ՀՀ ԿԲ-ն ածանցյալ գործիքների շուկայի զարգացմանը նպատակաուղղված մի շարք միջոցառումներ է նախաձեռնել
 Շաբաթ, 1 Հոկտեմբերի 2016, 10:00

Արմինֆո. Հայաստանի կենտրոնական բանկը հանդես է եկել որպես երկրում ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայի ստեղծման նախաձեռնող` ֆինանսական շուկայի կայունության և զարգացման համատեքստում: Ինչպես սեպտեմբերի 30-ին մամուլի ասուլիսում պարզաբանել է ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, կարգավորողը ՎԶԵԲ հետ համատեղ մշակել է ածանցյալ գործիքների զարգացման օրենսդրական փաթեթ:

C-bond-ը հրապարակել է հայկական անդերրայթերների վարկանիշը
 Երեթշաբթի, 2 Փետրվարի 2016, 18:56

Արմինֆո. Ամերիաբանկը հաջողությամբ տեղաբաշխել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 13 մլն.դոլար ծավալով դրամային արժեկտրոնային պարտատոմսերը, ընդգրկելով շուկայի 42.1%-ը, այդ ցուցանիշով զբաղեցնելով առաջին տեղը: ՎԶԵԲ պարտատոսերի առաջին թողարկման շահութաբերությունը, որոնք տեղաբաշվել են 2015 թվականի հուլիսի 29-ին, կազմել է 17%, թողարկման ծավալը կազմել է 2 մլրդ.դրամ, մեկ պարտատոմսերի անվանական արժեքը` 10 հազար դրամ, արժեկտրոնի պարբերաբար վճարումը` տարեկան մեկ անգամ: Երկրորդ թողարկման շահութաբերությունը, որը տեղաբաշխվել է 2015 թվականի օգոստոսի 10-ին, կազմել է 14.5%, թողարկման ծավալը, մեկ պարտատոմսերի անվանական արժեքը նման են առաջին թողարկմանը, բայց արժեկտրոնի պարբերաբար վճարումը նախատեսվում է կես տարին մեկ անգամ: Երրորդ թողարկման շահութաբերությունը, որը տեղաբաշխվել է 2015 թվականի փետրվարի 1-ին, ձևավորվել է 11.7828% մակարդակում, թողարկման ծավալը, մեկ պարտատոմսերի անվանական արժեքը և արժեկտրոնի պարբերաբար վճարումը նման են երկրորդ թողարկմանը:

«ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 1»-ի պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
 Չորեքշաբթի, 27 Հունվարի 2016, 18:23

Արմինֆո. 2016թ. հունվարի 27-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ազդարարվեց «ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 1»-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի բորսայական առևտրի մեկնարկը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, Հիմնադրամի  1-ին և 2-րդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Փաստորեն, առաջին անգամ բորսայում տեղեբաշխվում են բոնդեր, որոնք ապահովված են վարկային պորտֆելների Պուլով:



Արտ. փոխարժեքները
16.05.2024
RUB4.270.02
USD388.090.57
EUR421.932.44
GBP491.673.28
CAD284.770.52
JPY25.090.21
CNY53.770.12
CHF430.062.10