ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները
 Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներին հասանելի է «Էքսպրես» վարկը, որը հնարավորություն է տալիս ստանալ մինչև 20 մլն ՀՀ դրամ բիզնեսի զարգացման նպատակով։ Պրոդուկտը նախատեսված է ընկերությունների ընթացիկ ու ներդրումային խնդիրների լուծման համար և առանձնանում է վարկային հայտը դիտարկելու արագությամբ։

ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ
 Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել «Կայուն» ավանդը տարեկան մինչև 10% տոկոսադրույքով՝ ՀՀ դրամով միջոցները 12 ամիս ժամկետով ներդնելու դեպքում։

Բանկային համակարգն առաջին կիսամյակում 10,3% - ով ավելացրել է հարկային հատկացումները պետական գանձարան. առաջատարներն են Արդշինբանկն ու Ամերիաբանկը
 Շաբաթ, 25 Հուլիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2026թ. առաջին կիսամյակում պետական գանձարանին հարկային հատկացումներն ավելացրել է տարեկան 10,3 տոկոսով ՝ մինչեւ 116,1 մլրդ դրամ (274 մլն դոլար) ։ Այդ գումարի 92.1% - ը կամ 106.9 մլրդ դրամը վճարվել է ուղղակի հարկերկ գծով՝ տարեկան 9.2% աճով։ Ինչպես վկայում են ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալները, երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնվել են Հայաստանում գործող բոլոր 17 բանկերը, ընդ որում, առաջին հարյուրյակում հայտնվել են 13 բանկեր (մեկ տարի առաջվա 14 բանկերի դիմաց):

ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ Newmag հրատարակչությունը ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը։ Գրքի շնորհանդեսը կայացավ Newmag Summerfest 2026 գրքի փառատոնի շրջանակում։ 

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն արձանագրում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող հաճախորդների համար նախատեսված «Արագ» վարկային պրոդուկտի նկատմամբ պահանջարկի աճ։

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները շարունակում են ակտիվորեն օգտվել ռուսական МИР քարտերին անվճար դրամական փոխանցումների ծառայությունից։ Վերջին 6 ամիսների ընթացքում փոխանցումների ծավալն աճել է 40%-ով։

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի։ Հաճախորդների հետ աշխատանքի այս ուղին ընդլայնում է սպասարկման հնարավորությունները և թույլ տալիս օգտվել բանկային ծառայություններից՝ առանց Բանկ այցելելու։

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին
 Ուրբաթ, 29 Մայիսի 2026,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված փաթեթային առաջարկ, որը ներառում է հաշվարկային հաշիվ, բիզնես քարտ և հեռահար բանկային սպասարկման համակարգ։ Առաջարկը միտված է բանկային սպասարկման գործընթացի պարզեցմանը, հիմնական ծառայությունների ծախսերի նվազեցմանը և փոքր բիզնեսի ֆինանսական կառավարման արդյունավետության ու հարմարավետության բարձրացմանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026,

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը թարմացրել է անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի պայմանները՝ դարձնելով պրոդուկտն ավելի հասանելի և ճկուն մանրածախ հաճախորդների համար։ Բարելավված առաջարկի շրջանակում հաճախորդները կարող են ձևակերպել մինչև 30 մլն դրամի վարկ՝ որպես գրավ ներկայացնելով Հայաստանի տարածքում գտնվող բնակելի կամ կոմերցիոն անշարժ գույք։ Վարկի գումարը կազմում է անշարժ գույքի գնահատված արժեքի մինչև 60%-ը։

Սերգեյ Մարտինչուկը նշանակվել է Visa-ի տարածաշրջանային մենեջեր Ուկրաինայի, Մոլդովայի, Հարավային և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների խմբում
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,

Արմինֆո.Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ն (NYSE: V) այսօր հայտարարել է Սերգեյ Մարտինչուկի նշանակման մասին՝ որպես ընկերության ավագ փոխնախագահ եւ Ուկրաինայի, Մոլդովայի, Հարավային և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների խմբի մենեջեր: Կիևում աշխատող Մարտինչուկը պատասխանատու կլինի 17 երկրներում Visa-ի գործունեության և ռազմավարության համար:  Այդ մասին նշվում է Visa-ի հաղորդագրությունում։

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համար
 Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026,

