ԿԲ. Հայաստանում քարտային շուկայի տարեկան դինամիկան կտրուկ փոխվել է, անկումից տեղափոխվելով դեպի 16% աճ
 Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2018, 18:02

Արմինֆո. Հայաստանում պլաստիկ քարտերի քանակը տարեկան աճը 2018 թվականի հուլիսի 1-ին կազմել է 16%, մինչև ը, մինչև 1,851 մլն միավոր, նախորդ տարվա 9% անկման փոխարեն: Իսկ պլաստիկ գործարքների ծավալի աճն արագացել է`7.2%-ից մինչև 23%, կազմելով ավելի քան 863.5 մլրդ դրամ: Այս մասին են վկայում ՀՀ ՀՀՀ այաստանի Կենտրոնական բանկի տվյալները:

Արդշինբանկի վարչության նախագահ է նշանակվել Արտակ Անանյանը
 Երեթշաբթի, 14 Օգոստոսի 2018, 14:26

Արմինֆո. Օգոստոսի 10-ին «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի որոշմամբ Արդշինբանկի վարչության նախագահ է նշանակվել Արտակ Կլիմենտի Անանյանը:

Հայաստանի պլաստիկ շուկայում անկանխիկ գործարքների ծավալն առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 67.9%
 Երեթշաբթի, 15 Մայիսի 2018, 17:09

Արմինֆո. Հայաստանում, պլաստիկ քարտերի քանակը 2018-ի I եռամսյակում ավելացել է 14.9% տարեկան, մինչև 1.785 մլն հատ, նախորդ տարվա 10.8% անկման փոխարեն: Համապատասխանաբար կտրուկ, մինչև 38,6 արագացել է նաև պլաստիկ գործարքների տարեկան աճը, կազմելով 440.6 մլրդ դրամ: Այս մասին են վկայում է ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները:

2017 թվականի արդյունքներով Արդշինբանկը հիմնական ցուցանիշների գծով հաստատվել է առաջատար եռյակում
 Շաբաթ, 27 Հունվարի 2018, 17:53

Արմինֆո. 2017 թվականի արդյունքներով Արդշինբանկը հիմնական ցուցանիշների գծով հաստատվել է առաջատար եռյակում: ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի էքսպրես-ռենքինգի՚ տվյալներով, բանկի ակտիվները հասել են 568.3 մլրդ դրամի (1.2 մլրդ դոլար), ընդհանուր պարտավորությունները` 501.7 մլրդ դրամի (1.04 մլրդ դոլար): Տարեկան կտրվածքով բանկն  ապահովել է ակտիվների 3,6% աճ` ինչպես վարկային պորտֆելի, այնպես էլ արժեթղթերում ներդրումների աճի հաշվին: Դրան զուգընթաց բանկը 5,2%-ով ավելացրել է ընդհանուր պարտավորությունները` հաճախորդների ժամկետային ավանդների և ցպահանջ ավանդների աճի հաշվին:

 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017, 20:31

Արմինֆո.

Հայաստանի բանկերի կապիտալի բազայի համալրումը թույլ է տվել մինչև 2017 թվի հուլիսի 1-ը վարկավորման տարեկան աճն արագցնել մինչև 16.6%` նախորդ տարվա 9,5%-ից
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2017, 20:41

Արմինֆո. Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի բանկերի կապիտալի բազայի տարեկան 15%-ով կամ 85.1 մլրդ դրամով (177.1 մլն դոլար) համալրումը թույլ է տվել վարկավորման տարեկան աճը մինչև 2017 թվի հուլիսի 1-ն  արագցնել մինչև 16.6%` նախորդ տարվա 9,5%-ից: Վարկային շուկայում բանկերի ակտիվացումը, իր հերթին, 2017 թվականի առաջին կիսամյակում զուտ շահույթն ավելացրել է տարեկան 49,5%-ով, մինչև 19.2 մլրդ դրամ (39.9 մլն դոլար):

Արդշինբանկը 2016 թվականին միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է 30.5 մլն. դոլար ծավալով երկարաժամկետ ռեսուրսներ
 Ուրբաթ, 5 Մայիսի 2017, 14:55

