Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:48

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 10.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, վճարման կիսամյակային պարբերականությամբ և երկու տարի մարման ժամկետով:

Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 16:12

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային և դոլարային  պարտատոմսերի 2024-ի առաջին տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին:

Ինչպես նշել են բանկում, ապրիլի 17-ից կտեղաբաշխվի 5 մլրդ դրամ ծավալով դրամային և  10 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:  Դրամային պարտատոմսերի մարման ժամետը 17.04.2026-ն է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 17.04.2027-ը:

«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս պարտատոմսերի թողարկումներով: Բանկի կորպորատիվ պարտատոմսերը մեծ պահանջարկ ունեն թե ինստիտուցիոնալ ներդրողների, թե ֆիզիկական անձ հաճախորդների կողմից, այդ թվում՝ Converse Mobile հավելվածում ձեռքբերման հնարավորության շնորհիվ: Բանկը շատ է կարևորում թվային տեխնոլոգիաների կիրառումը տեղաբաշխման գործընթացում: Ընդհանուր առմամբ, առայսօր տեղաբաշխվել է մոտ 41,6 մլրդ ՀՀ դրամին համարժեք պարտատոմս, որից մոտ 19,6 մլրդ ՀՀ դրամին համարժեք պարտատոմսը ներկայումս շրջանառվում է Հայաստանի ֆոնդային բորսայում:»,- ասել է Կոնվերս բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:

Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:19

Արմինֆո.Կոնվերս Բանկ՝ իր Converse Leasing պրոդուկտով կմասնակցի Leasing Expo ամենամյա ցուցահանդեսին: Բանկի տաղավարի այցելուները կկարողանան ծանոթանալ բիզնեսի ֆինանսավորման առաջարկներին, ստանալ բարձրակարգ խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև՝ լրացնել ֆինանսավորման հայտ:

Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024, 14:43

Արմինֆո. Ինչպիսի՞ն է ներկայում Հայաստանի կապիտալի շուկան, զարգացման ի՞նչ հեռանկարներ կան, և ինչպե՞ս է տեսնում իր մասնակցությունն այդ շուկայի զարգացմանը Կոնվերս Բանկը: «Հայաստանի կապիտալի շուկաները» կոնֆերանսի ավարտից հետո այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք կոնֆերանսի մասնակից, Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանի հետ:

Կոնվերս Բանկը կրկին արժանացել է Global Finance-ի հեղինակավոր մրցանակի
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 11:57

Արմինֆո.Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույնը՝ արժանանալով «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին:

Կոնվերս Բանկ. «Եվրոթերմ»-ի պարտատոմսերի տեղաբաշխումը վաղաժամկետ ավարտված է
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 10:16

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին: 28.11.2023-12.01.2024-ն ընկած ժամանակահատվածում տեղաբաշխվել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 12,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս ժամկետով:

Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 11:56

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման մասին: Ազդագիրը Կենտրոնական բանկում գրանցվել է սույն թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1/575 որոշմամբ:

Վարկային արձակուրդ՝ Converse SME վարկատեսակի շրջանակում
 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2023, 15:58

Արմինֆո.Կոնվերս Բանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է օգտվել ֆինանսավորման Converse SME պրոդուկտից նոր պայմաններով: Դրանք լրամշակվել են՝ հաշվի առնելով բիզնեսի կարիքները և ֆինանսների ներգրավման հնարավորությունները:

Moody`s-ը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը և բարելավել հեռանկարը՝ "կայունի"
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2023, 13:37

Արմինֆո. Moody’s վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի Վարկունակության բազային գնահատականը (ՎԲԳ) b2-ից b1:

Կոնվերս Բանկը Leasing Expo 2023-ին կներկայանանա «Կոնվերս լիզինգ» պրոդուկտով
 Հինգշաբթի, 1 Հունիսի 2023, 12:19

Արմինֆո.Կոնվերս Բանկն իր «Կոնվերս լիզինգ» ֆինանսավորման մրցունակ պրոդուկտով միացել է ոլորտում առաջին, նախադեպը չունեցող Leasing Expo 2023 ցուցահանդեսին:

Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
 Երեթշաբթի, 28 Մարտի 2023, 15:48

