Չորեքշաբթի, 1 Օգոստոսի 2018, 18:34
|
Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2017, 17:06
Արմինֆո. 2017 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազան կազմված է եղել 2 364116 ֆիզիկական և 79823 իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո-ին են տրամադրվել Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ընդհանուր առմամբ, 2 443 939 հաճախորդներ հայկական բանկերում ունեցել են 4 481 182 հաշիվներ, այդ թվում, 4 316 139 հաշիվները պատկանել են ֆիզիկական անձանց, իսկ 165 043 հաշիվները`իրավաբանական անձանց: |
Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2017, 18:20
Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին պետական գանձապետարանին է ուղղվել 31,7 մլրդ դրամ, տարեկան աճը`13,6%: Այդ գումարի 89,3%-ը կամ 28,3 մլրդ դրամը վճարվել է որպես ուղղակի հարկերի (ներառյալ եկամտահարկ և շահութահարկ), տարեկան 12,8% աճով: Ինչպես հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում տարվա 9 ամիսների արդյունքներով տեղ են գտել 17 գործող բանկերից 12-ը (2016-ին`13): Առաջին հնգյակում են`Արդշինբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ամերիաբանկը և Հայբիզնեսբանկը, որոնք առաջատարների հնգյակում էին նաև մեկ տարի առաջ: 2017-ի առաջին 9 ամիսների ընթացքում առաջատար հինգ բանկերը պետական բյուջեին են ուղղել 16,5 մլրդ դրամի հարկեր (տարեկան աճը`18.7%), որից 15.1 մլրդ դրամ կազմել են ուղղակի հարկերը (տարեկան աճը`18.9%): |
Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2017, 19:20
|
Արդշինբանկը բարելավել է հիփոթեքային վարկավորման պայմանները, այժմ կանխավճարն սկսվում է ընդամենը 5%-ից
Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2017, 18:09
Արմինֆո.Արդշինբանկը հայտարարել է հիփոթեքային վարկերի տրամադրման նոր պայմանների մասին, համաձայն որի նվազեցվել է անշարժ գույքի ձեռքբերման վարկերի տոկոսադրույքների շեմը՝ դառնալով 9.5%: Բարելավվել են նաև վարկի տրամադրման պայմանները, որոնց համաձայն այժմ հնարավոր է ստանալ հիփոթեքային վարկ սկսած ընդամենը 5% կանխավճարով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից: |
Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2017, 20:41
Արմինֆո. Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի բանկերի կապիտալի բազայի տարեկան 15%-ով կամ 85.1 մլրդ դրամով (177.1 մլն դոլար) համալրումը թույլ է տվել վարկավորման տարեկան աճը մինչև 2017 թվի հուլիսի 1-ն արագցնել մինչև 16.6%` նախորդ տարվա 9,5%-ից: Վարկային շուկայում բանկերի ակտիվացումը, իր հերթին, 2017 թվականի առաջին կիսամյակում զուտ շահույթն ավելացրել է տարեկան 49,5%-ով, մինչև 19.2 մլրդ դրամ (39.9 մլն դոլար): |
Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017, 15:05
|
Երկուշաբթի, 31 Հուլիսի 2017, 19:57
Արմինֆո. Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում: Այսօր Արդշինբանկն ունի 64 գործող մասնաճյուղ, որոնցից 19-ը Երևանում, 42-ը՝ մարզերում և 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում: Ավելին, Բանկը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում մարզերում գործող մասնաճյուղերին, դրանց արդիականացմանը և հետագա զարգացմանը՝ նպատակ ունենալով ապահովել բարենպաստ և հարմարավետ սպասարկման պայմաններ յուրաքանչյուր հաճախորդի համար: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից: |
Ուրբաթ, 2 Հունիսի 2017, 20:04
Արմինֆո. 2017 թվականի ապրիլին Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազայում եղել է 2.343.225 ֆիզիկական և իրավաբանական անձ: ՀՀ վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված ԿԲ տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, 2,421,181 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 4,355,612 հաշիվներ, որոնցից 4,196,171-ը ֆիզիկական անձանց հաշիվներ են, 159 441-ը` իրավաբանական անձանց: |
Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 20:18
