Չորեքշաբթի, 18 Հունիսի 2025, 17:36
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը։
|
Երկուշաբթի, 16 Հունիսի 2025, 14:49
Արմինֆո. Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բավականին հավակնոտ և ուժեղ փաստաթուղթ է։ Նման գնահատականով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացնելով փաստաթուղթը:
|
Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 18:17
Արմինֆո. 2025 թվականին ընթացիկ տնտեսական զարգացումների, Սոթքի հանքի անխափան աշխատանքի, ինչպես նաև Ամուլսարի հանքավայրի վերագործարկման և կառուցվածքային բարեփոխումների պահպանման դեպքում Հայաստանում տնտեսական աճը կկազմի մոտ 5,1%, իսկ միջնաժամկետ հեռանկարում միջին աճը կլինի 5,3%: Այդ մասին ասվում է կառավարության հունիսի 5-ի հերթական նիստում հաստատված 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում ։
|
Հինգշաբթի, 15 Մայիսի 2025, 18:36
Արմինֆո.Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP-17) կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ միջազգային հաշվետվվվություն՝ TNFD: Այս մասին հաղորդել է ԶՊՄԿ-ի Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը՝ մայիսի 15-ին Երևանում Կայուն զարգացման համաժողովի հարթակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
|
Ուրբաթ, 2 Մայիսի 2025, 16:08
Արմինֆո. 2025 թվականի վերջին Հայաստանը կհասնի բյուջեով ամրագրված ՀՆԱ-ի 5,1 տոկոս աճի ցուցանիշին։ Ամուլսարի ոսկու հանքի գործարկումն այս տարի նաեւ կարող է դրական ազդեցություն ունենալ այս կարևորագույն ցուցանիշի վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով ԱրմԻնֆո-ի այն հարցին, թե որքանով իրատեսական են տնտեսական աճի վերաբերյալ ֆինանսական իշխանությունների կանխատեսումները՝ համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումների վատթարացման լույսի ներքո:
|
Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025, 15:35
|
Երեքշաբթի, 29 Ապրիլի 2025, 17:47
Արմինֆո. Համաշխարհային բանկի (ՀԲ) եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) դեպի նվազում վերանայված կանխատեսումը Հայաստանի ՀՆԱ-ի 4-4,5 տոկոս աճի վերաբերյալ բավականին լավատեսական է: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
|
Չորեքշաբթի, 9 Ապրիլի 2025, 19:02
|
Երկուշաբթի, 7 Ապրիլի 2025, 16:43
Արմինֆո. Ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը Հայաստանի տնտեսության իրական հատված 2024 թվականին կրճատվել է մինչև բացասական 285.6 մլն դոլար (113.3 մլրդ դրամ)՝ դրական 479.3 մլն դոլարից (194.3 մլրդ դրամ) կամ տարեկան կտրվածքով 2.6 անգամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք նշվում են զուտ հոսքի տեսքով, ինչը ցույց է տալիս ներգրավված և մարված օտարերկրյա ներդրումների տարբերությունը։ Բացասական է նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքը ՝ տարվա ընթացքում նվազելով 2,2 անգամ՝ դրական 624.1 մլն դոլարից (253 մլրդ դրամ) մինչեւ 112.9 մլն դոլար (44.8 մլրդ դրամ)։
|
Երեքշաբթի, 18 Մարտի 2025, 16:02
Արմինֆո. Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկից հետո Հայաստանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համեմատելի ևս մեկ հանքարդյունաբերական ձեռնարկություն կգործի։ Դրա մասին Economix հաղորդման շրջանակում հայտարարել է ՀՀ Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։
|
Ուրբաթ, 28 Փետրվարի 2025, 22:22
|
Հինգշաբթի, 27 Փետրվարի 2025, 15:15
Արմինֆո.Կառավարությունը փետրվարի 27-ի նիստում ընդունել է «Բյուջետային երաշխիք տրամադրելու մասին» որոշում՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում:
|
Երեքշաբթի, 25 Փետրվարի 2025, 17:18
Արմինֆո. Բացի հիմնական բանկից, որը ցանկություն է հայտնել ֆինանսավորել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը, մի քանի բանկեր ևս հայտարարել են նախագծի գործարկման համար լրացուցիչ վարկավորման տրամադրման նկատմամբ հետաքրքրության մասին: Այդ մասին փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հաղորդել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դենիել Ազատյանը։
|
Հինգշաբթի, 6 Փետրվարի 2025, 14:15
Արմինֆո. Ամուլսարի հանքավայրին առնչվող գործընթացն ակտիվ փուլում է։ Այդ մասին փետրվարի 6-ին ճեպազրույցում լրագրողներին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
|
Երկուշաբթի, 27 Հունվարի 2025, 20:05
|
Երկուշաբթի, 27 Հունվարի 2025, 19:50
Արմինֆո. Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը վստահ է, որ հզորությամբ ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագծեր կարող են արմատապես փոխել տնտեսական իրավիճակը Հայաստանում: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ին' գործակալության խնդրանքով մեկնաբանելով Զանգեզուրի կոմբինատի բարձր ցուցանիշները, որը չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակը:
|
Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025, 13:02
Արմինֆո. «Լիդիան Արմենիային» տրված ընդերքօգտագործման թույլտվություններն անբողոքարկելի վարչական ակտեր են և չեն կարող վարչական կարգով կամ դատարանի վճռով անվավեր ճանաչվել: Այդ մասին ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունում՝ վկայակոչելով Վարչական դատարանի որոշումը։
|
Երեքշաբթի, 14 Հունվարի 2025, 16:59
Արմինֆո.Ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը Հայաստանի տնտեսության իրական հատված 2024թ. հունվար-սեպտեմբերին կրճատվել է մինչև մինուս 119.5 մլն դոլար (46.3 մլրդ դրամ)՝ դրական 353.7 մլն դոլարից (139.2 մլրդ դրամ) կամ՝ տարեկան կտրվածքով 2.3 անգամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք նշվում են զուտ հոսքի տեսքով, ինչը նշանակում է ներգրավված և մարված օտարերկրյա ներդրումների տարբերությունը։ Ընդ որում, օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքը դրական մակարդակի վրա է մնացել ՝ տարեկան կտրվածքով կրճատվելով 9 անգամ ՝ 436 մլն դոլարից (171.5 մլրդ դրամ) հասնելով 48.5 մլն դոլարի (18.8 մլրդ դրամ)։
|
Երկուշաբթի, 13 Հունվարի 2025, 15:14
Արմինֆո.Ամուլսարի նախագծի գործարկումը տնտեսության աճը կսրբագրի դեպի վեր: Այդ մասին հունվարի 13-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
|
Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024, 12:30
|