IDBank-ը հաղթեց զավեշտալի «22 մլն-անոց» գործը
 Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020, 18:28

Արմինֆո.«Բ․Մ․Լ․ Արզնի ընկերությունն ընդդեմ Անելիք Բանկի» գործով ՀՀ վերաքննիչ դատարանի 12․03․20 թվականի որոշման դեմ «Բ․Մ․Լ․ Արզնի» ՍՊԸ-ի տնօրենի և նույն ընկերության սնանկության գործով կառավարչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը վճռաբեկ դատարանում է
 Երեթշաբթի, 11 Օգոստոսի 2020, 21:26

Արմինֆո.««Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ն և նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ «Անելիք Բանկի» (այժմ՝ IDBank)» գործը, որով ընկերությունը Բանկից պահանջում է 22 մլն ԱՄՆ դոլար տուգանք վճարել, վճռաբեկ դատարանում է։ 

Դատարանը բավարարել է IDBank-ի հայցն ընդդեմ  «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության՝ առոչինչ ճանաչելով խնդրահարույց համաձայնագիրը
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2020, 14:24

Արմինֆո.Օրերս Երևանի Ընդհանուր իրավասության դատարանը քննում էր Բ.Մ.Լ. «Արզնի» ընկերության և նախկին «Անելիք Բանկի» միջև 2015 թ-ին կնքված համաձայնագիրն առոչինչ ճանաչելու գործը: Դատարանը բավարարել է ԱյԴի Բանկի (նախկինում` Անելիք Բանկ) հայցը: Այդ առիթով զրուցել ենք ԱյԴի Բանկի Վարչության նախագահ պրն. Մհեր Աբրահամյանի հետ: 

Դատարանը բավարարեց IDBank-ի բողոքը
 Հինգշաբթի, 12 Մարտի 2020, 21:47

Արմինֆո.Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Հարություն Ենոքյանի նախագահությամբ, հրապարակեց ««Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերությունն ընդդեմ «Անելիք Բանկի»» գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ «ԱյԴԻ Բանկի» կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացրած որոշումը։

IDBank-ի ղեկավար. Չի բացառվում Գևորգ Աֆանդյանի հետ անշարժ գույքի օտարման գործարքի վերաբերյալ նամակագրության հրապարակման հավանականությունը
 Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019, 19:58

Արմինֆո. Այն բանից հետո, երբ <Արզնի> հանքային ջրերի գործարանն անցավ IDBank-ին, այդ գործարքին վերաբերող բոլոր քայլերը, այդ թվում՝ <Տարմակ> ընկերությանը տվյալ անշարժ գույքի օտարման համաձայնագրի կնքումը, մի քանի ամիս շարունակ քննարկվել են Գևորգ Աֆանդյանի մասնակցությամբ: Այս մասին նոյեմբերի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Հայաստանի առևտրային բանկերը միավորվել են գործարար Գևորգ Աֆանդյանին վերաբերող հարցում
 Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019, 15:52

Արմինֆո. Հայաստանի ութ առեւտրային բանկեր՝ IDBank-ի գլխավորությամբ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին ՝ գործարար Գեւորգ Աֆանդյանի կողմից IDBank-ի դեմ սկսված դատական գործի կապակցությամբ: Այս մասին նոյեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը:

IDBank-ը մարել է 5-րդ թողարկման պարտատոմսերը
 Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019, 17:46

Արմինֆո.IDBank-ի` 2017թ. հոկտեմբերին թողարկված դոլարային արժեկտրոնային պարտատոմսերի 5-րդ տրանշը մարվել է: Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար էր, շրջանառության ժամկետը` 24 ամիս, արժեկտրոնի եկամտաբերությունը` 5,75%:

Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել «ԱյԴի բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը
 Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2019, 15:58

Արմինֆո. Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել «ԱյԴի բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը:

Ուզբեկստանի Կենտրոնական բանկի եւ առեւտրային բանկերի ներկայացուցիչների պատվիրակությունն այցելել է IDBank
 Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2019, 14:44

Արմինֆո. Ուզբեկստանի ԿԲ-ի և առևտրային բանկերի ներկայացուցիչներն այսօր եղել են IDBank-ի գլխամասային գրասենյակում, ծանոթացել բանկի գործունեությանը մանրածախ վարկավորման, նորարարությունների ներդրման ոլորտներում, ինչպես նաև մասնաճյուղերի աշխատանքի, «Հեռախոսազանգերի կենտրոն»-ի աշխատանքի կազմակերպման և այլ  գործընթացներին։

IDBank-ի Աբովյանի մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե
 Չորեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2019, 14:34

Արմինֆո. IDBank-ի Աբովյանի մասնաճյուղն այսուհետ կգործի Տարտուի 1/1 հասցեում։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, բանկում նշել են, որ ինչպես նորաբաց մյուս մասնաճյուղերում, Աբովյանի մասնաճյուղում ևս թե դիզայնը, թե տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումները հնարավորություն են տալիս վայելել լիարժեք, բարձրորակ սպասարկման առավելությունները։

 Երեթշաբթի, 24 Սեպտեմբերի 2019, 18:20

Արմինֆո.

