Հինգշաբթի, 23 Մարտի 2017, 15:55
Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) այսօր Երևանում կոնֆերանս են անցկացնում` քննարկելու տեղական կապիտալի շուկայի ամրապնդումը և տեղական արժույթով վարկավորման ընդլայնումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է Եվրոբանկի մամուլի ծառայությունից, միջոցառման հիմքում ընկած է 2016թ. մարտին ածանցյալների տեղական շուկայի բարեփոխումների մասին Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը հետևող՝ ՎԶԵԲ-ի և ՀՀ ԿԲ-ի միջև հաջողված համագործակցությունը: |
Չորեքշաբթի, 6 Ապրիլի 2016, 20:56
Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին տրամադրում է 5.5 միլիոն եվրո գումարի չափով վարկ՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում կոշտ թափոնների կառավարման ժամանակակից լուծումներ կիրառելու նպատակով: Վարկի գումարը բաղկացած է նախկինում կնքված համաձայնագրի շրջանակում 3.5 միլիոն եվրո գումարից և ՎԶԵԲ-ի նոր սուվերեն վարկից՝ լրացուցիչ 2 միլիոն եվրո գումարի չափով: |
Ուրբաթ, 15 Հունվարի 2016, 18:20
Արմինֆո. 2015թ.-ին ՎԶԵԲ-ը ռեկորդային ծավալի ծրագրեր է ֆինանսավորել Հայաստանում` ցուցաբերելով ուժեղ աջակցություն երկրի տնտեսությանը բարդ տնտեսական միջավայրում, որի վրա բացասաբար է ազդել տարածաշրջանային ճգնաժամը: ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է 14 ծրագիր, և այս տարվա ընդհանուր ներդրումները կազմում են 140 մլն ԱՄՆ դոլար՝ Հայաստանում Բանկի գործունեության 24 տարիների ընթացքում աննախադեպ մակարդակ, որը հստակ վկայում է թե՛ երկրում ներդրումային հնարավորությունների և թե՛ ՎԶԵԲ-ի ֆինանսավորման բարձր պահանջարկի մասին: 1992թ. Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1.13 մլրդ ԱՄՆ դոլար 148 ծրագրերում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 88 տոկոսն արվել է մասնավոր հատվածում: |