Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026,

Արմինֆո.2026թ․-ի hունիսի 24-ին կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: ԱրարատԲանկի համար 2025 թվականը նշանավորվել է բանկային համակարգում դիրքերի ամրապնդմամբ, ծառայությունների ընդլայնմամբ և միջազգային խոշոր գործընկերների հետ կարևոր համագործակցությունների հաստատմամբ։

Եվս մեկ նոր ընկերության բարեհաջող մուտք կապիտալի շուկա՝ ԱրարատԲանկի աջակցությամբ
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,

Արմինֆո.   ԱրարատԲանկն ավելի քան 15 տարի հանդիսանում է Հայաստանի արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակից՝ վերջին տարիներին ճանաչվելով կորպորատիվ արժեթղթերի շուկայում լավագույն տեղաբաշխող։ 

Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,

Արմինֆո.Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգը նշում է իր 20-ամյակը, իսկ ԱրարատԲանկն ու Moneytun-ը՝ համագործակցության հոբելյանական 10-ամյակը։

ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026,

Արմինֆո. Մատենադարանում մեկնարկել է «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 15-րդ հոբելյանական սեմինարը՝ ԱրարատԲանկի համաֆինանսավորմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Եվրամիության պատվիրակության աջակցությամբ:

Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը
 Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026,

Արմինֆո. Հարյուրավոր այցելուներ և էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի նկատմամբ մեծ հետաքրքրություն՝ Մերիդիան էքսպո կենտրոնում կայացած եռօրյա Leasing Expo 2026-ին ԱրարատԲանկի տաղավարն արժանացել է պոտենցիալ և գործող հաճախորդների ուշադրությանը։ ԱրարատԲանկն առաջարկել է վերականգնվող էներգիայի աղբյուրներից էլեկտրաէներգիա ստանալու և էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգ՝ գրավիչ պայմաններով:

ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր
 Ուրբաթ, 3 Ապրիլի 2026,

Արմինֆո. ԱրարատԲանկը 10-րդ անգամ արժանացել է Գերմանական առաջատար ֆինանսական հաստատություններից մեկի՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» (STP Award 2025) մրցանակին։

ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակին
 Երկուշաբթի, 9 Մարտի 2026,

Արմինֆո.ԱրարատԲանկը 2025 թվականի արդյունքներով արժանացել է RIA Money Transfer համակարգի  Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակին։ Բանկն այս մրցանակին արժանանում է արդեն յոթերորդ տարին անընդմեջ, ինչը վկայում է կողմերի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ոլորտում ԱրարատԲանկի կայուն և առաջատար դիրքերի մասին։

ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
 Ուրբաթ, 13 Փետրվարի 2026,

Արմինֆո. ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Մարքեթինգային ռազմավարության գերազանցություն» մրցանակին, որը բանկին շնորհվել է Mastercard-ի 2025 թվականն ամփոփող բացառիկ միջոցառմանը։

ԱրարատԲանկն ամփոփել է Mastercard-ի հետ իրականացված «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիան
 Հինգշաբթի, 22 Հունվարի 2026,

Արմինֆո.  Ամփոփվել է ԱրարատԲանկի և Mastercard-ի հետ համատեղ «Ուղղությունն ընտրում ես դու»  ակցիան, որի շրջանակում Mastercard World Travel քարտապանները 2025թ․ նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը իրականացնելով առնվազն 10 անկանխիկ գործարք՝ հնարավորություն ունեին մասնակցելու, հաղթելու և ընտրելու իրենց նախընտրած ճամփորդական ուղղությունը։ 

ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
 Հինգշաբթի, 25 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո. ԱրարատԲանկը տարվա արդյունքներն ամփոփում է գործընկերոջ պարտավորեցնող գնահատականով։ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի տարեվերջյան միջոցառման շրջանակում կայացած մրցանակաբաշխությանն ԱրարատԲանկն արժանացել է «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին։  

ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում 
 Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո. ԱրարատԲանկի աջակցությամբ միայն այս տարի տնկված 5555 ծառերը հաջորդ տարի արդեն կտան առաջին բողբոջները՝ սկիզբ դնելով 100 հա նոր անտառի ստեղծմանը։ Թխկի, սոճի, կաղնի, հաճարենի, տանձենիներ և խնձորենիներ․  ծառերը զարդարելու են Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի հողատարածքները։ 

