Վերլուծություն. Ինչ է կատարվում Հայաստանի բանկային համակարգում և դրա շուրջ (մաս երկրորդ)
 Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Սպառողական վարկերը գերակշռում են ոչ միայն ծավալով, այլև թունավորությամբ

Բանկային համակարգն առաջին կիսամյակում 10,3% - ով ավելացրել է հարկային հատկացումները պետական գանձարան. առաջատարներն են Արդշինբանկն ու Ամերիաբանկը
 Շաբաթ, 25 Հուլիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2026թ. առաջին կիսամյակում պետական գանձարանին հարկային հատկացումներն ավելացրել է տարեկան 10,3 տոկոսով ՝ մինչեւ 116,1 մլրդ դրամ (274 մլն դոլար) ։ Այդ գումարի 92.1% - ը կամ 106.9 մլրդ դրամը վճարվել է ուղղակի հարկերկ գծով՝ տարեկան 9.2% աճով։ Ինչպես վկայում են ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալները, երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնվել են Հայաստանում գործող բոլոր 17 բանկերը, ընդ որում, առաջին հարյուրյակում հայտնվել են 13 բանկեր (մեկ տարի առաջվա 14 բանկերի դիմաց):

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը վերադարձել է աճի բնական տեմպերին, ինչին աջակցում է վարկավորման ակտիվությունը
 Ուրբաթ, 17 Հուլիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթի տարեկան աճը 2026թ. առաջին կիսամյակում դանդաղել է 17%-ից մինչեւ 7%՝ գերազանցելով 214.3 մլրդ դրամը կամ 582.5 մլն դոլարը: Ինչպես վկայում են ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի Էքսպրես ռենքինգի  30.06.2026 թ. տվյալները, զուտ շահույթի փաստացի աճը վերջին երկու տարիներին վերադարձել է բնական տեմպերին, ինչին աջակցում է վարկավորման ակտիվությունը, այլ ոչ թե՝ ոչ տոկոսային եկամուտների կարճաժաամկետ ներգործության ժամանակավոր գործոնները, ինչպես եղել է 2022-2023թթ․ ռելոկանտների արտարժութային և քարտային գործարքների փոթորկալից ալիքի վրա։

Ամերիաբանկը, Արդշինբանկը և Ակբա բանկը Հայաստանի խոշոր հարկատուների առաջին եռյակում են
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026,

Արմինֆո.  Հայաստանի բանկային համակարգը 2026թ. առաջին եռամսյակում պետական գանձարանին հարկային հատկացումներն ավելացրել է տարեկան 3,2 տոկոսով ՝ մինչեւ 28,6 մլրդ դրամ (75,9 մլն դոլար)։ Այդ գումարի 84.8%-ը կամ 24.3 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով, ինչը 2.1% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։

Հայաստանի բանկային համակարգը 2025 թվականին 41,4% - ով ավելացրել է հարկային վճարումները պետական գանձարան
 Երկուշաբթի, 26 Հունվարի 2026,

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2025 թվականին 41,4% - ով ավելացրել է հարկային վճարումները պետական գանձարան (2024 թվականի 12,7% անկման դիմաց) ՝ մինչև 162,1 մլրդ դրամ (425,2 մլն դոլար), որից 147,4 մլրդ դրամը ՝ ուղղակի հարկեր (տարեկան 45,1% աճով, 2024 թվականի 13,2% անկման դիմաց) ։ Ինչպես վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները, հարկային եկամուտների ընդհանուր ծավալում բանկային համակարգի բաժինը 2025 թվականին աճել է մինչև 8,3% (2024 թվականի 6,5% - ից)։

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականի վերջին վերադարձել է բնական աճի տեմպերին
 Շաբաթ, 24 Հունվարի 2026,

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականին վերադարձել է իր բնական աճի տեմպին՝ 17% (2024 թվականի 60%-ի համեմատ)՝ գերազանցելով 421.3 միլիարդ դրամը (1.1 միլիարդ ԱՄՆ դոլար): Ըստ «ԱրմԻնֆո» կողմից կազմված վարկանիշի՝ զուտ շահույթի գրեթե երկնիշ աճը կրկին ապահովվել է հետևողականորեն ակտիվ վարկավորման շնորհիվ, այլ ոչ թե ժամանակավոր կարճաժամկետ գործոններով, ինչպես դա տեղի է ունեցել 2022-2023 թվականներին՝ տեղափոխվողների կողմից արտարժույթի և քարտային գործարքների աճի ժամանակ։

