Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն (ՀԱԱԳ) իր 10-ամյակը դիմավորում է նոր ծառայությամբ
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 15:05

Արմինֆո.Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն (ՀԱԱԳ) իր 10-ամյակը դիմավորում է նոր՝ թվով երրորդ ծառայությամբ՝ արտահանմանն ուղղված արտադրությունների կազմակերպման և զարգացման համար կապիտալ ներդրումների ֆինանսավորման ապահովագրությամբ:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը չի բացառել, որ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» պետական ընկերության վարկանշմամբ կզբաղվի Standard & Poors-ը
 Հինգշաբթի, 14 Հոկտեմբերի 2021, 12:06

Արմինֆո. Առաջին անգամ Moody 's Investors Service, Standard & Poor ' s և Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունների "մեծ եռյակը" միաժամանակ հրապարակել են Հայաստանի վերաբերյալ զեկույց: Այդ մասին հոկտեմբերի 14-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

 Չորեքշաբթի, 18 Մարտի 2020, 14:45

Արմինֆո.

ՀԱԱԳ գործունեության արդյունքներով 2018 թվականին գրանցվել է ցուցանիշների զգալի աճ
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2019, 10:33

Արմինֆո. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» (ՀԱԱԳ) գործունեության արդյունքներով 2018 թվականին գրանցվել է ցուցանիշների զգալի աճ:

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը և KfW- ն դիտարկում են համագործակցության հնարավորություններ
 Երեթշաբթի, 3 Հուլիսի 2018, 21:09

Արմինֆո.Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանն ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի ծրագրերի ղեկավար Մոնիկա Գյունդերին և KfW երևանյան գրասենյակի ծրագրերի ավագ համակարգող Բելլա Սեդրակյանին:

2017 թվականի արդյունքներով «ՀԱԱԳ» ՓԲԸ ապահովագրական պորտֆելը կազմել է 4,534 մլրդ դրամ
 Ուրբաթ, 23 Մարտի 2018, 15:32

Արմինֆո. 2017 թվականի արդյունքներով «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ՓԲԸ ապահովագրական պորտֆելը կազմել 4.534 մլրդ դրամ, մինչդեռ, ամփոփիչ ցուցանիշը նախատեսվում էր 3 մլրդ դրամ (2016-ին կազմել է 2.185 մլրդ դրամ): Այս մասին մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «ՀԱԱԳ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: Ավելի վաղ ՀՀ կառավարությունը 2017-2022 թվակաների գործունեության ծրագրում 2018 թվականի համար ապահովագրված գործարքների ակնկալվող աճը նախատեսվել էր մոտ 4,5 մլրդ դրամ:

 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2017, 10:56

Արմինֆո.

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը և Կոնվերս Բանկն  ստորագրել են համագործակցության հուշագիր
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2017, 17:04

Արմինֆո. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն»-ը (ՀԱԱԳ) և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր: Դրա շրջանակներում ՀԱԱԳ և Կոնվերս Բանկը կիրականացնեն  ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը և իրացման շուկաների ընդլայնմանն աջակցելուն ուղղված  ծրագիր:

Արմեն Շահնազարյան: ՀԱԱԳ ԱՓԲԸ ապահովագրական պորտֆելի կրկնակի աճը 2018 թվականի ավարտին լիովին իրատեսական է
 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2017, 20:38

Արմինֆո ՀՀ կառավարության գործունեության առաջիկա 5 տարիների արդեն հաստատված ծրագրով 2018 թվականի ավարտին ծրագրում է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ կողմից ապահովագրված գործարքների կրկնակի աճ` մոտ 4.5 մլրդ.դրամի: Միևնույն ժամանակ, 2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ Գործակալության ապահովագրական պորտֆելն արդեն կազմել է 2.594 մլրդ.դրամ: Գործակալության ձեռքբերումների, խնդիրների ու պլանների մասին է բացառիկ հարցազրույցում պատմում ՀԱԱԳ ԱՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը:

Արմեն Շահնազարյանը դարձել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2017, 15:57

Արմինֆո. Օգոստոսի 11-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այցելել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունե ԱՓԲԸ։ Քննարկել է գործակալության գործունեությունը, առկա խնդիրները, ինչպես նաև անդրադարձել է կազմակերպության առաջիկա ծրագրերին։

 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2017, 17:04

Արմինֆո.

