2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝
 Հինգշաբթի, 29 Հունվարի 2026,

Արմինֆո. ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին ասաց․«2025 թվականը նշանավորվեց Հայաստանի հետ մեր գործընկերության ռազմավարական նոր փուլի մեկնարկով։ 

Շրջակա միջավայրի նախարարությունը և «ԱրմՍվիսԲանկ»-ը պատրաստ են համատեղ նախագծեր մշակել բնապահպանական խնդիրների լուծման նպատակով
 Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին և գործադիր տնօրենի տեղակալ Արա Մակարյանին։

Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը
 Հինգշաբթի, 15 Մայիսի 2025,

Արմինֆո. Կոնվերս Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Լոնդոնում ընթացող ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ընթացքում ստորագրել են ընդհանուր 8 մլն ԱՄՆ դոլարի երկու վարկային համաձայնագիր:

Ինեկոբանկը 15 մլն դոլար կստանա ՎԶԵԲ-ի "Կանաչ օրակարգի" շրջանակում
 Հինգշաբթի, 15 Մայիսի 2025,

Արմինֆո. Ինեկոբանկը 15 մլն դոլար կստանա ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի շրջանակում: Վարկը կուղղվի փոքր ձեռնարկատիրրությանը և կորպորատիվ հաճախորդներին աջակցությանը' «կանաչ» տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու նպատակով:

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանի բանկերի միության նախագահին
 Երեքշաբթի, 4 Մարտի 2025,

Արմինֆո.ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանին, «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին և գործադիր տնօրենի տեղակալ Արա Մակարյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։

ՎԶԵԲ-ը հայտնում է 2024 թվականին Հայաստանում ներդրումների ռեկորդային բարձր մակարդակի մասին
 Երեքշաբթի, 28 Հունվարի 2025,

Արմինֆո. 2024 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում իրականացրել է 396 միլիոն եվրոյի ներդրում 19 նախագծերի շրջանակներում, ինչը ներդրումների պատմականորեն ամենաբարձր մակարդակն է։

ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում
 Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. ԱրարատԲանկը ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստորագրեցին 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ ուղղված կանաչ նախաձեռնությունների և մրցունակության խթանմանը։ Ծրագիրն իրականացվում է Եվրամիության (ԵՄ), Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) և Կլիմայական նախաձեռնությունների հիմնադրամի (ԿՆՀ) գործընկերությամբ։

ՄԱԿ ԶԾ. երբ տանը տաք է, և ավելի քիչ գումար է ծախսվում
 Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հայաստանում շենքերի մեծ մասը կառուցվել է խորհրդային տարիներին ։ Նման տներում ջեռուցումն ավելի թանկ է։ Դա հարվածում է ոչ միայն քաղաքացիների գրպանին, այլև կլիմային։ Մինչդեռ, ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ոչ միայն նվազեցնել CO2 արտանետումները և բնակիչների ծախսերը, այլև բարձրացնել նման շենքերի արժեքը:

Արմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեում
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024,

Արմինֆո.Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում մարտի 18-22-ը տեղի է ունենում Կանաչ Կլիմայի Հիմնադրամի տարածաշրջանային երկխոսությունը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչների հետ։

Հայաստանում կսուբսիդավորեն էներգաարդյունավետ վերանորոգման վարկերը
 Ուրբաթ, 15 Ապրիլի 2022,

Արմինֆո.Այսօր կառավարության հերթական նիստում գործադիրը որոշում է ընդունել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին:

Ներկայացվել է ՀՀ-ում «Կանաչ» Ֆինանսավորման ոլորտի օրենսդրական դաշտի ուսումնասիրության արդյունքները
 Չորեքշաբթի, 12 Հունվարի 2022,

Արմինֆո.2022թ-ի հունվարի 10-ին «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» (GCF) ֆինանսավորմամբ իրականացվող “Scaling up green finance practices in Armenia” ծրագրի շրջանակում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, որպես ծրագրի համակարգող կազմակերպություն, կազմակերպել էր սեմինար քննարկում ծրագրի երրորդ փուլի կատարված աշխատանքները ներկայացնելու նպատակով:

Արմսվիսբանկը եւ ՎԶԵԲ -ը կնքել են  8 մլն դոլար ընդհանուր գումարի 2 վարկային պայմանագիր
 Հինգշաբթի, 2 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ՓԲԸ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև կնքվել է Արևելյան գործընկերության ՓՄՁ-ների մրցունակության ծրագրի («ՓՄՁ -ների մրցունակության ծրագիր»` Եվրոպական միության (ԵՄ) աջակցությամբ) և Կանաչ տնտեսության ֆինանսավորման համար Հայաստանում էներգաարդյունավետության ծրագրի 2-րդ փուլի («GEFF-ը Հայաստանում»՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) աջակցությամբ) շրջանակներում 2 նոր պայմանագիր՝ ընդհանուր 8 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով:

Քննարկվել են «Կանաչ» ֆինանսավորման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքները
 Հինգշաբթի, 20 Մայիսի 2021,

Արմինֆո.2021թ-ի մայիսի 19-ին «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի»  ֆինանսավորմամբ իրականացվող «Scaling up green finance practices in Armenia» ծրագրի շրջանակում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, որպես ծրագրի համակարգող կազմակերպություն, կազմակերպել էր սեմինար քննարկում ծրագրի երկրոդ փուլի կատարված աշխատանքները ներկայացնելու նպատակով,

Հայաստանում «կանաչ» ֆինանսավորման փորձի առկա իրավիճակի և շահառուների հարցման արդյունքները քննարկվել են ֆինանսական հաստատությունների հետ
 Հինգշաբթի, 4 Մարտի 2021,

Արմինֆո.2020թ-ի մարտի 3-ին ծրագրի շահառուներին առցանց ներկայացվեց և քննարկվեց «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» (որի գլխամասը գտնվում է Կորեայի Հանրապետության Ինչեոն քաղաքաում) ֆինանսավորմամբ իրականացվող «Scaling up green finance practices in Armenia» ծրագրի առաջին փուլի արդյունքների ամփոփման աշխատանքային սեմինարը:

Արտ. փոխարժեքները
16.02.2026
RUB4.910.03
USD377.670.73
EUR448.141.24
GBP515.522.24
CAD277.370.57
JPY24.600.03
CNY54.700.03
CHF490.610.76