Կոշտ հարկային գործիքակազմի կիրառումը կարող է վնաս հասցնել տնտեսությանը. ՊԵԿ նախկին ղեկավար
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,

Արմինֆո.Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար Դավիթ Անանյանը իրատեսական չի համարում 2025 թվականին 330 մլրդ դրամով ավելի հարկերի հավաքագրումը, քան 2024 թվականին՝ հաշվի առնելով նախորդ տարվա 9 տոկոս հարկային ապառքը։ Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ ներկայիս տնտեսական իրավիճակում իրատեսական չէ մեկ տարվա ընթացքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշն ավելացնել 1,3 տոկոսով, ինչը կանխատեսվում է կառավարության կողմից:

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահը համագործակցության հարցեր է քննարկել ՄԱԿ զբոսաշրջության գլխավոր քարտուղարի հետ
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025,

Արմինֆո.Fitur 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել են ՄԱԿ զբոսաշրջության գլխավոր քարտուղար՝ Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:

Հայաստանը սրբագրումներ է կատարում արտահանման համար արգելված ապրանքների ցանկում
 Հինգշաբթի, 7 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. 2025 թվականի հունվարի 31-ից մինչեւ հուլիսի 31-ը Հայաստանը արգելք է սահմանում երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնների և թափոնների, ինչպես նաև սև և գունավոր մետաղներից օգտագործված որոշ ապրանքների արտահանման վրա: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 7-ի նիստում։

ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար. Մենք Հայաստանն ավելացնում ենք գինու տուրիզմի քարտեզի վրա
 Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:

Հայաստանը ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցությամբ մշակել է  ՀՀ զբոսաշրջային ներդրումային ուղեցույց
 Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:

ՄԱԿ գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը պաշտոնապես բացվել է. Հայաստանը ներկայացրել է գինեգործության ներուժն ու դրա բազմադարյա պատմությունը
 Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Երևանում կայացել է ՄԱԿ գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացումը, որը համախմբել է ոլորտի 120 մասնագետների՝ աշխարհի ավելի քան 20 երկրներից, այդ թվում՝ Պորտուգալիայից, Ճապոնիայից, Արգենտինայից, Հնդկաստանից, աֆրիկյան պետություններից և այլն:

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը շարունակում է դանդաղել
 Հինգշաբթի, 25 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. առաջին կիսամյակում դանդաղել է մինչև  տարեկան 10,4%  (2023թ. նույն ժամանակահատվածի 11,4% - ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, արդյունաբերության հատվածը ամրապնդվել է աճի դրայվերների շրջանում: Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվում է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը սկսել է դանդաղել
 Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024,

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-մայիսին դանդաղել է մինչև 11,2% տարեկան (2023թ.նույն ժամանակահատվածի 12,5% - ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, Այժմ աճի շարժիչ ուժն արդյունաբերական հատվածն է։ Ինչպես վկայում են ՀՀ վՎիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվում է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։

Հայաստանում տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է
 Երեքշաբթի, 25 Հունիսի 2024,

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-մայիսին դանդաղել է մինչև  տարեկան 11,2% (2023թ.նույն ժամանակահատվածի 12,5% - ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, այժմ աճի շարժիչ ուժը արդյունաբերական հատվածն է։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվում է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։

Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագանում է, և որպես շարժիչ ուժ հանդես են գալիս առևտրի ոլորտն ու արդյունաբերության հատվածը
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024,

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-ապրիլին արագացել է մինչև  տարեկան 13,2% (2023թ. նույն ժամանակահատվածի 12,2% - ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, այժմ որպես աճի շարժիչ ուժ հանդես է գալիս ոչ միայն առեւտրի ոլորտը, այլեւ՝ արդյունաբերության հատվածը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ ։

Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-փետրվարին արագացել է մինչև տարեկան 13,6% (2023թ. նույն ժամանակահատվածի 10,9%-ից)։ Աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է: Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտահանման և ներմուծման վերընթաց դինամիկայի նկատելի արագացմամբ։

Հայաստանը ևս կես տարով երկարաձգում է անմշակ կաշվի արտահանման արգելքը
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հունվարի 4-ի նիստում հերթական անգամ երկարաձգել է անմշակ կաշվի արտահանման արգելքը ։

Վեց ամիս ժամկետով սահմանվել է անմշակ կաշվի՝ խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, ձիերի մորթիների  արտահանման արգելք
 Երեքշաբթի, 12 Հուլիսի 2022,

Արմինֆո. Կառավարության որոշմամբ, վեց ամիս ժամկետով սահմանվել է անմշակ կաշվի՝ խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, ձիերի մորթիների (ԱՏԳ ԱԱ 4101, ԱՏԳ ԱԱ 4102, ԱՏԳ ԱԱ 4103) արտահանման արգելք: Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ու ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հեռանկարները
 Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022,

Արմինֆո. Հուլիսի 7-ին աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ։

Փաշինյանն ու Պոլոլիկաշվիլին քննարկել են 2023 թվականին Հայաստանում զբոսաշրջության ոլորտում ներդրումային համաժողովի կազմակերպման հնարավորությունները
 Ուրբաթ, 3 Հունիսի 2022,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին, ով Հայաստան է այցելել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Հայաստանի նախագահն ու ՄԱԿ ԶՀԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր ուղենիշները
 Ուրբաթ, 3 Հունիսի 2022,

Արմինֆո. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Փոխվարչապետ. Հայաստանում զբոսաշրջության ոլորտը վերականգնման ճանապարհին է
 Հինգշաբթի, 2 Հունիսի 2022,

Արմինֆո. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի բացմանը։

Երևանի կաշվի գործարանը նախատեսում է ընդլայնել իր արտադրական տարածքները ՀՀ մարզերում
 Հինգշաբթի, 14 Ապրիլի 2022,

Արմինֆո.Էկոնոմիկայի Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ապրիլի 13-ին այցելել է Երևանի կաշվի գործարան՝ ծանոթանալու արտադրական հզորություններին, գործունեությանն ու առկա խնդիրներին։ Գործարանը 2016-ին ձեռք են բերել սփյուռքահայ Հայկազ եղբայրները, որոնք մինչ այդ կաշեգործությամբ զբաղվել են Նիդեռլանդներում։

Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է ավելացնել բարձրտեխնոլոգիական արդյունաբերության մասնաբաժինը արտահանման կառուցվածքում
 Հինգշաբթի, 30 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.Հայաստանի արտահանման կառուցվածքն անմխիթար վիճակում է: Դեկտեմբերի 29-ին Էկոնոմիկայի նախարարության թելեգրամյան ալիքով  հեռարձակված հարցազրույցում այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Վահան Քերոբյանը:

Թուրքական ներմուծման արգելքը վերակենդանացրել է բնական կաշվի սեփական արտադրությունը
 Ուրբաթ, 24 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո. Թուրքական ներմուծման արգելքը դրական ազդեցություն է ունեցել Հայաստանում բնական կաշվե արտադրության վերածնման վրա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Արտ. փոխարժեքները
24.02.2026
RUB4.930.02
USD377.840.87
EUR445.250.54
GBP509.740.64
CAD275.720.08
JPY24.24-0.11
CNY54.920.33
CHF488.421.88