IDBank-ը երկարաձգում է «5% հավելյալ cashback Idram Rocket Visa քարտովե ակցիան մինչև տարեվերջ
 Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2019, 10:39

Արմինֆո. IDBank-ը երկարաձգում է «5% հավելյալ cashback Idram Rocket Visa քարտովե ակցիան մինչև տարեվերջ:

IDBank-ը հայտարարում է 4-րդ թողարկման պարտատոմսերի մարման մասին
 Երկուշաբթի, 1 Հուլիսի 2019, 19:40

Արմինֆո.IDBank-ը հուլիսի 1-ին  իրականացրել է 4-րդ թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի մարում և արժեկտրոնային եկամուտների վճարում՝ սեփականատերերի ռեեստրում գրանցված իրավաբանական և ֆիզիկական անձանց բանկային հաշիվներին անկանխիկ փոխանցումների միջոցով:

 Ուրբաթ, 17 Մայիսի 2019, 19:18

Արմինֆո.

IDBank-ի անվան՝ 1 մլն դրամի չափով կրթաթոշակ ուսանողներին
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2019, 15:30

Արմինֆո. IDBank-ը հայտարարում է անվանական կրթաթոշակի ծրագրի մեկնարկի մասին։ Կարևորելով կրթությունը և երիտասարդ սերնդի շարունակական զարգացումը՝ Բանկը հնարավորություն է ընձեռում ՀՀ պետական բուհերում (ցանկը՝ ստորև) գերազանցությամբ սովորող ուսանողներին շարունակել կրթությունը մագիստրատուրայում IDBank-ի անվան կրթաթոշակով։

IDBank-ը վերսկսել է հերթական մարզային նորարար մասնաճյուղի աշխատանքը
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2019, 18:59

Արմինֆո. IDBank-ի Էջմիածնի մասնաճյուղը կգործի Խորենացի 16 հասցեում։ Այն հերթականն է Բանկի նորարար, ժամանակակից ոճով մասնաճյուղերից: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից,  այստեղ ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդներին բարձրակարգ սպասարկում ապահովելու համար, իսկ նորարար միջավայրն ու տեխնոլոգիական լուծումներն էլ ավելի հաճելի կդարձնեն այցելությունը Բանկ: 

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԲ ներկայացուցիչներ, Բանկի Խորհրդի նախագահ Վարտան Դիլանյանը, Խորհրդի և Վարչության անդամներ, գործարարներ և հաճախորդներ:

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով IDBank-ն այս տարվա ընթացքում պատրաստվում է բացել ու վերաբացել նվազագույնը ևս երկու մասնաճյուղ. «Էջմիածնի մասնաճյուղի վերաբացումը նպատակ ունի այս տարածաշրջանում շեշտադրել մեր ներկայությունն ու հաճախորդներին առաջարկել նոր որակի սպասարկում՝ նորարար, առավել հարմարավետ պայմաններում: Կարևորելով հաճախորդների հարմարավետությունն ու գոհունակությունը՝ մենք արդեն իսկ գործարկել ենք կատարելագործված Online-Banking (IDBanking) համակարգը, որը հնարավորություն է տալիս օգտվել արդիականացված ծառայությունների լայն շրջանակից՝ առավել հարմար եղանակով և գործարքներ կատարել առանց Բանկ այցելելու»,- նշել է Մհեր Աբրահամյանն ու խոստացել, որ Բանկն առաջիկայում հանդես կգա այլ նորույթներով:

Էջմիածնի մասնաճյուղում գործում է նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի, որով շաբաթական 7 օր, 24 ժամ կարելի է օգտվել 200-ից ավելի ծառայություններից՝ կանխիկի մուտքագրում/ ելքագրում, հաշիվների համալրում, կոմունալ վճարումներ և այլն: 

IDBank-ն ունի 13 մասնաճյուղ, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում, Աբովյանում և Գավառում:

IDBank-ը, շարունակաբար կատարելագործելով մասնաճյուղային ցանցն ու միաժամանակ ձգտելով թվայնացնել մատուցվող ծառայությունները, նպատակ ունի գոհացնել բոլոր հաճախորդներին ՝ թե իրական շփումը, թե թվային սպասարկումը գնահատողներին:

 Ուրբաթ, 15 Մարտի 2019, 17:12

Արմինֆո.

Փետրվարի 20-ին IDBank-ը  պարտատոմսերի 5 մլն դոլարի հերթական տրանշ է թողարկում
 Երկուշաբթի, 18 Փետրվարի 2019, 14:34

Արմինֆո. IDBank-ի պարտատոմսերի հերթական տրանշը  թողարկվելու է փետրվարի 20-ին ՝ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամւոլի ծառայությունից,  2019թ. 1-ին թողարկման պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 6 ամիս է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը՝ տարեկան 5,25%, որը վճարվելու է եռամսյակային պարբերականությամբ։

 Հինգշաբթի, 14 Փետրվարի 2019, 17:25

Արմինֆո.

IDBank-ը երկարաձգում է ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման գործընթացը
 Հինգշաբթի, 24 Հունվարի 2019, 15:41

Արմինֆո.  Հաճախորդների խնդրանքով, դիմումների քանակից ելնելով և գիտակցելով, որ հաճախորդներին անհրաժեշտ է ևս մեկ հնարավորություն ընձեռել վերականգնելու իրենց վարկային պատմությունը, IDBank-ը որոշում է կայացրել շարունակել տույժ-տուգանքների զիջման գործընթացը։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:



Արտ. փոխարժեքները
06.05.2024
RUB4.260.03
USD387.920.60
EUR417.831.73
GBP487.811.41
CAD283.670.15
JPY25.22-0.08
CNY53.820.33
CHF428.311.46