Արմինֆո. Արդշինբանկը, համաձայն աուդիտորական եզրակացության արդյունքների, 2016 թվականի արդյունքներով տեղ է գրավել առաջատար եռյակում իր բոլոր հիմնական ցուցանիշներով, շարունակելով ցուցադրել կայուն աճ: Միայն Արդշինբանկի զուտ շահույթը (առանց միավորված Առէկսիմբանկի արդյունքների) 2016 թվականի արդյունքներով կազմել է 4.1 մլրդ.դրամ, իսկ միավորված հաշվեկշիռը գերազանցել է 22 մլրդ.դրամը (1 տեղը շուկայում): Հետագայում տեքստում ներկայացվում են միավորման հետևանքով գրանցված տվյալները:

Հայաստանի բանկերը 2017 թվականի առաջին եռամսյակում պետական ​​գանձարանին վճարել են 10.1 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`8,6%
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 20:18

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2017 թվականի առաջին եռամսյակում պետական ​​գանձարանին վճարել է 10.1 մլրդ դրամի հարկեր (կամ 9.8 մլրդ.դրամ, առանց Առէկսիմբանկի և Զարգացման հայկական բանկի), տարեկան աճը`8,6%: Նշված գումարից ավելի քան 88%-ը կամ 8.9 մլրդ. դրամը կազմել են  ուղղակի հարկերը (ներառյալ շահութահարկ և եկամտահարկ), տարեկան աճը`8,5%:

Fitch վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի "B+" վարկանիշն ու վերանայել է կանխատեսումը Կայունի
 Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2017, 14:48

Արմինֆո. Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն այսօր վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) "B+" վարկանիշը: Միաժամանակ Բացասական կանխատեսումը վերանայվել է Կայունի:

Արդշինբանկում կայացել է ՀՀ բանկերի ներկայացուցիչների հանդիպումը InfoWatch ընկերության նախագահ Նատալիա Կասպերսկայայի հետ
 Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017, 19:10

Արմինֆո. Արդշինբանկի գլխամասային գրասենյակում կայացել է ՀՀ բանկերի ղեկավարների հանդիպումը Նատալիա Կասպերսկայայի հետ, ով ռուսաստանյան IT-ինդուստրիայի ամենաազդեցիկ և հեղինակավոր անձանցից մեկն է, InfoWatch ընկերության նախագահը և «Կասպերսկի լաբորատորիայի» համահիմնադիրը:

Արդշինբանկը հայտարարում է ոսկու գրավով ապահովված վարկերի տոկոսադրույքի կտրուկ նվազեցման մասին
 Երեթշաբթի, 28 Մարտի 2017, 18:33

Արմինֆո. Համաձայն նոր պայմանների ՀՀ դրամով տրվող վարկի տարեկան տոկոսադրույքը կսկսի 16%-ից, ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկը` 9%-ից, իսկ Եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 7%-ից:

 Հինգշաբթի, 9 Մարտի 2017, 16:59

Արմինֆո.

Բանկեր եւ տնտեսություն. բազմակողմանիություն՝ աճի հավակնություններով
 Երեթշաբթի, 7 Փետրվարի 2017, 17:50

2016–ի նախնական արդյունքները, որոնք գրանցված են հայկական բանկերի հրապարակած բալանսային ցուցանիշներում, հույս են ներշնչում, որ 2017–ին երկրում ընդհանուր տնտեսական վիճակը կակտիվանա։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել AmRating վարկանիշային գործակալության ղեկավար, ԱրմԻնֆո Ինֆորմացիոն գործակալության գլխավոր տնօրէն Էմանուել Մկրտչյանը։ Նա վստահ է, որ բանկային համակարգում տվյալները գերազանցել են ակնկալիքները եւ վկայում են տնտեսական ակտիվությանը նպաստող վարկավորման ընդլայնման մասին։

Արդշինբանկի Իջևանի մասնաճյուղում ներկայացվել են Պետռեգիստրի և Անշարժ գույքի կադաստրի ծառայությունները
 Ուրբաթ, 3 Փետրվարի 2017, 19:57

Արմինֆո. Արդշինբանկի «Իջևան» մասնաճյուղում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի մասնակցությամբ ներկայացվեցին Պետական մարմինների գործառույթները, որոնց իրականացումը պատվիրակվում է բանկերին 

Արդշինբանկի զուտ շահույթը 2016 թվականին աճել է 2.3 անգամ, մինչև 9,4 մլն.դոլար, ամրապնդելով բանկին առաջատարների եռյակում
 Հինգշաբթի, 26 Հունվարի 2017, 14:55