Հայաստանի բանկերի ակտիվ վարկային քաղաքականությունը պահպանում է շահույթի երկնիշ աճը
 Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի բանկային հատվածում ակտիվ վարկավորումն աջակցում է զուտ շահույթի երկնիշ աճին։ Ինչպես վկայում են ԱրմԻնֆո ԼԸ պատրաստած  Հայաստանի բանկերի Էքսպրես ռենկինգի 30.09.2025 թ. տվյալները, վարկային ներդրումների և այլ փոխառությունների տարեկան աճն արագացել է 22% - ից մինչև 26,2%, ինչը թույլ է տվել պահպանել զուտ շահույթի երկնիշ աճը, բայց արդեն տեմպերի արգելակմամբ՝ 25% - ից մինչև 15%:

Արդշինբանկը գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
 Երկուշաբթի, 28 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի բանկային համակարգը 2025թ. առաջին կիսամյակում պետական գանձարան հարկային հատկացումներն ավելացրել է տարեկան 28 տոկոսով ՝ մինչեւ 105.3 մլրդ դրամ (274 մլն դոլար) ։ Այդ գումարից 93% - ը կամ 97.9 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով՝ տարեկան 30% աճով։ Այդ մասին են վկայում ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, մեկ տարի առաջ բանկային համակարգի հարկային հատկացումները պետական գանձարան 11,4 տոկոսով անկում են ապրել, ընդ որում, ուղղակի հարկերի գծով դիտվել է 13 տոկոս անկում ։

Ինեկոբանկը 15 մլն դոլար կստանա ՎԶԵԲ-ի "Կանաչ օրակարգի" շրջանակում
 Հինգշաբթի, 15 Մայիսի 2025,

Արմինֆո. Ինեկոբանկը 15 մլն դոլար կստանա ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի շրջանակում: Վարկը կուղղվի փոքր ձեռնարկատիրրությանը և կորպորատիվ հաճախորդներին աջակցությանը' «կանաչ» տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու նպատակով:

Ամերիաբանկը գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
 Շաբաթ, 26 Ապրիլի 2025,

Արմինֆո.  Հայաստանի բանկային համակարգը 2025 թվականի առաջին եռամսյակում պետական գանձարան հարկային հատկացումներն ավելացրել է տարեկան 25% - ով ՝ մինչև 27,7 մլրդ դրամ (70,8 մլն դոլար)։ Այդ գումարի 85.5% - ը կամ 23.8 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով՝ տարեկան 26% աճով։ Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։

«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա»-ն պարտատոմսերի թողարկմամբ նախադեպ է ստեղծել նորարարությունն ու գլոբալ մտածողությունը համատեղող ընկերությունների համար. սա ուղերձ է ողջ էկոհամակարգին
 Շաբաթ, 12 Ապրիլի 2025,

Արմինֆո. 2025 թվականի ապրիլի 7-ին Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) պաշտոնապես ցուցակվել են Հայաստանում նորարարությունների և ներդրումային ոչ ստանդարտ լուծումների առաջատար ընկերություններից մեկի՝ «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ (The Crowdfunding Formula, TCF) պարտատոմսերը։ Ընկերությունը տեխնոլոգիական ոլորտի առաջին ներկայացուցիչն է Հայաստանում, որն իրականացնում է արժեթղթերի թողարկում։

2024 թվականին ակտիվ վարկային քաղաքականությունը հայաստանյան բանկերին թույլ է տվել 61%-ով ավելացնել շահույթը
 Երկուշաբթի, 20 Հունվարի 2025,

Արմինֆո. Ակտիվ վարկային քաղաքականությունը 2024 թվականին հայկական բանկերին թույլ է տվել ապահովել շահույթի բարձր աճ ։ Այսպես, վարկային պորտֆելի 25%-ով,  մինչև 6.3 տրլն դրամ աճը (15.8 մլրդ դոլար) 61%-ով ավելացրել է զուտ շահույթը՝ մինչև 363.2 մլրդ դրամ (915.8 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստված Հայաստանի բանկերի Էքսպրեսս-ռենքինգի տվյալները՝ 31.12.2024 թ. դրությամբ։

