Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
 Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025, 17:39

Արմինֆո. 7 մայիսի, Երևան - Կոնվերս Բանկը հայտարարում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) «Կանաչ ֆինանսավորման խթանում կայուն զարգացման համար» տեխնիկական աջակցության ծրագրին միանալու մասին:

Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է
 Ուրբաթ, 25 Ապրիլի 2025, 14:44

Արմինֆո. Մեկնարկից հետո՝ 6-օրյա ժամկետում Կոնվերս Բանկն ավարտել է իր դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: Ապրիլի 16-23-ը տեղաբաշվել է 5% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս:

Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
 Հինգշաբթի, 17 Ապրիլի 2025, 11:07

Արմինֆո. Կոնվերս Բանկը հայտարարում է դոլարային պարտատոմսերի հերթական տեղաբաշխման մեկնարկի մասին: Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 09.04.2025թ. թիվ 1/113 Ա որոշմամբ:

Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է
 Չորեքշաբթի, 16 Ապրիլի 2025, 11:53

Արմինֆո. Կոնվերս Բանկը հայտարարում է «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի («ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՓԲԸ) պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին:

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերը
 Երեթշաբթի, 1 Ապրիլի 2025, 13:25

Արմինֆո. Կոնվերս Բանկը հայտարարում է «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի («ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՓԲԸ) կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի հրապարակային տեղաբաշխման մասին: Ազդագիրը Կենտրոնական բանկում գրանցվել է 2025թ․ փետրվարի 6-ի թիվ 1/63 Ա որոշմամբ:

Կոնվերս Բանկը կրկին լավագույնն է ճանաչվել առևտրի ֆինանսավորման ոլորտում
 Հինգշաբթի, 13 Մարտի 2025, 15:05

Արմինֆո. Կոնվերս Բանկը կրկին վերահաստատել է Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար դիրքը՝ վեցերորդ անգամ լավագույնը ճանաչվելով հեղինակավոր Global Finance ամսագրի «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» անվանակարգում:

 Երեթշաբթի, 17 Դեկտեմբերի 2024, 23:02

Արմինֆո.

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ
 Երեթշաբթի, 17 Դեկտեմբերի 2024, 17:23

Արմինֆո. Կոնվերս Բանկը հպարտությամբ հայտնում է, որ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկերի ասոցիացիայի (BACEE) հոգաբարձուների խորհրդի անդամ:

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է պարտատոմսերի երկրորդ տրանշը
 Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024, 11:55

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկը: 

Կոնվերս Բանկը և Kapitalbank-ը Sibos 2024-ում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
 Երեթշաբթի, 22 Հոկտեմբերի 2024, 12:56

Արմինֆո.Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Պեկինում անցկացվող Sibos 2024 միջազգային համաժողովի շրջանակում Կոնվերս Բանկ «ՓԲԸ»-ը շրջանակային համաձայնագիր է ստորագրել ուզբեկական JSCB Kapitalbank-ի հետ:

Նելլի Քոչարյանը մասնակցել է 48-րդ միջազգային բանկային համաժողովին
 Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2024, 18:44

Արմինֆո.Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի՝ Banking Association for Centeral and Eastern Europe-ի նախաձեռնությամբ կայացել է 48-րդ միջազգային բանկային համաժողովը:

Իդրամը հայտարարել է QR-ենթակառուցվածքը բացելու մասին․ Իդրամը բոլորի համար է
 Երեթշաբթի, 24 Սեպտեմբերի 2024, 17:30

Արմինֆո.Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում Իդրամ ընկերությունը հայտարարել է, որ բացում է իր QR  ենթակառուցվածքը այլ ֆինանսական կառույցների համար։ Այսուհետ 22.000-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել նաև Իդրամ միասնական QR-ի ենթակառուցվածքին միացած բոլոր ֆինանսական կազմակերպությունների՝ Բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդները։ Այս պահին Իդրամ միասնական QR-ի ենթակառուցվածքին միացել են Evocabank-ը, Fast Shift-ը, Upay-ը, EasyPay-ը և Converse Bank-ը։

Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է վաղաժամկետ
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024, 17:39

Արմինֆո.Կոնվերս Բանկը հաջողությամբ, վաղաժամկետ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը հիմնականում ձեռք են բերել ֆիզիկական անձ հաճախորդները. նրանց  զգալի մասը նախապատվությունը տվել է Converse Mobile հավելվածով գործարքների իրականացմանը:

Կոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտեր
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024, 17:31

Արմինֆո.Կոնվերս Բանկը Հայաստանում սկսում է China Union Pay համակարգի քարտերի թողարկումն ու սպասարկումը: Համակարգի քարտեր այս պահին հնարավոր է պատվիրել Բանկի մասնաճյուղերում: Առաջիկայում տվյալ քարտատեսակի պատվիրման հնարավորությունը հասանելի կլինի նաև Converse Mobile հավելվածում:

Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:48

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 10.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, վճարման կիսամյակային պարբերականությամբ և երկու տարի մարման ժամկետով:

Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 16:12

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային և դոլարային  պարտատոմսերի 2024-ի առաջին տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին:

Ինչպես նշել են բանկում, ապրիլի 17-ից կտեղաբաշխվի 5 մլրդ դրամ ծավալով դրամային և  10 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:  Դրամային պարտատոմսերի մարման ժամետը 17.04.2026-ն է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 17.04.2027-ը:

«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս պարտատոմսերի թողարկումներով: Բանկի կորպորատիվ պարտատոմսերը մեծ պահանջարկ ունեն թե ինստիտուցիոնալ ներդրողների, թե ֆիզիկական անձ հաճախորդների կողմից, այդ թվում՝ Converse Mobile հավելվածում ձեռքբերման հնարավորության շնորհիվ: Բանկը շատ է կարևորում թվային տեխնոլոգիաների կիրառումը տեղաբաշխման գործընթացում: Ընդհանուր առմամբ, առայսօր տեղաբաշխվել է մոտ 41,6 մլրդ ՀՀ դրամին համարժեք պարտատոմս, որից մոտ 19,6 մլրդ ՀՀ դրամին համարժեք պարտատոմսը ներկայումս շրջանառվում է Հայաստանի ֆոնդային բորսայում:»,- ասել է Կոնվերս բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:

Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:19

Արմինֆո.Կոնվերս Բանկ՝ իր Converse Leasing պրոդուկտով կմասնակցի Leasing Expo ամենամյա ցուցահանդեսին: Բանկի տաղավարի այցելուները կկարողանան ծանոթանալ բիզնեսի ֆինանսավորման առաջարկներին, ստանալ բարձրակարգ խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև՝ լրացնել ֆինանսավորման հայտ:

Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024, 14:43

Արմինֆո. Ինչպիսի՞ն է ներկայում Հայաստանի կապիտալի շուկան, զարգացման ի՞նչ հեռանկարներ կան, և ինչպե՞ս է տեսնում իր մասնակցությունն այդ շուկայի զարգացմանը Կոնվերս Բանկը: «Հայաստանի կապիտալի շուկաները» կոնֆերանսի ավարտից հետո այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք կոնֆերանսի մասնակից, Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանի հետ:

Կոնվերս Բանկը կրկին արժանացել է Global Finance-ի հեղինակավոր մրցանակի
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 11:57

Արմինֆո.Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույնը՝ արժանանալով «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին:

Կոնվերս Բանկ. «Եվրոթերմ»-ի պարտատոմսերի տեղաբաշխումը վաղաժամկետ ավարտված է
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 10:16

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին: 28.11.2023-12.01.2024-ն ընկած ժամանակահատվածում տեղաբաշխվել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 12,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս ժամկետով:

Արտ. փոխարժեքները
08.05.2025
RUB4.73-0.09
USD389.25-0.03
EUR439.39-2.99
GBP516.22-3.24
CAD280.52-1.79
JPY26.89-0.29
CNY53.78-0.10
CHF471.30-1.53