Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 19:30

Արմինֆո.

Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից "ակնկալիքների" ոչ ամբողջական ցանկը՝ Հայաստանի ՓՄՁ ասոցիացիայի ղեկավարից
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 15:48

Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ում փոքր-միջին ձեռնարկատիրության մասնաբաժինը, ըստ վերջին տվյալների, կազմում է մոտ 25% ։ Մինչդեռ, զարգացած երկրներում ցուցանիշը սովորաբար գտնվում է 50-60 տոկոսի սահմաններում։ Եվ ՓՄՁ աջակցության լրացուցիչ գործիքներ մշակելու փոխարեն ՀՀ իշխանությունները գնում են պայմանների խստացման՝ շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացման տեսքով ՝ հետագայում համակարգից ընդհանրապես հրաժարվելով։ Սա խոսում է ոլորտի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի մասին։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է <ՓՄՁ Համագործակցության> ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը:

 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 20:47

Արմինֆո.

ՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցման
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 16:18

Արմինֆո.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) ԵՄ դոնորական աջակցությամբ Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ' մասնավոր հատվածի ֆինանսավորման, մրցունակության բարձրացման և ավելի կանաչ ու կայուն պրակտիկայի ներդրման համար: Դա կօգնի տեղական ՄՓՄՁ-ներին բարձրացնել մրցունակությունը և կանաչ անցում կատարել: Այդ մասին նշվում է ՎԶԵԲ-ի հաղորդագրության մեջ։

Գնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրը
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 16:07

Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանասական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորայի գլխավորած պատվիրակությանը։

Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 15:35

Արմինֆո.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում Արդշինբանկ ՓԲԸ-ն և FMO ձեռներեցության զարգացման հոլանդական բանկը կնքել են 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիքի պայմանագիր 7 տարի ժամկետով։

Ողջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարները
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 14:43

Արմինֆո.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովներն իրենց հարկի տակ են հավաքում ինստիտուցիոնալ ներդրողներին և նրանց գործընկերներին ՝ նոր նախագծեր իրականացնելու նպատակով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է միջազգային ասպարեզում հայտնի բանկիր, կոմպլաենս-ռիսկերի կառավարման, ռազմավարական պլանավորման ոլորտի փորձագետ, արտասահմանյան մի շարք խոշոր բանկերի խորհրդի անդամ Աշոտ Օսիպյանը՝ մայիսի 14-ին միջոցառման հարթակներում:

 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 20:18

Արմինֆո.

Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 13:44

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում և հարկից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:

Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 18:29

Արմինֆո.Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը: Այդ մասին Leasing Expo-2024 մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արարատբանկի լիզինգային գործառնությունների բաժնի ղեկավար Էդգար Ավագյանը։

Դիանա Հակոբյան. Ամերիաբանկի MyInvest հարթակի բրոքեր-հաճախորդների թիվը 2023 թվականին 3 անգամ աճել է
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 19:43

Արմինֆո. Ամերիաբանկի MyInvest հարթակի բրոքեր-հաճախորդների թիվը 2023 թվականին 3 անգամ աճել է: Այդ մասին ապրիլի 3-ին Doing Digital համաժողովի հարթակներում հայտարարել է Ամերիաբանկի արժութային և բրոքերային գործառնությունների գծով համա-տնօրեն Դիանա Հակոբյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Փորձագետ. Թվային փոխակերպմանն այլընտրանք չկա
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 18:36

Արմինֆո. Թվային փոխակերպմանն այլընտրանք չկա։ Այդ մասին ապրիլի 3-ին Doing Digital համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը։

Արման Բարսեղյան. Ամերիաբանկն, ըստ էության, թվային բանկ է
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 17:20

Արմինֆո. Վերջին 3 տարիներին Ամերիաբանկն ինտենսիվորեն ընթանում է թվային փոխակերպման ճանապարհով, ինչն արտացոլվում է արդեն կոնկրետ արդյունքների տեսքով: Այդ մասին ապրիլի 3-ին Doing Digital համաժողովի հարթակներում լրագրողներին հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, նշելով, որ թվային փոխակերպումն իրենց օրակարգում է արդեն շուրջ 8 տարի։ "Մեր պատկերացմամբ՝ Ամերիաբանկն արդեն Fintech ընկերություն է", - ընդգծել է նա:

Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 12:13

Արմինֆո.Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը 2024թ. մարտի 1-ի դրությամբ կազմել է 228 մլրդ դրամ ։ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ 2024 թվականի մարտի 1-ի դրությամբ Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների և տնտեսավարողների միջև կնքվել է վարկային/լիզինգային 3955 պայմանագիր: Վերջին 12 ամիսների ընթացքում պորտֆելի միջին ամսական աճը կազմել է 12 մլրդ ՀՀ դրամ։

Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 14:58

Արմինֆո.Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը: Այս մրցանակն Ամերիաբանկի չորրորդ անընդմեջ հաղթանակն է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմելուն ու ավելի կայուն ապագա կառուցելուն միտված նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում։

Արդյո՞ք կյանք կա շրջանառության հարկի համակարգի վերանայումից հետո. փորձագետ
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 14:19

Արմինֆո.Շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացմամբ և միկրոձեռնարկատիրության համակարգի շահառուների շրջանակի նեղացմամբ Հայաստանի իշխանությունները լուծում են այսրոպեական ֆիսկալ խնդիրներ, որոնք սպառնում են փոքր և միջին ձեռնարկատիրության ոչնչացմամբ և մի շարք ապրանքների ու ծառայությունների կտրուկ թանկացմամբ ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է Փոքր և միջին ձեռնարկատերերի ասոցիացիայի խորհրդի անդամ, հարկային փորձագետ Տիգրան Քեյանը:

Bank of Georgia-ն հայտարարել է 303.6 մլն դոլարով "Ամերիաբանկի" ձեռք բերման շուրջ նախնական համաձայնության մասին
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024, 14:21

Արմինֆո. Bank of Georgia Group PLC-ը (BOGG) հայտարարել է Հայաստանի առաջատար բանկի՝ "Ամերիաբանկ" ՓԲԸ-ի ձեռք բերման շուրջ նախնական համաձայնության մասին: Գործարքի գինը կկազմի շուրջ 303.6 մլն դոլար։

Bank of Georgia Group PLC-ն հաղորդել է "Ամերիաբանկ" ՓԲԸ-ի ձեռք բերման հնարավոր գործարքի մասին
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 19:44

Արմինֆո. Bank of Georgia Group PLC-ը (<Ընկերություն> կամ <խումբ>) պարզաբանում է Հայաստանի առաջատար բանկի՝ '"Ամերիաբանկ" ՓԲԸ-ի (<Ամերիաբանկ>) մասնակցությամբ հնարավոր գործարքի վերաբերյալ ԶԼՄ-ներում վերջերս հայտնված լուրերը և հաստատում, որ  գտնվում է Ամերիաբանկի եւ նրա ներկայիս բաժնետերերի հետ բանակցությունների առաջանցիկ փուլում՝ հնարավոր ձեռք բերման առնչությամբ:

Fitch-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշը
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024, 01:31

Արմինֆո.Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) բարձրացրել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը (long-term Issuer Default Rating IDR) մինչև «BB-»-ի, իսկ բանկի կենսունակության վարկանիշը (VR)՝ «b+»-ից «bb-»-ի:

Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 22:44

Արմինֆո.Ամերիաբանկը վեցերորդ տարին անընդմեջ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 25.7 մլրդ դրամի հարկ:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84