Ղազախ գործարարը մեծացրել է իր բաժնեմասը հայկական բանկում
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Ղազախ գործարար Կենես Ռաքիշևը մեծացրել է իր բաժնեմասը հայկական բանկում: Այս մասին հայտնել է Forbes Kazakhstan-ը:

Փորձագետ. Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է սահմանափակվի միայն օտարերկրյա ներդրողների շահերի սպասարկմամբ
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Նոյեմբերի 6-7-ը մի շարք եվրոպական երկրներում տեղի ունեցան բողոքի ցույցեր խոշոր տվյալների կենտրոնների կառուցման դեմ: Ցուցարարները պահանջում են սահմանափակումներ դնել հաշվողական ենթակառուցվածքների հետագա ընդլայնման վրա՝ հիմնականում նշելով էլեկտրաէներգիայի սպառման աճը, էլեկտրաէներգիայի ցանցի սահմանափակ հզորությունը և ջրային ռեսուրսների օգտագործումը: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Վահե Դավթյանը։

ԵԱԶԲ. Եվրասիայում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ոչ ինքնիշխան ֆինանսավորումը տարեսկզբից աճել է 50%-ով
 Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո. 2026 թվականի ինն ամիսների ընթացքում Եվրասիական տարածաշրջանում ոչ ինքնիշխան գործառնությունների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 50%-ով և հասել $6,8 մլրդ-ի։ – այս մասին ասվում է ԵԶԲ-ի նոր վերլուծական ամփոփագրում՝ «Նոր խաղացողներ և հիմնական գործարքներ. միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Եվրասիայում 2026 թվականի 3-րդ եռամսյակում»։

Անահիտ Ավանեսյան․ Հայաստանի 2027թ․ պետբյուջեի նախագծում առողջապահական ծախսերն էապես կաճեն
 Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանի 2027 թվականի պետբյուջեի նախագծում առողջապահական ծախսերն էականորեն կաճեն ՝ կազմելով 348,1 մլրդ դրամ։ Այդ նոյեմբերի 3-ին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հայաստանի ապահովագրական շուկայում ապահովագրավճարների լճացումը դանդաղեցրել է զուտ շահույթի աճը
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.  Հայաստանի ապահովագրական ոլորտի 2026 թվականի 9 ամիսների զուտ շահույթն ավելացրել է տարեկան 80%-ով (մեկ տարի առաջվա 4 անգամ աճի դիմաց) ՝ ապահովելով այն 5.1 մլրդ դրամի (13.9 մլն դոլար) մակարդակում։ Ընդ որում, այդ երկնիշ տեմպը, չնայած խիստ արգելակումը, մեկ տարի առաջ բարձրացված սակագների ազդեցության արդյունքն է, որոնք թույլ տվեցին այն ժամանակ ապահովագրավճարների եւ փոխհատուցումների դինամիկան հասցնել աճիջ, որն այժմ թուլացել է գանձումների գծով՝ սկսելով նկատելիորեն դանդաղել վճարումների գծով: Այդ մասին են վկայում հրապարակված ֆինանսական հաշվետվությունների և ԱԸ-ներից լրացուցիչ պահանջված տվյալների հիման վրա ԱրմԻնֆո ԼԸ պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական վարկանիշի 30.09.2026 տվյալները:

Էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու բացասական ազդեցությունը մեծ չի լինի
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունը Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության հետ համատեղ ստեղծել է աշխատանքային խումբ, որը ուսումնասիրություններ է կատարել ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալուն հաջորդող հետևանքների վերաբերյալ: Այդ մասին հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Լեռնահանքային ոլորտի ընկերությունները պետք է հանրային դառնան. Փաշինյանը կողմ է արտահայտվել նրանց թափանցիկության բարձրացմանն ու հասարակական ընկալման բարելավմանը
 Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հանքարդյունաբերության ներկայացուցիչներն ու կառավարությունը ստորագրել են հուշագիր, որի շրջանակում կստեղծվի համատեղ հարթակ՝ հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները քննարկելու համար։ Կստեղծվի խումբ, որը մասնագիտորեն, ամենօրյա ռեժիմով կուսումնասիրի ոլորտի խնդիրները՝ դրանք դիտարկելով երկու տեսանկյունից՝ ինչպես ոլորտի, այնպես էլ կառավարության։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Mining Armenia Forum-ի 3-րդ միջազգային համաժողովի մասնակիցների առջև։

Խուդաթյանը վստահեցրեց. «Հայկական երկաթուղիները մեկ այլ երկրին կոնցեսիայի հանձնելու հարցը փակուղի չի մտել»
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Ռուսական կողմի հետ հայկական երկաթուղիների կոնցեսիայի փոխանցման վերաբերյալ քննարկումները շարունակվում են, և գործընթացը փակուղի չի մտել: Այս մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ լրագրողների հետ զրույցում՝ «Առաջնորդներ բնության համար» կարգախոսով Երևանում անցկացվող COP17 առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում:

Հայաստանն ու ՌԴ-ը երկաթուղու կոնցեսիայի հարցերով աշխատանքային խումբ են ստեղծում. վարչապետի որոշումը
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Հայաստանի վարչապետը ստորագրել է որոշում "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով Հայաստան - ՌԴ աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

