Ֆինանսական հաստատությունները և գործարար համայնքը կարող են վճռորոշ դեր խաղալ կայուն զարգացման հասնելու գործում. Փաշինյան
 Երկուշաբթի, 17 Ապրիլի 2023, 12:13

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցել է «Փոխակերպում դեպի կայունություն: Էներգիա և ֆինանսներ» խորագրով բարձր մակարդակի կոնֆերանսի բացմանը: Միջոցառումը ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի աջակցությամբ կազմակերպել է «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը:

ՀՀ կենտրոնական բանկը 2023թ. հունվարի 23-ից շրջանառության մեջ կդնի հազար դրամ անվանական արժեքով 3-րդ սերնդի թղթադրամների նոր խմբաքանակ
 Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2022, 17:38

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը 2023 թվականի հունվարի 23-ից շրջանառության մեջ կդնի 3-րդ սերնդի 1000 դրամ անվանական արժեքով կոմպոզիտային թղթադրամի նոր խմբաքանակ։ Նման որոշում է կայացվել դեկտեմբերի 27-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում: Այդ մասին նշվում է դեկտեմբերի 28-ին Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ։

Փաշինյանն անհրաժեշտ է համարում վերանայել տնտեսական ծրագրերը
 Երկուշաբթի, 8 Օգոստոսի 2022, 11:30

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 6-7-ը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստը: Դրա արդյունքում Փաշինյանը կառավարությանը հանձնարարել է ևս մեկ անգամ դիտել իրականացվող ծրագրերը և հասկանալ, թե դրանցից որոնք լրացուցիչ շտկման կարիք ունեն՝ դրանց արդյունավետության բարձրացման համար։

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը
 Երկուշաբթի, 6 Հունիսի 2022, 14:48

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը, որն անցկացվել է տեսակապի միջոցով:

Հաստատվել է ՎՏԲ-Հայաստան բանկի խորհրդի նոր կազմը
 Չորեքշաբթի, 23 Հունիսի 2021, 21:42

Արմինֆո. ՎՏԲ բանկ (ԲԲԸ) բաժնետերերի տարեկան ժողովը հաստատել է ՎՏԲ - Հայաստան դուստր բանկի Խորհրդի նոր կազմը:

ԿԲ նորընտիր նախագահ Բոլոր ջանքերը ներդրվելու են, որպեսզի երկրում պահպանվի մակրոկայունությունը
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2020, 13:17

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի աշխատակազմին է ներկայացրել ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին:

Արթուր Ջավադյան. Համոզված եմ, որ գալիք տարիները կլինեն վերելքի ու զարգացման յուրօրինակ տարիներ
 Ուրբաթ, 12 Հունիսի 2020, 19:18

Արմինֆո.Արթուր Ջավադյանը, հեռանալով ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից, իր հրաժեշտի ուղերձում համոզմունք է հայտնել, որ գալիք տարիները կլինեն վերելքի ու զարգացման յուրօրինակ տարիներ: ՀՀ ԿԲ մամուլի ծառայության հաղորդման համաձայն,  Արթուր Ջավադյանի հրաժեշտի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

 Ուրբաթ, 12 Հունիսի 2020, 13:14

Արմինֆո.

ՀԲՄ նախագահը շնորհակալագիր է հանձնել Արթուր Ջավադյանին՝ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի կայացման, զարգացման և միջազգային կառույցներում ինտեգրման գործում ներդրած նշանակալի ավանդի համար
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2020, 18:37

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ավարտի կապակցությամբ տեղի է ունեցել ԿԲ նախագահի հանդիպումը Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ։

Արթուր Ջավադյանը վերջին անգամ է մասնակցել ՀՀ կառավարության նիստում՝ որպես Կենտրոնական բանկի նախագահ
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2020, 11:50

Արմինֆո. Արթուր Ջավադյանը վերջին անգամ է մասնակցել ՀՀ կառավարության նիստում՝ որպես Կենտրոնական բանկի նախագահ։

Ֆինանսական կարգավորողը կապիտալ ծախսերի ավելացման համար ամուր հիմքեր ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում
 Ուրբաթ, 5 Հունիսի 2020, 17:07

Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում ներկայացրել է ՀՀ ԿԲ եզրակացությունները 2019 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ: Առաջին հերթին, Ջավադյանն ընդգծել է, որ 2019 թվականի բյուջեի կատարումը նպաստել է պետական պարտքի կայունությանը: Այդ առումով նա հաղորդել է, որ ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի հարաբերակցությունը տարեկան կտրվածքով նվազել է 1,3 տոկոսով ՝ կազմելով 50 տոկոս։

 Հինգշաբթի, 4 Հունիսի 2020, 15:34

Արմինֆո.

Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը կստանձնի հունիսի 13-ին
 Երկուշաբթի, 20 Ապրիլի 2020, 12:47

Արմինֆո. Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային Ժողովը Մարտին Գալստյանին ընտրել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, ընթացակարգերի համաձայն, Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը կստանձնի հունիսի 13-ին:

Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
 Ուրբաթ, 17 Ապրիլի 2020, 13:31

Արմինֆո.  Արթուր Ջավադյանին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում կփոխարինի Մարտին Գալստյանը, ում թեկնածությունը հաստատվել է ապրիլի 17-ին ԱԺ-ում գաղտնի քվեարկության արդյունքում ՝ պատգամավորների ձայների մեծամասնությամբ:

Վարչապետին զեկուցվել է հաստատված 13 հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքների մասին
 Հինգշաբթի, 16 Ապրիլի 2020, 20:45

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանին նախ զեկուցվել է հաստատված 13 միջոցառումների ընթացիկ արդյունքների մասին։

Մարտին Գալստյան. Ավելի հաճախակի, ուժեղ եւ անկանխատեսելի ցնցումների պայմաններում հարկավոր է վստահորեն ապահովել մակրոկայունությունը, գների կայունությունը եւ ֆինանսական համակարգի անխափան աշխատանքը
 Հինգշաբթի, 16 Ապրիլի 2020, 16:12

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Մարտին Գալստյանի առաջին ելույթը ՝ որպես ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու: Գալստյանի թեկնածությունն առաջարկել է իշխող "Իմ քայլը" խմբակցությունը։

ԿԲ ղեկավար. Բիզնեսը չի կորցրել ՀՀ տնտեսության նկատմամբ վստահությունը
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2020, 12:58

Արմինֆո.  Ներդրումների աջակցման կենտրոն ՓՄՁ սուբյեկտներից 11 հայտ է ստացվել հակաճգնաժամային միջոցառումների 3 փաթեթի շրջանակներում https://finport.am/full_news.php?id=41346&lang=2), որոնք իրենց բովանդակությամբ համապատասխանում են կառավարության սահմանած չափանիշներին: Այս մասին ապրիլի 2-ին կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ։

<Իմ քայլը> Կենտրոնական բանկի նոր ղեկավարի պաշտոնում առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանին
 Երեթշաբթի, 31 Մարտի 2020, 14:12

Արմինֆո.Կենտրոնական բանկի նոր ղեկավար կարող է դառնալ ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանը։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են <Իմ քայլը> խորհրդարանական խմբակցությունից, խմբակցությունը Կենտրոնական բանկի նոր ղեկավարի պաշտոնում առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանին:

Կենտրոնական բանկը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ լիկվիդայնություն
 Երկուշաբթի, 16 Մարտի 2020, 20:18

Արմինֆո. ՀՀ կենտրոնական Բանկն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով: Այդ մասին մարտի 16-ին ՀՀ կառավարության նիստում, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը։

ԿԲ նախագահը մեկնել է Ամստերդամ՝ մասնակցելու ՙՖինանսական համակարգերի զարգացման հնարավորությունները և առկա մարտահրավերները՚ համաժողովին
 Հինգշաբթի, 27 Փետրվարի 2020, 12:21

Արմինֆո.  Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ամստերդամ, որտեղ մասնակցելու է Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող ֆինանսական համակարգերի զարգացման հնարավորությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ բարձր մակարդակի համաժողովին, որին մասնակցելու են ԱՄՀ/ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի անդամ-երկրների կենտրոնական/ազգային բանկերի ղեկավարները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ:



Արտ. փոխարժեքները
08.05.2024
RUB4.21-0.05
USD388.010.28
EUR417.11-0.44
GBP484.90-1.43
CAD282.27-1.16
JPY24.97-0.13
CNY53.69-0.03
CHF426.99-0.40