Շաբաթ, 7 Փետրվարի 2026,
Արմինֆո. ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է «Amundi Investment Outlook 2026: Keep it Turning» ներդրումային ֆորումին, որը կազմակերպել էր Ամունդի ընկերությունը։
|
Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները մտադիր են մեղմել երկրի կենսաթոշակային հիմնադրամների որոշ սահմանափակումներ՝ դրանց միջոցները տնտեսության իրական հատվածում ներդնելու համար։ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը փետրվարի 10-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել "Կուտակային կենսաթոշակների մասին" օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
|
Երեքշաբթի, 4 Փետրվարի 2025,
Արմինֆո.2025 թ-ին ֆինանսական շուկաներում մեզ սպասվում է անորոշության և պատշաճ աճի մի յուրահատուկ միքս։ Նման կանխատեսմամբ հանդես եկավ Ամունդիի Պատվիրակված ներդրումային լուծումների բաժնի համաղեկավար Ֆրեդերիկ Պասկալը՝ «Ամունդի Ներդրումային կանխատեսում» համաժողովին ներկայացնելով Ամունդիի ակտիվների բաշխման 2025 թ-ի տեսլականը։ «Մենք ռիսկ սիրում ենք, բայց որոշակի բազմազանություն մեր պոտֆելում նախատեսում ենք», - ասում է նա։ Ամունդի-Ակբայի ֆոնդերի կառավարիչ Անուշ Ամիրջանյանն իր հերթին նշում է, որ ընթացիկ տարում հեջավորումը առանցքային դեր է խաղալու։
|
Երկուշաբթի, 3 Փետրվարի 2025,
Արմինֆո. Հունվարի 30-ին Երևանը հյուրըկալեց «Ամունդի ներդրումային հեռանկարներ 2025» գլոբալ նախաձեռնությունը, որը տեղի է ունենում ավելի քան 20 երկրներում։ Ներդրող լինեք, ֆինանսական մասնագետ, թե մարդ, ով պարզապես ցանկություն ունի հասկանալ գլոբալ տնտեսական տեղաշարժերը – այս միջոցառումը յուրահատուկ հնարավորություն է հայտնի միջազգային փարձագետների հետ քննարկելու հիմնական ֆինանսական զարգացումները, որոնք ձևավորելու են ընթացիկ տարին, ինչպես նաև լսել նրանց տեսակետները ներդրումային հնարավորությունների, տնտեսական միտումների և ակտիվների բաշխման ռազմավարությունների մասին։
|
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Ամունդի-Ակբան շարունակում է ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Ընկերության կողմից կառավարվող Հավասարակշռված և Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի միջոցներից ներդրումներ են կատարվել ԵՄ - Հայաստան ՓՄՁ ֆոնդում, որն էլ ներդումներ է կատարում վերականգնվող էներգետիկայի, առողջապահության, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, տեխնոլոգիական և այլ ոլորտներում։
|
Ուրբաթ, 20 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերին և խորհրդի անդամ Կառլոս Մենդես դե Վիգոյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։
|
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024,
Արմինֆո. «Արդյո՞ք Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամների շահառուների կենսաթոշակային ակտիվների համար ներդրումային ռիսկը չի բարձրանում մասնավոր բիզնեսում (Private Equity) ուղղակիորեն ներդրումներ կատարելու հնարավորության ընդլայնման դեպքում», - ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանին հարց է ուղղել "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նոյեմբերի 25-ին ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի նիստում համապատասխան օրինագծի քննարկման ժամանակ:
|
Չորեքշաբթի, 6 Նոյեմբերի 2024,
Արմինֆո. ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հիմնավոր է համարում մի շարք քաղաքացիների կենսաթոշակային ակտիվների կուտակման գործում պետության մասնակցության մասնաբաժնի կրճատումը: Այս «հեռանկարը» կառավարող խմբակցության պատգամավորն առաջարկել է քննարկել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ նոյեմբերի 6-ին բյուջետային լսումների ժամանակ։
|
Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.Սեպտեմբերի 26-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիական Ամունդիի գլխավոր կառավարման հանձնաժողովի անդամ, CPR Ասեթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Օլիվիե Մարիեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի տնօրենների խորհրդի նախագահ, «Ակբա բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաևնախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։
|
Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը և շնորհավորական ուղերձ է հղել: Կառավարության հաղորդագրության համաձայն, ուղերձում փոխվարչապետը ընդգծել է, մասնավորապես, կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետ գործունեությունը Հայաստանում, ինչը հնարավոր է դարձել նաև կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների պետության հետ համագործակցության արդյունքում:
