Երկուշաբթի, 15 Մայիսի 2023, 15:20

Արմինֆո.

Բացահայտիր Շրի Լանկան MasterCard-ի հետ
 Չորեքշաբթի, 3 Նոյեմբերի 2021, 12:02

Արմինֆո.ԱրարատԲանկը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ 2021թ․ նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ը հայտարարում է համատեղ ակցիա և «խելահեղ խաղարկություն»։

 Երկուշաբթի, 7 Մայիսի 2018, 14:49

Արմինֆո.

 Երկուշաբթի, 7 Մայիսի 2018, 13:18

Արմինֆո.

Հայկ Հարությունյան. Իրանը Հայաստանին գազ է առաջարկում ավելի բարձր գնով, քան՝ Ռուսաստանը
 Չորեքշաբթի, 4 Ապրիլի 2018, 17:16

Արմինֆո. Իրանը Հայաստանին գազ է առաջարկում ավելի բարձր գնով, քան՝ Ռուսաստանը, ապրիլի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Փոխնախարար. Հայաստանը նոր ԱԷԿ կառուցելու մասին որոշում կընդունի 2020-2021 թթ.   
 Չորեքշաբթի, 4 Ապրիլի 2018, 16:47

Արմինֆո. Եվրամիության հետ Հայաստանի Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրում ՀԱԷԿ թեման շոշափվում է ընդամենը մեկ նախադասության մեջ, որում ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորինս կարճ ժամկետներում ներկայացնի ԱԷԿ-ը շահագործումից դուրս բերելու «ճանապարհային քարտեզ»: Ատոմակայանի վերաբերյալ որևէ այլ՝ քողարկված, գաղտնի հոդված փաստաթղթում չկա, ապրիլի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Այդ համաձայնագիրը, ինչպես նշել է փոխնախարարը, չի զրկում Հայաստանին նոր ԱԷԿ ունենալու իրավունքից:

Հայաստանը մտադիր է մինչև 2030 թվականը վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժինը երկրի էներգետիկ հաշվեկշռում հասցնել 70%-ի
 Չորեքշաբթի, 4 Ապրիլի 2018, 15:28

Արմինֆո. Հայաստանը մտադիր է մինչև 2030 թվականը երկրի ներքին սպառման կառուցվածքում ունենալ միայն ատոմային վերականգնվող էներգիայի (ՎԷԱ) աղբյուրները: Ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպման այս մասին ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Այսպիսով, նշել է Հարությունյանը, ջերմային և գազի կայանները կաշխատեն արտահանման ուղղությամբ:

Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կարող է հասնել մինչև 1400 ՄՎտ-ի
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018, 18:24

Արմինֆո. Փետրվարի 26-27-ը Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:

Իսպանական Cobra ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2018, 11:47

Արմինֆո. էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն  ընդունել է «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» (Cobra) ընկերության տարածաշրջանային   տնօրեն Ալեխանդրո Ռոդրիգոյի գլխավորած   պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը,

Շնողի ՀԷԿ-ը կարևոր նշանակություն կունենա Հայաստանի էներգետիկ համակարգի համար
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2018, 17:25

Արմինֆո. Շնողի ՀԷԿ-ը կարևոր նշանակություն կունենա Հայաստանի էներգետիկ համակարգի համար: Փետրվարի 13-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար  Հայկ Հարությունյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Հայաստանը դիտարկում է կառուցել Մեղրիի հիդրոէլեկտրակայանը
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2018, 17:04

Արմինֆո. Առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստան կայցելի Իրանի պատվիրակությունը, որի հետ կքննարկվի Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը: Փետրվարի 13-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

2018 թվականին Հայաստանում կկառուցվի 7 նոր փոքր հիդրոէլեկտրակայան
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2018, 17:03

Արմինֆո. 2018 թվականին Հայաստանում կկառուցվի 21 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 7 նոր փոքր հիդրոէլեկտրակայան: Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

400 կիլովոլտ հզորույթյամբ Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ ԷՀԳ շինարարությունը կավարտվի 2019 թվականին
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2018, 16:24

Արմինֆո.400 կիլովոլտ հզորույթյամբ Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ ԷՀԳ շինարարությունը կավարտվի 2019 թվականին: Փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար  Հայկ Հարությունյանը:

Էներգետիկայի նախարարություն. Հայաստանում կիրականացվի հողմային էլեկտրակայանների կառուցման համար երկու խոշոր ներդրումային ծրագիր
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2018, 16:23

Արմինֆո. Հայաստանում կիրականացվեն հողմային էլեկտրակայանների կառուցման համար երկու խոշոր ներդրումային ծրագրեր: Այս մասին փետրվարի 13-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Փոխնախարար. Ոչ ոք պատրանք չունի, թե ՀԱԷԿ-ը կաշխատի հավերժ
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2018, 15:46

Արմինֆո. 2018 թվականի ապրիլին Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) կկանգնեցվի հինգամսյա պլանային-կանխարգելիչ վերանորոգման` երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում աշխատանքներ անցկացնելու նպատակով: Փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հաղորդել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Առաջիկա երկու ամսվա ընթացքում կամփոփվեն Հայաստանում արդյունաբերական նշանակության «Մասրիկ-1՚ արևային էլեկտրակայանի շինարարության մրցույթի արդյունքները
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2018, 15:18

Արմինֆո. Առաջիկա երկու ամսվա ընթացքում կամփոփվեն Հայաստանում արդյունաբերական նշանակության 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ -1՚ արևային էլեկտրակայանի շինարարության մրցույթի արդյունքները: Փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հաղորդել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

ԷԵԲՊՆ. 2018 թվականին Հայաստանում շահագործման կհանձնվի 8 նոր արևային կայան
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2018, 15:12

Արմինֆո. 2018 թվականին Հայաստանում շահագործման  կհանձնվի 8 նոր արևային կայան: Փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հաղորդել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Փոխնախարար. Մինչև 2021 թվականը Հայաստանում կավարտվեն երկրի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացմանն ուղղված բոլոր միջոցառումները
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2018, 14:30

Արմինֆո. Մինչև 2021 թվականը Հայաստանում կավարտվեն երկրի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացմանն ուղղված բոլոր միջոցառումները: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Հայտարարվել է «Մասրիկ-1» կայանի կառուցման մրցույթի երկրորդ փուլը
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2018, 15:23

Արմինֆո.Մեկնարկել է «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի երկրորդ փուլը: Այս փուլում կորոշվի այն մասնակիցը, որը կստանձնի կայանի կառուցումը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:

Հայաստանում հողմային կայաններ կառուցելու նպատակով սկսվել են քամու ռեսուրսի չափումները
 Չորեքշաբթի, 24 Հունվարի 2018, 12:07

Արմինֆո.Հայաստանում հողմային խոշոր կայանների կառուցմամբ հետաքրքրված էմիրաթական «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունը, քամու ռեսուրսի չափման նպատակով, Գեղարքունիքի մարզում աշտարակ է տեղադրել, ինչպիսին մինչ այժմ  Հայաստանում չի եղել։ Աշտարակի բարձրությունը հասնում է 80 մետրի։ Այն կգործարկվի մոտ օրերս։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի  բաժնից,



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84