ԱրմինֆոՏուրիստական սեզոնին ընդառաջ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն ուժեղացնում է իր էկվայրինգային ենթակառուցվածքը՝ ընդլայնելով ցանցը և ներդնելով թվայնացված վճարային լուծումներ։ Սա հնարավորություն է տալիս վճարել գնումների համար առավել արագ և հարմար, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում։ Բանկի POS-տերմինալների ցանցն ընդգրկում է զբոսաշրջային ոլորտի հիմնական օբյեկտները՝ ապահովելով օպերատիվ և հարմարավետ վճարումներ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից
 Ուրբաթ, 3 Ապրիլի 2026,

ԱրմինֆոՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար։ Առաջարկի շրջանակում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ստանալ վարկ՝ հաստատելով միայն եկամտի առկայության փաստն՝ առանց վճարունակության վերլուծության։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը
 Երեքշաբթի, 17 Փետրվարի 2026,

Արմինֆո.Աշտարակ քաղաքում վերաբացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված «Աշտարակ» մասնաճյուղը: Պաշտոնական բացման արարողությանը ներկա էին Բանկի ղեկավարությունը, գործընկերներ, հաճախորդներ և ՏԻՄ ներկայացուցիչներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համար
 Հինգշաբթի, 22 Հունվարի 2026,

Արմինֆո.  ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է MIR Travel բազմարժութային քարտը, որը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար ուղևորություններ են կատարում դեպի Ռուսաստան, աշխատում կամ սովորում են այնտեղ: Նոր պրոդուկտն ապահովում է միջոցների հասանելիություն երկու արժույթներով, հարմարավետ անկանխիկ վճարումներ և շահավետ միջազգային փոխանցումներ:

Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
 Չորեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո.Ռուս-հայկական գործարար համագործակցության արդիական հարցեր   են քննարկվել Երևանում Ռուս-հայկական գործարար ակումբի հերթական նիստում ՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ղեկավարությամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է մաեստրո Վալերի Գերգիևի երևանյան համերգի գործընկերը  
 Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացավ մաեստրո Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը։  

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը
 Երեքշաբթի, 19 Օգոստոսի 2025,

ԱրմինֆոՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է Newmag-ի BOOK DONATION կրթական և բարեգործական նախաձեռնությանը, որի նպատակն է համալրել Հայաստանի մարզերում համայնքային գրադարանների գրքային ֆոնդը։ Նախագիծը նպաստում է ընթերցանության մշակույթի զարգացմանը և ընդլայնում է հեռավոր բնակավայրերի բնակիչների կրթական հնարավորությունները։

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր
 Հինգշաբթի, 19 Հունիսի 2025,

Արմինֆո.  ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամին որպես գործընկեր։ Բանկը կաջակցի հիմնադրամի հիմնական ծրագրերին, այդ թվում՝ մշակութային և կրթական նախագծերի զարգացում, համերգների կազմակերպում և երիտասարդ երաժիշտների համար կրթաթոշակների տրամադրում։ Գործընկերությունը նպատակ ունի խթանել երաժշտական արվեստը և աջակցել տաղանդներին Հայաստանում։

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է օնլայն փոխանցումների նոր ծառայություն Ռուսաստանի բոլոր բանկերի «Мир» քարտերին
 Երեքշաբթի, 17 Հունիսի 2025,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են իրենց «Mir» քարտերից փոխանցումներ կատարել ռուսաստանյան բանկերի «Мир» քարտապաններին՝ օգտվելով նոր ծառայությունից, որը հասանելի է Բանկի կայքում։ Միջոցները մուտքագրվում  են ստացողի քարտին ակնթարթորեն և առանց միջնորդավճարի։

Հրազդանի ցեմենտի գործարանը կրկնակի սնանկության գործընթաց է անցնում
 Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,

Արմինֆո.  Հրազդանի ցեմենտի գործարանում իրավիճակը գտնվում է ՀՀ կառավարության վերահսկողության ներքո։ Այդ մասին մայիսի 27-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը՝ պատասխանելով ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։

Արտ. փոխարժեքները
28.08.2026
RUB4.24-0.02
USD364.32-0.15
EUR424.360.15
GBP495.110.41
CAD263.140.65
JPY22.82-0.03
CNY54.21-0.02
CHF453.471.27