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2017 թվականի առաջին եռամսյակում պետական գանձարանին վճարել է 10.1 մլրդ դրամի հարկեր (կամ 9.8 մլրդ.դրամ, առանց Առէկսիմբանկի և Զարգացման հայկական բանկի), տարեկան աճը`8,6%: Նշված գումարից ավելի քան 88%-ը կամ 8.9 մլրդ. դրամը կազմել են ուղղակի հարկերը (ներառյալ շահութահարկ և եկամտահարկ), տարեկան աճը`8,5%: |
Ուրբաթ, 7 Ապրիլի 2017, 17:37
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազան 2016 թվականի վերջին կազմված է եղել 2 413 943 ֆիզիկական և 79 609 իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր առմամբ, 2 493 558 հաճախորդներ հայկական բանկերում ունեցել են 4 553 107 հաշիվներ, որից 4 368 596 – ը պատկանել են ֆիզիկական, իսկ 184 511 –ը` իրավաբանական անձանց: |
Շաբաթ, 18 Մարտի 2017, 18:18
Արմինֆո .Պետք չէ տնտեսագետ լինել` հասկանալու համար, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում Հայաստանի քաղաքական ուժերի տնտեսական խոստումների մեծ մասն անիրատեսական է: Մարտի 18-ին կլոր սեղանի շուրջ փորձագիտական հանրության քննարկումների ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: |
Երկուշաբթի, 13 Մարտի 2017, 17:35
Արմինֆո. Հայաստանի բանկերը 2016 թվականին 2.5 անգամ ավելացրել են ոչ ռեզիդենտների վարկավորումը, մինչև 280 մլրդ.դրամ, մինչդեռ ռեզիդենտների վարկավորումը կազմել է 19.4%, մինչև 2.4 տրլն.դրամ: Հատկանշական է, որ անցյալ տարի համակարգի կապիտալացման ընդհանուր մակարդակն աճեց 40%, կապված բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը 2017 թվականից 30 մլրդ.դրամ ապահովելու անհրաժեշտության հետ: |
Չորեքշաբթի, 1 Մարտի 2017, 19:41
|
Հայաստանի բանկերի 2016 թ. պետական գանձարանին վճարել են 34,4 մլրդ դրամի հարկեր, տարեկան անկումը`16,9%
Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017, 20:56
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականին պետական գանձարանին վճարել է 34,4 մլրդ դրամի հարկեր, տարեկան անկումը` 16,9%: Այս գումարի ավելի քան 88% կամ 30,1 մլրդ. դրամը վճարվել է ուղղակի հարկերի տեսքով (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան անկումը`19.1%: Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում 2016 թվականի արդյունքներով տեղ են զբաղեցրել 17 գործող բանկերից 12-ը (2015-ին` 13): Դրանց թվում են`Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Արդշինբանկը և Ինեկոբանկը, որոնցից երեքը հնգյակում էին նաև նախորդ տարվա ցուցանիշներով: 2016-ին բանկերի լավագույն հնգյակը վճարել է 16.7 մլրդ դրամի հարկեր (տարեկան անկումը` 22,3%), այդ թվում 15.1 մլրդ դրամի ուղղակի հարկեր (տարեկան անկումը`22.2%): |
Երկուշաբթի, 16 Հունվարի 2017, 19:51
Արմինֆո. Գազպրոմբանկի համար հայաստանյան շուկան ռազմավարական առումով հետաքրքրություն չի ներկայացնում: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի տարածաշրջանային բանկերի ասոցիացիայի տեղեկատվական քաղաքականության Խորհրդի անդամ Իվան Անիսիմովը, մեկնաբանելով Գազպրոմբանկի դուստրի` «Առեքսիմբանկ-Գազպրոմբենկի խումբ» ՓԲԸ վերջերս հեռանալը Հայաստանի շուկայից: |
Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2016, 22:42
Արմինֆո. 2016 թվականին ՀՀ կենտրոնական բանկը հետևողական աշխատանքի և նվաճած վստահության շնորհիվ ապահովել է գնային և ֆինանսական կայունություն և զգալիորեն մեղմել է գնաճային սպասումները: Այդ մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Կենտրոնական բանկում 2016 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ իր ելույթում: |
Ուրբաթ, 25 Նոյեմբերի 2016, 18:15
Արմինֆո. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի հետ միացման արդյունքում Արդշինբանկը կդառնա Հայաստանում ամենախոշոր բանկը՝ բանկային կապիտալի, ակտիվների և մասնաճյուղային ցանցի առումով։ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալը կկազմի մոտ 74 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները կհասնեն մոտ 540 միլիարդ ՀՀ դրամի, իսկ վաճառքի ցանցը բաղկացած կլինի թվով 72 ունիվերսալ մասնաճյուղերից: |
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բաժնետոմսերի թողարկման հաշվին համալրել է ընդհանուր կապիտալը, հասցնելով այն 33 մլրդ.դրամի
Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2016, 19:54
|