Ֆինանսական հաստատությունները և գործարար համայնքը կարող են վճռորոշ դեր խաղալ կայուն զարգացման հասնելու գործում. Փաշինյան
 Երկուշաբթի, 17 Ապրիլի 2023, 12:13

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցել է «Փոխակերպում դեպի կայունություն: Էներգիա և ֆինանսներ» խորագրով բարձր մակարդակի կոնֆերանսի բացմանը: Միջոցառումը ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի աջակցությամբ կազմակերպել է «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը:

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը
 Երկուշաբթի, 6 Հունիսի 2022, 14:48

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը, որն անցկացվել է տեսակապի միջոցով:

ԿԲ նորընտիր նախագահ Բոլոր ջանքերը ներդրվելու են, որպեսզի երկրում պահպանվի մակրոկայունությունը
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2020, 13:17

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի աշխատակազմին է ներկայացրել ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին:

Արթուր Ջավադյան. Համոզված եմ, որ գալիք տարիները կլինեն վերելքի ու զարգացման յուրօրինակ տարիներ
 Ուրբաթ, 12 Հունիսի 2020, 19:18

Արմինֆո.Արթուր Ջավադյանը, հեռանալով ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից, իր հրաժեշտի ուղերձում համոզմունք է հայտնել, որ գալիք տարիները կլինեն վերելքի ու զարգացման յուրօրինակ տարիներ: ՀՀ ԿԲ մամուլի ծառայության հաղորդման համաձայն,  Արթուր Ջավադյանի հրաժեշտի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

ՀԲՄ նախագահը շնորհակալագիր է հանձնել Արթուր Ջավադյանին՝ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի կայացման, զարգացման և միջազգային կառույցներում ինտեգրման գործում ներդրած նշանակալի ավանդի համար
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2020, 18:37

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ավարտի կապակցությամբ տեղի է ունեցել ԿԲ նախագահի հանդիպումը Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ։

Արթուր Ջավադյանը վերջին անգամ է մասնակցել ՀՀ կառավարության նիստում՝ որպես Կենտրոնական բանկի նախագահ
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2020, 11:50

Արմինֆո. Արթուր Ջավադյանը վերջին անգամ է մասնակցել ՀՀ կառավարության նիստում՝ որպես Կենտրոնական բանկի նախագահ։

Ֆինանսական կարգավորողը կապիտալ ծախսերի ավելացման համար ամուր հիմքեր ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում
 Ուրբաթ, 5 Հունիսի 2020, 17:07

Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում ներկայացրել է ՀՀ ԿԲ եզրակացությունները 2019 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ: Առաջին հերթին, Ջավադյանն ընդգծել է, որ 2019 թվականի բյուջեի կատարումը նպաստել է պետական պարտքի կայունությանը: Այդ առումով նա հաղորդել է, որ ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի հարաբերակցությունը տարեկան կտրվածքով նվազել է 1,3 տոկոսով ՝ կազմելով 50 տոկոս։

 Հինգշաբթի, 4 Հունիսի 2020, 15:34

Արմինֆո.

ԿԲ ղեկավար. Բիզնեսը չի կորցրել ՀՀ տնտեսության նկատմամբ վստահությունը
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2020, 12:58

Արմինֆո.  Ներդրումների աջակցման կենտրոն ՓՄՁ սուբյեկտներից 11 հայտ է ստացվել հակաճգնաժամային միջոցառումների 3 փաթեթի շրջանակներում https://finport.am/full_news.php?id=41346&lang=2), որոնք իրենց բովանդակությամբ համապատասխանում են կառավարության սահմանած չափանիշներին: Այս մասին ապրիլի 2-ին կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ։

Կենտրոնական բանկը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ լիկվիդայնություն
 Երկուշաբթի, 16 Մարտի 2020, 20:18

Արմինֆո. ՀՀ կենտրոնական Բանկն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով: Այդ մասին մարտի 16-ին ՀՀ կառավարության նիստում, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը։

ԿԲ նախագահը մեկնել է Ամստերդամ՝ մասնակցելու ՙՖինանսական համակարգերի զարգացման հնարավորությունները և առկա մարտահրավերները՚ համաժողովին
 Հինգշաբթի, 27 Փետրվարի 2020, 12:21

