"Ռոսատոմ" ՊԿ. Հայաստանը պետք է կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձեւաչափի հարցում
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 12:32

Արմինֆո.Հայաստանը պետք է մեկուկես-երկու տարվա ընթացքում առավելագույնը կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափի հարցում։ Այդ մասին հայտարարել է  "Ռոսատոմ" պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ "Ռոսիա 24" հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում։ Նրա ասելով՝ Հայաստանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է։

Ռուս գործարար Սվետլանա Երշովային է փոխանցվել Հայաստանի խոշորագույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 47.6 տոկոսը
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023, 17:13

Արմինֆո. Ռուսաստանցի գործարար Սվետլանա Երշովան դարձել է Հայաստանի խոշորագույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 47.6 տոկոսի սեփականատերը: Գործարքը տեղի է ունեցել ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ ի դեմս OFAC-ի (Office of Foreign Assets Control,  ֆինանսների նախարարության ստորաբաժանում, որը պատասխանատու է պատժամիջոցների ոլորտում իրավակիրառման համար)` ռուսաստանցի խոշոր գործարար Ռոման Տրոցենկոյի բիզնես-կառույցները պատժամիջոցների նոր ցուցակում ներառելու որոշումից մի քանի օր առաջ, մասնավորապես՝  "АЕОН" (AEON Corporation) ենթակառուցվածքային կորպորացիա" ՍՊԸ-ն: Խոսքը վերաբերում է նաեւ նրա որդու՝ Գլեբ Տրոցենկոյին, որը նախկինում ԶՊՄԿ-ում խոշոր բաժնեմասի անվանական շահառու սեփականատեր էր:

"Նաիրիտ" գործարանում անհրաժեշտ է իրականացնել վտանգավոր թափոնների ոչնչացման հսկայական ծավալի աշխատանքներ. ՆԳՆ ղեկավար
 Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2023, 16:00

Արմինֆո.Երևանի "Նաիրիտ" քիմիական գործարանում անհրաժեշտ է իրականացնել վտանգավոր թափոնների հեռացման հսկայական ծավալի աշխատանքներ: Այդ մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Փորձագետ. ՀԱԷԿ-ի կոնսերվացումը կարող է լրջորեն ազդել Հայաստանի էներգետիկ անվտանգության և, ընդհանրապես, ազգային անվտանգության վրա
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2023, 12:33

Արմինֆո.Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստում կոչ է հնչել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ)՝ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի սահմանից 16 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանի Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է թուրքական "Անադոլու" գործակալությունը։

Հայաստանին անհրաժեշտ է արդեն փորձարկված ատոմային էներգաբլոկ. մասնագետ
 Երկուշաբթի, 7 Օգոստոսի 2023, 11:07

Արմինֆո. Այսօր՝ օգոստոսի 7-ին, լրանում է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջգերատեսչական աշխատանքային խմբի եզրակացության ներկայացման երկամսյա ժամկետը: Աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը երկու ամիս առաջ ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

"Ռոսատոմ-Միջազգային ցանց"-ը Երևանում իրականացնում է "Խելացի քաղաք" նախագիծը
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023, 17:17

Արմինֆո. "Ռոսատոմ-Միջազգային ցանց"-ը Երևանում իրականացնում է "Խելացի քաղաք" նախագիծը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում ՌՄՑ ներկայացուցչության տնօրեն Միխայիլ Տուրունդաևը "Արդյունաբերական ձեռնարկությունների թվային փոխակերպում. նոր բիզնես մոդելներ և տեխնոլոգիաներ" ռազմավարական նստաշրջանում իր ելույթի շրջանակում:

Ապագա միջուկային էներգաբլոկի հզորությունը որոշիչ կլինի ընտրության ժամանակ. ՀԱԷԿ ղեկավար
 Երկուշաբթի, 3 Հուլիսի 2023, 16:55

Արմինֆո. Երևանը դեռ որոշում չի կայացրել Հայկական ԱԷԿ - ի (ՀԱԷԿ) նոր միջուկային էներգաբլոկի՝ ռուսական արտադրության 1200 Մվտ հզորությամբ միջուկային էներգաբլոկի կամ որևէ այլ էներգաբլոկի կառուցման վերաբերյալ: Այդ մասին այսօր ՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Այն մասին, թե ինչպես էր Միշուստինը համոզում Փաշինյանին Հայաստանում ռուսական արտադրության միջուկային բլոկ կառուցել
 Հինգշաբթի, 8 Հունիսի 2023, 17:48