Վարչապետը՝ երկաթուղու մասին․ Խնդրի լուծման ռացիոնալ ձևաչափը կոնցեսիոն կառավարման ձևաչափի փոփոխությունն է
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ ղեկավար Օլեգ Բելոզյորովը Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով: Այդ մասին կառավարության ղեկավարը հաղորդել է հոկտեմբերի 15-ի ճեպազրույցում։

Բելոզյորով․ ՌԵՈՒ-ն մտադիր է անհողդողդ կերպով հավատարիմ մնալ Հայաստանի երկաթուղիների շուրջ կոնցեսիոն պայմանագրի պայմաններին
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիայի իրականացումը եղել է "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ գլխավոր տնօրեն-վարչության նախագահ Օլեգ Բելոզյորովի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման գլխավոր թեման: Բելոզյորովը հոկտեմբերի 14-ին աշխատանքային այց է կատարել Երևան:

Վարչապետը ՌԵՈՒ-ի ղեկավարի հետ քննարկել է միջազգային տրանսպորտային միջանցքներում հայկական երկաթուղիների ինտեգրման հարցերը
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.30 տարի առաջ մի խումբ երիտասարդներ՝ մեծ գաղափարով և շատ սահմանափակ միջոցներով, սկսեցին գործ, որի մասշտաբը դժվար էր պատկերացնել։

ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավար. Կառավարության խնդիրը ոչ թե հանդիսավոր կերպով հայտարարել աճի տեմպերի մասին, այլ ապահովել դրա վերածումն ավելի մրցունակ արտադրության
 Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո: Կառավարության գործը աճի տեմպերի հանդիսավոր հայտարարումը չէ: Նրա պարտականությունն է ապահովել, որ այսօրվա աճը վերածվի ավելի մրցունակ արտադրության, ավելի դիվերսիֆիկացված արտահանման և ավելի կայուն զբաղվածության վաղը: Այսպես է մեկնաբանել «Միասնության թևեր» կուսակցության վարչության անդամ և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակը արտացոլող հիմնական ցուցանիշները, որոնք հրապարակվել են Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հոկտեմբերի 5-ին:

Team-ը կապիտալի շուկայից ներգրավել է շուրջ $35 մլն. արդյունքը հայտարարվել է միջազգային համաժողովում՝ Freedom Broker Armenia -ի հետ համագործակցությամբ  
 Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Team Holding-ը հաջողությամբ ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի եռափուլ տեղաբաշխումը՝ կապիտալի շուկայից ներգրավելով շուրջ 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում։ Տեղաբաշխման բոլոր փուլերն ավարտվել են նախատեսված ժամկետից շուտ, ինչը վկայում է ներդրողների բարձր հետաքրքրության և Team-ի զարգացման ռազմավարության նկատմամբ վստահության մասին։

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը
 Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

Եվրասիական զարգացման բանկ․ սեփական հզոր արդյունաբերությունը զարգացող տնտեսությունների՝ բարձր եկամուտ ունեցող երկրների խմբին անցնելու բանալին է
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ներկայացրել է նոր վերլուծական զեկույց՝ «Զարգացող տնտեսությունների արդյունաբերական վերափոխման ճարտարապետությունը», որում վերլուծվում է, թե ինչպես կարող են զարգացող երկրներն անցնել բարձր եկամուտ ունեցող երկրների կատեգորիա և կայունորեն ամրապնդվել այդ խմբում։

Կասիմ-Մաժեն Նուրբեկուլի. Ղազախստանն ու Հայաստանը թվային համագործակցության լայն հնարավորություններ ունեն
 Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.   Երևանում տեղի ունեցավ կլոր սեղան՝ «Աշխարհի խաչմերուկի թվային ապագան». արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» թեմայով: Հրավիրված հյուրերից մեկը Կասիմ Նուրբեկուլի Մաջենն էր՝ Qazaq Open Source Initiative (QOSI) ոչ առևտրային կազմակերպության հիմնադիրը, որը խթանում է բաց կոդով և ամպային մոտեցումները, և «Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաների» ԲԲԸ բաց կոդով լուծումների բաժնի տնօրենը: (NIT), որը Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման նախարարության ենթակա կազմակերպություն է։

Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է
 Չորեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.Բացվել է Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ  համաժողովի մասնակցության գրանցումը։ «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով համաժողովը կկայանա 2026 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Երևանում, Dvin Music Hall-ում։ 

Հայաստանում շարունակվում է Մեղրի քաղաքը շրջանցող երկրորդ թունելի կառուցումը։
 Ուրբաթ, 28 Օգոստոսի 2026,

ԱրմԻնֆո: Հայաստանում շարունակվում է Մեղրի քաղաքը շրջանցող երկրորդ թունելի կառուցումը, ասվում է Ճանապարհային դեպարտամենտի հիմնադրամի հայտարարության մեջ:

Արտ. փոխարժեքները
13.11.2026
RUB4.390.03
USD360.540.03
EUR398.40-1.62
GBP476.81-1.73
CAD252.71-0.40
JPY22.55-0.04
CNY54.04-0.02
CHF430.50-3.07