Արմինֆո. Արդշինբանկի զուտ շահույթը 2016 թվականին ավելացել է 2.3 անգամ, մինչև 4.6 մլրդ դրամ կամ $ 9.4 մլն, ամրապնդվելով առաջատարների եռյակում: Դրա շնորհիվ բանկի կուտակված շահույթն աճել է 16,8%, մինչև 29,9 մլրդ դրամ, դրանով իսկ ընդհանուր կապիտալը մեծացնելով 11.6%, մինչև 54 մլրդ դրամ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Էքսպրես Ռենկինգի տվյալների, զուտ շահույթի նման աճ Արդշինբանկին հաջողվեց ապահովել վարկավորման զգալի աճի և պետական ​​պարտատոմսերում կատարած ներդրումների շնորհիվ: Մասնավորապես, վարկային պորտֆելը հաշվետու տարվա ընթացքում ավելացել է 23%, մինչև 337.7 մլրդ դրամ, իսկ ներդրումները պետական ​​պարտատոմսերում`37.7 մլրդ.դրամ: Բացի այդ, բանկը 71.4% ավելացրել է կանխիկ դրամական միջոցները, մինչև 106,8 մլրդ. դրամ, իսկ դրան զուգահեռ զգալիորեն` 3.6 անգամ կրճատել բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների վարկավորումը, մինչև 4.8 մլրդ դրամ: Արդյունքում, բանկի ակտիվները 2016-ին աճել են 26%, մինչև 504.7 մլրդ դրամ:

Արդշինբանկի «Ալավերդի» և «Ստեփանավան» մասնաճյուղերն արդեն գործում են վերանորոգված ժամանակակից գրասենյակներում։
 Չորեքշաբթի, 25 Հունվարի 2017, 18:16

Արմինֆո. Հունվարի 24-ին Ալավերդի և Ստեփանավան քաղաքներում տեղի ունեցավ Արդշինբանկի տարածքային մասնաճյուղերի վերանորոգված գրասենյակների հանդիսավոր բացումը, որին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և այլ պաշտոնատար անձիք: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Լոռու Մարզպետ Արթուր Նալբանդյանը բոլորին շնորհավորեց նշանակալից իրադարձության կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Արդշինբանկին` ի շահ մարզի բնակիչների կատարած աշխատանքի համար։

Անելիք Բանկը ձեռնամուխ է եղել 6.5% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի թողարկմանը
 Երեթշաբթի, 13 Դեկտեմբերի 2016, 18:13

Արմինֆո. Իր պատմության մեջ առաջին անգամ Անելիք Բանկը թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսեր`ԱՄՆ դոլարով և 6.5% տարեկան եկամտաբերությամբ: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, արժեկտրոնային պարտատոմսերի առաջին թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար: Ձեռքբերման համար նախատեսված նվազագույն փաթեթը բաղկացած է 10 պարտատոմսից, յուրաքանչյուրը` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով:

 Երեթշաբթի, 6 Դեկտեմբերի 2016, 13:35

Արմինֆո.

Տրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախնական հավանությունը Արդշինբանկ ՓԲԸ և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ ՓԲԸ-ի միացման պայմանագրի կնքմանը
 Ուրբաթ, 25 Նոյեմբերի 2016, 18:15

Արմինֆո. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի հետ միացման արդյունքում Արդշինբանկը կդառնա Հայաստանում ամենախոշոր բանկը՝ բանկային կապիտալի, ակտիվների և մասնաճյուղային ցանցի առումով։ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալը կկազմի մոտ 74 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները կհասնեն մոտ 540 միլիարդ ՀՀ դրամի, իսկ վաճառքի ցանցը բաղկացած կլինի թվով 72 ունիվերսալ մասնաճյուղերից:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բաժնետոմսերի թողարկման հաշվին համալրել է ընդհանուր կապիտալը, հասցնելով այն 33 մլրդ.դրամի
 Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2016, 19:54

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բաժնետոմսերի թողարկման հաշվին համալրել է ընդհանուր կապիտալը 8.5 մլրդ.դրամոբ: Արդյունքում, բանկի կանոնադրական կապիտալն աճել է մինչև 16.8 մլրդ.դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմել է մոտ 33 մլրդ.դրամ, գերազանցելով 30 մլրդ.դրամի նորմատիվային շեմը:

Արտ. փոխարժեքները
02.12.2024
RUB3.740.08
USD397.883.24
EUR418.651.83
GBP505.554.71
CAD283.451.69
JPY26.500.18
CNY54.700.20
CHF449.281.03