Ամփոփվել է ԱրարատԲանկի և Arca-ի համատեղ ակցիան
 Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Ամփոփվել է ԱրարատԲանկի և Arca-ի «Փոխանցիր հեռախոսահամարով» համատեղ ակցիան, որի շրջանակներում հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը AraratMobile հավելվածի միջոցով ArcaPay-ով 50,000 ՀՀ դրամ և ավել գումարի փոխանցումներ կատարողները հնարավորություն ունեին դառնալ ակցիայի հաջողակներից մեկը՝ շահելով բազմաթիվ նվերներ։

ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»
 Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Նոր ակցիայի շրջանակներում ԱրարատԲանկը ներկայացնում է շուկայում հիփոթեքային վարկավորման լավագույն առաջարկներից մեկը։ 

ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
 Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. ԱրարատԲանկը հերթական անգամ արժանացել է եվրոպական առաջատար բանկերից մեկի` գերմանական Commerzbank AG-ի «Որակի գերազանցության» մրցանակին` 2024 թվականի ընթացքում SWIFT փոխանցումների գերազանց որակ ապահովելու համար:

ԱրարատԲանկի աջակցությամբ արդիականացվել է Մատենադարանի անվտանգային համակարգը 
 Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.ԱրարատԲանկը շարունակում է ավելի քան երկու տարվա համագործակցությունը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ՝ այս անգամ ուղղված հայ գրավոր ժառանգության անվտանգության ապահովմանն ու պահպանմանը։ 

Ամփոփվել է ԱրարատԲանկի հովանավորությամբ անցկացվող «Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթը 
 Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Ավագ դպրոցի աշակերտների համար անցկացվող «Այլագիր» կոդավորման մրցույթը «Անտրոհուս» կրթական հիմնադրամի նախագծերից է, որն անցկացվում է արդեն երկրորդ տարին։ Այս տարի մրցույթը, որի գլխավոր հովանավորն ԱրարատԲանկն էր, տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ 

ԱրարատԲանկի հովանավորությամբ կայացել է SIA 2025 մրցանակաբաշխությունը 
 Երկուշաբթի, 6 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.ԱրարատԲանկի հովանավորությամբ «Իմփաքթ Հաբ Երևանի» տարածքում տեղի ունեցավ Social Impact Award Armenia (SIA) մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը ԱրարատԲանկի աջակցությամբ Իմփաքթ Հաբ Երևանի կողմից իրականացվող ինտենսիվ ինկուբացիոն ծրագրի եզրափակումն էր, որտեղ 8 սոցիալական ձեռնարկություններ ներկայացրեցին իրենց նորարար լուծումները՝ ուղղված սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծմանը։  

ԱրարատԲանկը միացել է ArcaQR-ին 
 Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Այսուհետ հասանելի են արագ, հարմար և անվտանգ վճարումներ QR կոդով: ԱրարատԲանկն ArcaQR-ին միացած առաջին բանկերի շարքում է։ ArcaQR-ով վճարում կատարելու համար անհրաժեշտ է AraratMobile-ով սքանավորել QR-ն ու կատարել վճարումը մի քանի վայրկյանում ArcaQR համակարգին միացած բանկերի բոլոր Պոստերմինալներով։ 

ԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի կունենա  SIA 2025 մրցանակաբաշխությունը 
 Երկուշաբթի, 29 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Սույն թվականի հոկտեմբերի 1-ին, «Իմփաքթ Հաբ Երևանի» գրասենյակում (Տիգրան Մեծ պողոտա, 80) տեղի կունենա Social Impact Award (SIA) մրցանակաբաշխությունը։  

ԱրարատԲանկը միացել է ArcaPay-ին փոխանցումների 0% միջնորդավճարով
 Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  AraratMobile հավելվածում արդեն հասանելի են ArcaPay համակարգով բանկից բանկ հեռախոսահամարով փոխանցումները՝ ընդլայնելով թվային ծառայությունների շրջանակը։

Արտ. փոխարժեքները
09.10.2026
RUB4.270.03
USD361.93-0.04
EUR405.580.86
GBP478.650.89
CAD254.200.35
JPY22.86-0.01
CNY54.080.08
CHF435.481.31