Արմինֆո. ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների ՝ "Եվրասիան մեր տունն է" ցուցահանդես այցելության ընթացքում Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել է նոր միջուկային Էներգաբլոկների կառուցման նախագծերի ֆինանսավորման համակարգի վրա: "Ռուսաստանը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ քննարկել իրենց տարածքներում ատոմակայանների կառուցման ֆինանսական հարցերը, ինչպես նաև բլոկների հզորության հետ կապված պարամետրերը", - հայտարարել է Միշուստինը:

Հայաստանի արդյունաբերության հատված ներդրողներ ներգրավելու համար պետք է ցույց տալ, որ երկիրն ունի բավարար հզորություններ, այդ խնդիրը կարող է հաղթահարել միայն մեծ հզորության բլոկը
 Երեթշաբթի, 6 Հունիսի 2023, 20:28

Արմինֆո.Մեծամորում գործող ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը շահագործումից վերջնականապես հանելուց հետո, առանց լրացուցիչ գեներացնող հզորությունների ներդրման, Հայաստանը չի կարող ապահովել էլեկտրաէներգիայի ներքին սպառումը: Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը՝

 Երեթշաբթի, 2 Մայիսի 2023, 19:22

Արմինֆո.

 Երկուշաբթի, 27 Մարտի 2023, 14:33

Արմինֆո.

 Ուրբաթ, 3 Փետրվարի 2023, 13:54

Արմինֆո.

 Ուրբաթ, 23 Դեկտեմբերի 2022, 20:27

Արմինֆո.

ՀԱԷԿ-ի տնօրեն. Նախատեսում ենք մեզ մոտ կառուցել ռադիոակտիվ թափոնների վերամշակման համալիր՝ Լենինգրադի ԱԷԿ-ի համալիրի նման
 Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2022, 17:09

Արմինֆո. Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունն այցելել է Լենինգրադի ԱԷԿ-ի էներգաբլոկներից մեկը և ծանոթացել ռադիոակտիվ թափոնների (ՌԱԹ) վերամշակման համալիրին: Այցը տեղի է ունեցել 2022 թվականին մեկնարկած էներգետիկ և ոչ էներգետիկ նախագծերի ոլորտում ռուս-հայկական համագործակցության համալիր ծրագրի իրականացման շրջանակում, հաղորդում է "Ռոսատոմի" մամուլի ծառայությունը։

Քննարկվել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագիծը
 Ուրբաթ, 11 Նոյեմբերի 2022, 13:59

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է "Ռոսատոմի" պատվիրակությանը ՝ պետկորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, "Տվել" ԲԸ նախագահ Յուրի Օլենինի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդել է նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպիսի՞ն կլինի նոր ատոմային էներգաբլոկը Հայաստանում.  Փորձագիտական կարծիքներ
 Ուրբաթ, 4 Նոյեմբերի 2022, 13:36

Արմինֆո.Հայաստանում չեն դադարում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծի վերաբերյալ խոսակցությունները։ Թեեւ ոչ ոք չի կասկածում դրա կառուցման անհրաժեշտությանը, տարակուսանք կա նոր բլոկի հզորության վերաբերյալ։

Ռուսաստանը Հայաստանին կներկայացնի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծի երեք տարբերակ
 Երեթշաբթի, 11 Հոկտեմբերի 2022, 18:28

Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանին կներկայացնի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծի երեք տարբերակ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սեւիկյանը:

 Երեթշաբթի, 20 Սեպտեմբերի 2022, 10:50

Արմինֆո.

"ՏՎԷԼ" ԲԸ-ն և ՀԱԷԿ-ը պայմանագրային փաստաթղթեր են ստորագրել թարմ միջուկային վառելիքի մատակարարման շուրջ
 Երկուշաբթի, 29 Օգոստոսի 2022, 16:20

Արմինֆո. "ՏՎԷԼ"ԲԸ-ն և "Հայկական ատոմային էլեկտրակայան" ՓԲԸ-ն ստորագրել են պայմանագրային փաստաթղթեր ռուսական միջուկային վառելիքի մատակարարման համար։ Մատակարարումը կիրականացվի 2022 թվականի IV եռամսյակում, ինչը թույլ կտա լիովին ապահովել Հայկական ԱԷԿ-ի ընթացիկ պահանջները թարմ միջուկային վառելիքով: Այդ մասին հաղորդում է "ՏՎԷԼ" ընկերությունը։

«Ռոսատոմ» կորպորացիան շահագրգիռ է առաջիկա տարիներին ևս արդյունավետ համագործակցել ՀՀ կառավարության հետ. Լիխաչով
 Երեթշաբթի, 12 Հուլիսի 2022, 18:34

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63