Ամերիաբանկը գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
 Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 8% - ով կրճատել է պետական գանձարան հարկային վճարումները՝ մինչև 102.8 մլրդ դրամ (265.5 մլն դոլար) ։ Ինչպես վկայում են Պետեկամուտների կոմիտեի տվյալները, այդ գումարից 89,7% - ը կամ 92.3 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ և եկամտահարկ), ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշին զիջում է 9,4% - ով ։

Հայաստանի բանկային համակարգը ձեռնամուխ է եղել տնտեսության եւ բնակչության ակտիվ վարկավորմանը 
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024,

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը սկսել է տնտեսության եւ բնակչության ակտիվ վարկավորումը, սակայն վարկային պորտֆելի աքիլեսյան գարշապարը մնում է արդյունաբերության հատվածը: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի  ֆինանսական վարկանիշի 31.03.2024 թ. տվյալները։

ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024,

Արմինֆո.Հայաստանում բիզնեսն ավելի մեծ հնարավորություններ կստանա կանաչ տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու համար՝ շնորհիվ 10 միլիոն ԱՄՆ դոլարի (9,3 միլիոն եվրո) վարկի, որը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ) տրամադրում են Ինեկոբանկին ՝ կորպորացիաների, փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հետագա վարկավորման կանաչ ներդրումների համար: Այդ մասին ասվում է ՎԶԵԲ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ ։

ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024,

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2023թ. առաջին եռամսյակում պետական գանձարանին հարկային հատկացումներն ավելացրել է տարեկան 8,3 տոկոսով ՝ մինչեւ 22,2 մլրդ դրամ (56,5 մլն դոլար) ։ Այդ գումարի 85,2% - ը կամ 18,9 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով ՝ տարեկան 7,4% աճով ։

Ավելի քան 10 բանկ դարձել է անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի մասնակից
 Ուրբաթ, 29 Մարտի 2024,

Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ վաղվանից՝ մարտի 30-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները. «Ակբա բանկ» ԲԲԸ, «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ, «ԱյԴի բանկ» ՓԲԸ , «Արարատբանկ» ԲԲԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ, «Արցախ բանկ» ՓԲԸ, «Էվոկաբանկ» ՓԲԸ, «Ինեկոբանկ» ՓԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Յունիբանկ» ԲԲԸ։

Հայաստանի բանկային համակարգը 2023 թվականին 2 անգամ ավելացրել է պետական գանձարան հարկերի վճարումները
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024,

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2023 թվին 2 անգամ ավելացրել է պետական գանձարան հարկային վճարումները՝ մինչեւ 123.5 մլրդ դրամ (305 մլն դոլար), որից 71.5 մլրդ դրամը ուղղակի հարկեր են (տարեկան 39.7% աճ)։ Այդ մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։

Հայաստանի բանկային համակարգը մի քանի անգամ ավելացրել է հարկային վճարումները
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին հարկերի գծով պետական գանձարան է ուղղել 111.8 մլրդ դրամ կամ 284.1 մլն դոլար, ինչը 2.4 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այդ գումարի 91,1% - ը կամ 101,9 մլրդ դրամը վճարվել է ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ եւ եկամտահարկ)՝ տարեկան 2,6 անգամ աճով։ Այդ մասին են վկայում Պետական եկամուտների կոմիտեի տվյալները։

Հայկական բանկերը վերադառնում են վարկավորման ուղի՝ շահույթի աճը պահպանելու համար
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայկական բանկերն աշխուժացնում են իրենց վարկային քաղաքականությունը ռելոկանտների դափնիների վրա «հանգչելուց» հետո: Դա պետք է արվի արագ և գրագետ, որպեսզի շահույթի աճը պահպանելու և դրա լուրջ անկումից խուսափելու համար: Այսպես, 2023 թվականի 9 ամիսների ընթացքում վարկային պորտֆելի տարեկան աճի 1,7% - ից մինչև 20,5% արագացման ֆոնին՝ զուտ շահույթի աճը խիստ արգելակվել է՝ 3 անգամից մինչև 11%, ընդ որում, III եռամսյակում սկսել է նվազել ։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո լրատվական գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի Էքսպրեսս ռենկինգի 30.09.2023 թ. տվյալները։

Արտ. փոխարժեքները
28.08.2026
RUB4.24-0.02
USD364.32-0.15
EUR424.360.15
GBP495.110.41
CAD263.140.65
JPY22.82-0.03
CNY54.21-0.02
CHF453.471.27