Արմինֆո. Կոնվերս Բանկը, սահմանված ժամկետից շուտ ավարտելով պարտատոմսերի տեղաբաշխումը, ցուցակել է 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմս: Այս անգամ պարտատոմսերի տեղաբաշխումը մեծամասամբ կազմակերպվել է Կոնվերս Մոբայլ հավելվածի միջոցով, ինչը հաճախորդների համար պարտատոմսերի ձեռքբերման առավել ժամանակակից, հարմարավետ և արագ տարբերակ է:

Կոնվերս Բանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը
 Երեթշաբթի, 7 Մարտի 2023, 16:50

Արմինֆո.Կոնվերս Բանկը վաղաժամկետ ավարտել է 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը: Տեղաբաշխված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10.5% և 3.75% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Global Finance. Կոնվերս Բանկն առևտրի ֆինանսավորմամբ Հայաստանի առաջատարն է
 Ուրբաթ, 27 Հունվարի 2023, 11:11

Արմինֆո.Կոնվերս Բանկը հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից լավագույնն է ճանաչվել «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» անվանակարգում՝ վերահաստատելով առաջատարի դիրքն այս ոլորտում:  

C-POS. Հավելված՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
 Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2022, 18:34

Արմինֆո.Կոնվերս Բանկը հեշտ ու արագ անհպում վճարումներ ընդունելու հնարավորություն է ընձեռում առևտրի, սպասարկման և ծառայությունների ոլորտի կազմակերպություններին:

Կոնվերսբանկը նոյեմբերի 22-ին վաճառքի կհանի 3 մլրդ դրամ եւ 10 մլն դոլար ծավալով դրամային եւ դոլարային պարտատոմսերի մեկական տրանշ
 Հինգշաբթի, 17 Նոյեմբերի 2022, 22:29

Արմինֆո. Կոնվերս բանկը նոյեմբերի 22-ին ձեռնամուխ կլինի դրամային եւ դոլարային պարտատոմսերի հերթական տրանշերի առաջնային տեղաբաշխմանը ' 3 մլրդ դրամ եւ 10 մլն դոլար ծավալով: Ինչպես վկայում են ԿԲ կայքում զետեղված թողարկման ազդագրերը, դրամային եւ դոլարային տրանշերի առաջնային տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել 2023թ.մարտի 15-ին:

Google Pay` Անհպում վճարումների նոր հնարավորություն Կոնվերս Բանկի հաճախորդների համար
 Երեթշաբթի, 15 Նոյեմբերի 2022, 12:04

Արմինֆո.Կոնվերս Բանկի հաճախորդների համար հասանելի է ևս մեկ վճարային նորարար լուծում՝ Google Pay-ը:

Կոնվերս Բանկը դրամային և դոլարային պարտատոմսերի մարում է իրականացրել
 Չորեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2022, 17:36

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է AMCOVSB2BER5 տարբերակիչ ծածկագրով ԱՄՆ դոլարով և AMCOVSB2AER7 տարբերակիչ ծածկագրով ՀՀ դրամով պարտատոմսերի մարման և արժեկտրոնների վճարման մասին:

Կոնվերս Բանկն առաջարկում է ՓՄՁ վարկավորում՝ առանց ֆինանսական վերլուծության
 Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2022, 16:54

Արմինֆո.Կոնվերս Բանկը վերանայել է Converse Blitz վարկատեսակի պայմանները՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման  առավելագույն շեմ սահմանելով 50 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝  ԱՄՆ դոլար, Եվրո: Վարկավորման առավելագույն ժամկետը 60 ամիս է:

Կոնվերս Բանկը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը
 Երեթշաբթի, 26 Հուլիսի 2022, 17:59

Արմինֆո.Կոնվերս Բանկը նախանշված ժամկետից շուտ ավարտել է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը:

Կոնվերս Բանկը կհոգա ապահովագրության ծախսերը ծրագրային վարկավորման շրջանակում
 Ուրբաթ, 1 Հուլիսի 2022, 12:24

Արմինֆո.Կոնվերս Բանկի վարկառուներն այսուհետ կարող են օգտվել ոչ միայն մրցունակ տոկոսադրույքից, այլև անշարժ գույքի ու դժբախտ պատահարներից ապահովագրության նոր հնարավորությունից:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84