Հայաստանի առևտրային բանկերն սկսել են հետաքրքրություն ցուցաբերել ՀԱԱԳ հանդեպ
 Երեթշաբթի, 11 Ապրիլի 2017, 20:06

Արմինֆո. Հայաստանի առևտրային բանկերն սկսել են մեծ հետաքրքրություն ցուցաբերել ՀԱԱԳ հանդեպ: Այս մասին ապրիլի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը:

Վ.Աբգարյան. Արտահանման ապահովագրական գործակալության պոլիսի առկայության դեպքում արտահանողները կարող են ստանալ տարեկան 7%-ով մատչելի վարկեր
 Երեթշաբթի, 11 Ապրիլի 2017, 19:12

Արմինֆո. Արտահանման ապահովագրական գործակալության պոլիսի առկայության դեպքում արտահանողները կարող են ութ առևտրային բանկերից, առանց գրավային ապահովման, ստանալ ֆինանսական ֆակտորինգ, ընդ որում, մատչելի տոկոսադրույքով և շահավետ պխայմաններով: Այս մասին ապրիլի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը, նշելով, որ վարկերի տարեկան տոկոսադրույքները կկազմեն 7%, իսկ որոշ գոծընկեր-բանկեր ֆինանսավորումը տրամադրում են առանց միջնորդավճարի: «Սա արտահանողին թույլ է տալիս խուսափել արժութային ռիսկերից և ավելի արդյունավետ կառավարել շրջանառու միջոցները»,-ընդգծել է նա:

Վ.Աբգարյան. 2016 թվականին «Նախաարտահանման ֆինանսավորում» ծառայության շրջանակներում 5 հայկական ընկերություն ստացել է 600 մլն.դրամի ֆինանսավորում
 Երեթշաբթի, 11 Ապրիլի 2017, 18:25

Արմինֆո. 2016 թվականին «Նախաապահովագրական ֆինանսավորում» ծառայության շրջանակներում հայկական հինգ արտահանումային կողմնորոշում ունեցող ընկերություն ստացել է 600 մլն.դրամի ֆինանսավորում: Այս մասին ապրիլի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը, նշելով, որ դեռ 4 հայտ գտնվում է քննարկման փուլում:

ՀԱԱԳ. Հայ արտահանողների հանդեպ պարտավորությունների կատարման առումով ամենաանբարեխիղճն էին ԱՄՆ, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ընկերությունները
 Երեթշաբթի, 11 Ապրիլի 2017, 17:58

Արմինֆո. Հայ արտահանողների հանդեպ պարտավորությունների կատարման առումով ամենաբարեխիղճն էին ԱՄՆ, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ընկերությունները: Այս մասին ապրիլի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը: «Դրանք ամենազարգացած երմրներն են, բայց համաձայն մեր վիճակագրության, որքան էլ անտրամաբանական է հնչում, հենց այդ երկրների ընկերություններն էին ամենաանբարեխիղճը»,-ընդգծել է նա:

Հայաստանի Արտահանման ապահովագրական գործակալությունը մտադիր է իր պորտֆելն ավելացնել 50 տոկոսով
 Երեթշաբթի, 11 Ապրիլի 2017, 17:57

Արմինֆո. Հայաստանի Արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) մտադիր է իր պորտֆելն ավելացնել 50%: Այս մասին ապրիլի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը, նշելով, որ 2016 թվականին ընկերության պորտֆելը կազմել է 3 մլրդ.դրամ:

 Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2016, 16:54

Արմինֆո.

 Երեթշաբթի, 25 Հոկտեմբերի 2016, 12:14

Արմինֆո.

Վերջին 7 ամիսներին հայկական ապրանքների արտահանման ապահովագրությանն է ուղղվել մոտ մեկ մլրդ.դրամ
 Ուրբաթ, 23 Սեպտեմբերի 2016, 18:56

Արմինֆո. Ընթացիկ տարվա վերջին 7 ամիսներին հայկական ապրանքների արտահանման ապահովագրական գործարքներին է ուղղվել մոտ մեկ մլրդ.դրամ գումար: Այս մասին սեպտեմբերի 23-ին լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի ժ/պ Արծվիկ Մինասյանը: Նա գտնում է, որ այդ ուղղությամբ իրականացվել են հսկայական աշխատանքներ:

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը և Արմսվիսբանկը համատեղ ջանքերով կաջակցեն հայրենական արտադրող-արտահանողին
 Հինգշաբթի, 24 Մարտի 2016, 19:32

Արմինֆո. Մարտի 24-ին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ ու «Արմսվիսբանկ» ՓԲԸ կողմից կազմակերպված  արտահանման ֆինանսական աջակցմանը նվիրված համաժողով:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63