|
Երեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.Հայաստանի պարտադիր կենսաթոշակային հիմնադրամների կողմից կառավարվող ակտիվների ծավալը հասել է 2,2 մլրդ եվրոյի կամ ՀՆԱ-ի 10% - ին: Դրանցից ավելի քան 1,2 մլրդ եվրո կառավարում է Amundi-ACBA Asset Management-ը։ Մինչդեռ, զարգացած երկրներում, օրինակ, Նիդերլանդներում ցուցանիշը հասնում Է ՀՆԱ-ի 115% - ի։ Սեպտեմբերի 24-ին այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ժան Մազեջյանը՝ երկրի շուկայում Amundi-ACBA Asset Management (Amundi-ACBA) ընկերության աշխատանքի 10-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո - ի հարցին:
|
Երեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. "Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ" ՓԲԸ-ն պատրաստ է աջակցել Հայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը: Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ժան Մազեչյանը՝ սեպտեմբերի 24-ին Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման և երկրի շուկայում "Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ" ընկերության աշխատանքի 10-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
|
Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024,
Արմինֆո. «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամ»-ը, որը կառավարվում է «Ամբեր Կապիտալ»-ի կողմից, ավելացնում է ներդրումները Հայաստանի վերականգվող էներգիայի ոլորտում:
|
Երկուշաբթի, 17 Հունիսի 2024,
Արմինֆո. Մի պահ պատկերացրեք, որ դուք ԱՄՆ-ի "հրաշալի յոթնյակի" շահառու եք՝ ի դեմս Apple-ի, Microsoft-ի, մետա-ի, NVIDIA-ի, TESLA-ի, Alphabet Ինկ-ի: եւ Amazon. Եվ դա հնարավոր դարձավ միանալով Հայաստանի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին (ՊԿԿՀ)։ Համեմատաբար բարձր կենսամակարդակի պահպանման նպատակով գրագետ կերպով գումար կուտակել ծերության համար՝ այն ներդնելով միջազգային ակտիվներում՝ սա է երկրում գործող կուտակային կենսաթոշակային համակարգի նպատակը։
|
Երեքշաբթի, 16 Հունվարի 2024,
Արմինֆո.ՎԶԵԲ-ը և Ամունդի-Ակբան շարունակում են իրենց սերտ համագործակցությունը, որը սկիզբ է առել 2021թ-ին իրականացված նշանակալի գործարքով։ Միջարժութային ռեպո գործարքը նպաստում է հայկական դրամով արտահայտված, մասնավոր հատվածին տրամադրվող վարկերին: Այս նորարարական գործարքը բարելավում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարման արդյունավետությունը և ամրապնդում կապիտալի շուկայի զարգացումը Հայաստանում։
|
Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունն իր կառավարման ներքո գտնվող Հավասարակշռված և Պահպանողական կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից խոշոր ներդրում է կատարել Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության բաժնետոմսերում՝ առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով։
|
Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2023,
Արմինֆո.Ամունդի-Ակբայի՝ Հավասարակշռված և Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից ներդրում է կատարվել ԵՄ-Հայաստան ՓՄՁ առաջին մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդում, որը ներդրումներ է իրականացնում ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների բաժնետիրական կապիտալում։
|
Հինգշաբթի, 9 Փետրվարի 2023,
Արմինֆո.Ամունդի-Ակբա ընկերությունը Հայաստանում համախմբել է տարբեր ոլորտների առաջատարներին՝ քննարկելու համաշխարհային մակրոտնտեսության, ակտիվների կառավարման ռազմավարության, ինչպես նաև կրիպտոակտիվների ու բլոկչեյնի վերաբերյալ առկա մարտահարավերներն ու հեռանկարները։
|
Երկուշաբթի, 30 Հունվարի 2023,
Արմինֆո.«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» հունվարի 31-ին Հայաստանում կազմակերպում է «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով 2023» խորագրով տնտեսական համաժողով։
|
Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2022,
Արմինֆո.Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերությունը մեկնարկում են նոր համագործակցություն՝ Հայաստանի ենթակառուցվածքներում մասնավոր հատվածի ներդրումների արագացմանը նպաստելու, ինչպես նաև երկրում աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին օժանդակելու նպատակով։
|