Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 19:00

Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։

Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 19:41

Արմինֆո.Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունը:

Հայկական ԱԷԿ-ը պլանային նախազգուշական վերանորոգման կկանգնեցվի մայիսի 15-ից
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 13:43

Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանը պլանային նախազգուշական վերանորոգման համար մայիսի 15-ից կկանգնեցվի։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը:

Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 13:32

Արմինֆո. Ադրբեջանը չի հրաժարվում հայկական էներգետիկայի ամենացավոտ հատվածներից մեկին՝ Հայկական ատոմային էլեկտրակայանին "հարվածելու" փորձերից, որն ապահովում է երկրում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդը՝ ամենացածր սակագնով:

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 17:01

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դը Քրուն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, մի շարք երկրների նախագահներ, վարչապետներ և ներկայացուցիչներ: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, գագաթնաժողովին վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

"Ռոսատոմ" ՊԿ. Հայաստանը պետք է կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձեւաչափի հարցում
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 12:32

Արմինֆո.Հայաստանը պետք է մեկուկես-երկու տարվա ընթացքում առավելագույնը կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափի հարցում։ Այդ մասին հայտարարել է  "Ռոսատոմ" պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ "Ռոսիա 24" հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում։ Նրա ասելով՝ Հայաստանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է։

Չինական ընկերությունները հրավիրվել են մասնակցելու Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համար մրցույթներին  
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 10:11

Արմինֆո. 2024 թվականի հունվարի 16-ին ճանաչողական նպատակով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի գլխավորած պատվիրակությունը:

Մոսկվան պատրաստ է հայ գործընկերներին առաջարկել նոր միջուկային բլոկի կառուցման նախագծի սեփական մշակումները. Օվերչուկ
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023, 22:03

Արմինֆո. Ռուսաստանի Դաշնությունը կմասնակցի Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծին: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ դեկտեմբերի 15-ին Հայ - ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում։

Փորձագետ. Հայաստանի համար նոր ատոմային բլոկի առավել ընդունելի տարբերակը ռուսական դիզայնով բլոկներն են
 Շաբաթ, 25 Նոյեմբերի 2023, 14:23

Արմինֆո. Հայաստանը չի հրաժարվի ատոմային Էներգետիկայից, դա մինչև 2040 թվականը երկրի էներգետիկ անվտանգության ռազմավարության պահանջն է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը' մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը ուղիղ եթերի ժամանակ:

Նախարար. Հաջորդ տարի կսկսվի ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագրի իրագործումը
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 18:13

Արմինֆո. Հաջորդ տարի կսկսվի Հայկական ատոմային Էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնական երկարաձգման ծրագրի իրականացումը: Այդ մասին հոկտեմբերի 31-ին ԱԺ հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023, 19:21

Արմինֆո.

Գործելու ենք էներգետիկայի ոլորտում մեր շահերին համապատասխան. կառավարող կուսակցության պատգամավորը՝ ՀԱԷԿ-ը փակելու կոչի մասին
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2023, 16:24

Արմինֆո.Հայաստանը գործելու է էներգետիկայի ոլորտում սեփական շահերին համապատասխան։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Փորձագետ. ՀԱԷԿ-ի կոնսերվացումը կարող է լրջորեն ազդել Հայաստանի էներգետիկ անվտանգության և, ընդհանրապես, ազգային անվտանգության վրա
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2023, 12:33

Արմինֆո.Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստում կոչ է հնչել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ)՝ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի սահմանից 16 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանի Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է թուրքական "Անադոլու" գործակալությունը։

 Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2023, 19:44

Արմինֆո.

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 150 մլն դոլար
 Երեթշաբթի, 22 Օգոստոսի 2023, 14:14

Արմինֆո. Նախնական տվյալներով, Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 150 մլն դոլար: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ (ՀԱԷԿ) գլխավոր տնօրենի խորհրդական Հերա Սևիկյանը:

Հայաստանին անհրաժեշտ է արդեն փորձարկված ատոմային էներգաբլոկ. մասնագետ
 Երկուշաբթի, 7 Օգոստոսի 2023, 11:07

Արմինֆո. Այսօր՝ օգոստոսի 7-ին, լրանում է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջգերատեսչական աշխատանքային խմբի եզրակացության ներկայացման երկամսյա ժամկետը: Աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը երկու ամիս առաջ ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի ատոմային էներգետիկան այլընտրանք չունի, հարցը նոր միջուկային բլոկի հզորությունն է. փորձագետներ
 Շաբաթ, 5 Օգոստոսի 2023, 18:15

Արմինֆո.Հայաստանի ատոմային էներգետիկան այլընտրանք չունի, հարցը նոր միջուկային բլոկի հզորությունն է: Այդ միտքն անկյունաքարային էր օգոստոսի 5-ին հայ ինժեներ-էներգետիկների նախաձեռնող խմբի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում' նվիրված երկրում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հեռանկարներին:

 Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023, 13:31

Արմինֆո.

ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի պատվիրակությունը ծանոթացել է ՀԱԷԿ-ի արդիականացման շրջանակում իրականացված աշխատանքներին
 Երկուշաբթի, 3 Հուլիսի 2023, 17:08

Արմինֆո. ՀՀ կատարած այցի շրջանակներում 2023 թվականի հունիսի 29-ին ճանաչողական նպատակով ՀԱԷԿ էր այցելել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Տարաս Կուպչիկովը:

Ապագա միջուկային էներգաբլոկի հզորությունը որոշիչ կլինի ընտրության ժամանակ. ՀԱԷԿ ղեկավար
 Երկուշաբթի, 3 Հուլիսի 2023, 16:55

Արմինֆո. Երևանը դեռ որոշում չի կայացրել Հայկական ԱԷԿ - ի (ՀԱԷԿ) նոր միջուկային էներգաբլոկի՝ ռուսական արտադրության 1200 Մվտ հզորությամբ միջուկային էներգաբլոկի կամ որևէ այլ էներգաբլոկի կառուցման վերաբերյալ: Այդ մասին այսօր ՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։



Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20