Արմինֆո.  Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ամստերդամ, որտեղ մասնակցելու է Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող ֆինանսական համակարգերի զարգացման հնարավորությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ բարձր մակարդակի համաժողովին, որին մասնակցելու են ԱՄՀ/ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի անդամ-երկրների կենտրոնական/ազգային բանկերի ղեկավարները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ:

2020 թվականին Հայաստանում շահագործման կհանձնվի 24 նոր սպանդանոց
 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2020, 13:29

Արմինֆո. Գործադիրը լրացումներ է կատարել 2018 թ. հուլիսի 19-ի «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար:

ՀՀ ԿԲ ղեկավար. Հայաստանի միջազգային պահուստները հասել են 2,7 մլրդ դոլարի աննախադեպ մակարդակի
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2019, 12:57

Արմինֆո. Հայաստանի միջազգային պահուստները հասել են 2,7 մլրդ դոլարի աննախադեպ մակարդակի: Այդ մասին դեկտեմբերի 26-ին  կառավարության նիստում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

ՀՀ կենտրոնական բանկը և KfW-ն ստորագրել են երեք նոր վարկային համաձայնագիր՝ 60 միլիոն եվրո ընդհանուր գումարով
 Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2019, 14:09

Արմինֆո. Վիենայում դեկտեմբերի 6-ին կայացել է գերմանական KfW բանկի մասնակցությամբ գործող գերմանահայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը:

Արթուր Ջավադյանը շնորհավորել է բանկային համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ
 Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019, 14:42

Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկի նախագահ  Արթուր Ջավադյանը շնորհավորել է բանկային համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

ԿԲ ղեկավարների ակումբի նիստում Արթուր Ջավադյանը ներկայացրել է Հայաստանի դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները
 Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019, 20:00

Արմինֆո. ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցում է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին:

Արթուր Ջավադյանը մեկնել է Պրահա` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին
 Չորեքշաբթի, 20 Նոյեմբերի 2019, 18:18

Արմինֆո. ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Պրահա` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին:

Արթուր Ջավադյան. Առևտրային բանկերի հետ ոչ մրցակցային աշխատավարձերի պատճառով Կենտրոնական բանկում նկատվում է կադրերի հոսունություն
 Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2019, 18:29

Արմինֆո. ՀՀ ԿԲ աշխատակիցների աշխատավարձերը ոչ մրցակցային են առևտրային բանկերի աշխատավարձերի համեմատ, ինչի պատճառով նկատվում է կադրերի հոսունություն ։  Այս մասին հոկտեմբերի 28-ին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ՝ պատասխանելով լրագրողների հարցին։  <Եթե նախկինում միջին տարեկան հաշվարկով աշխատանքից 50-60 մարդ էր գնում, ապա այս տարի այդ թիվը 100 - ից ավելի էր>, - նկատել է նա:

Ջավադյան. ԿԲ արժութային պահուստներն այս տարի կգերազանցեն նախորդ տարիների ծավալները
 Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2019, 16:39

Արմինֆո. Չլինելով օպտիմիստ, այլ՝ լինելով պրագմատիկ և ռեալիստ, ասեմ, որ այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի պահուստների ծավալն ամենաբարձրն է լինելու ։  Այս մասին հոկտեմբերի 28-ին կառավարության նիստի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին ՝ ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ։

Հայաստանի կառավարության կանխատեսումները տնտեսության աճի տեմպերի վերաբերյալ մոտ են Կենտրոնական բանկի կանխատեսումներին
 Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2019, 15:13

Արմինֆո. Հայաստանի կառավարության կանխատեսումները տնտեսության աճի տեմպերի վերաբերյալ մոտ են Կենտրոնական բանկի կանխատեսումներին։ Այս մասին հոկտեմբերի 28-ին ՝ ներկայացնելով ԿԲ-ի եզրակացությունը 2020 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ, հայտարարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ։

Արտ. փոխարժեքները
14.06.2024
RUB4.400.04
USD388.490.45
EUR415.57-3.28
GBP493.58-2.10
CAD282.330.08
JPY24.740.05
CNY53.540.04
CHF434.892.00