտիվությամբ, քանի որ հիմնական կապիտալում ներդրումները կայուն աճել են երկնիշ տեմպերով ՝ սկսած 2023 թվականից: Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի մասնագետների պատրաստած մարտյան մակրոտնտեսական ամփոփագրում:

ԵԱԶԲ զեկույց․ Հայաստանն առաջատար է եվրասիական տարածաշրջանի երկրներից ներդրումների ներգրավման տեմպերով
 Ուրբաթ, 13 Մարտի 2026,

Արմինֆո. Հայաստանը ցույց է տալիս եվրասիական տարածաշրջանում ուղղակի ներդրումների աճի ամենաբարձր դինամիկներից մեկը։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) "Ներդրումային համագործակցությունը եվրասիական տարածաշրջանում" զեկույցում, որը պատրաստվել է ԵԱԶԲ-ի փոխադարձ ներդրումների մոնիթորինգի հիման վրա:

ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ ԵԱԶԲ-ն ստորագրել են "Տեխնիկական աջակցության տրամադրման մասին" համաձայնագիր
 Չորեքշաբթի, 11 Մարտի 2026,

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովի գլխավորած պատվիրակությանը։

Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
 Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) այլեւս չի ծրագրում մասնակցել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծին: Այդ մասին դեկտեմբերի 18-ին Ալմաթիում հայտարարեել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը։

Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
 Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) շահագրգռված է Երեւանի մետրոպոլիտենի "Աջափնյակ" նոր կայարանի կառուցման նախագծի իրականացմանը մասնակցությամբ: Այդ մասին դեկտեմբերի 18-ին Ալմաթիում հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը։

ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
 Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալները հասցնել 500 մլն դոլարի: Այդ մասին դեկտեմբերի 18-ին Ալմաթիում հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի Վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը։

ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
 Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո.  Հայաստանի տնտեսությունը պահպանում է աճի բարձր տեմպերը։ 2025 թվականի արդյունքներով Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ակնկալում է 6% աճ, ինչը բարձր է վերջին տասը տարվա միջին տեմպերից։ Այդ մասին հաղորդել է ԵԱԶԲ երկրների վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան Անտոն Դոլգովեչնին՝ ներկայացնելով Հայաստանի վերաբերյալ Բանկի 2026-2028 թվականների մակրոտնտեսական կանխատեսման տվյալները։

ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
 Հինգշաբթի, 11 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո. 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) 10,2% - ը։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) "Փոխադարձ ներդրումների մոնիթորինգ" (ՓՆՄ) վերլուծական նախագծում։

Արտ. փոխարժեքները
07.08.2026
RUB4.45-0.04
USD366.17-0.08
EUR422.12-0.61
GBP492.10-0.98
CAD261.20-0.48
JPY23.13-0.07
CNY54.260.00
CHF451.95-0.60