Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման (COP17) շրջանակում Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Ծրագրերի ծառայությունների գրասենյակի (UNOPS) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Թիմ Լարդներին և գործընկերության հարցերով խորհրդատու Վիկտոր Խոդայար-Պարդոնին։
|
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։
|
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ձեռք բերման հիմնական նպատակներից մեկը Հայաստանի ռազմավարական կարեւորություն ունեցող հանքային ռեսուրսներին ամերիկյան մատակարարման շղթաների հասանելիության ապահովումն էր: Ադս մասին, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, հայտարարել է ռուսական ծագմամբ ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը՝ Bloomberg-ի հետ հարցազրույցում։
|
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին ընդունված որոշումը կասկածի տակ է դնում ԵԱՏՄ իրավասությունների լիարժեք իրացման հնարավորությունը: Այդ մասին ասվում է "Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին" զեկույցում, որը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում:
|
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։
|
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Վարկային խզումը (GAP) երկրորդ կիսամյակի արդյունքներով կկազմի 4,3%, ինչը վկայում է եկամուտների աճի նկատմամբ պարտքային բեռի աճի տեմպերի որոշ չափով գերազանցման մասին։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Սեւակ Միքայելյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Նա նշել է, որ վերջին տարիներին սպառողական վարկերի պորտֆելի տարեկան աճը կազմել է, միջին հաշվով, 30%։
|
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) զեկույց են պատրաստել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին:
|
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո: 2026 թվականի առաջին տասը ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է ավելի քան 908 տոննա հայկական ծաղիկ դեպի 30 երկիր: Այս մասին իր պաշտոնական Ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
|
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը այցելել է SIAL Paris 2026 (Salon International de l'Alimentation) սննդի և սննդարդյունաբերության հեղինակավոր միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարներ և հանդիպել հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
|
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Կանաչ թեյը, որի մեջ Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը հայտնաբերել է արգելված թունաքիմիկատներ, չինական ծագում ուներ, փաթեթավորված և Ուզբեկստանից Լատվիա ներմուծված։ Այս մասին նշված է Հայաստանի Սննդի անվտանգության տեսչության հայտարարության մեջ։
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հանքարդյունաբերության ներկայացուցիչներն ու կառավարությունը ստորագրել են հուշագիր, որի շրջանակում կստեղծվի համատեղ հարթակ՝ հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները քննարկելու համար։ Կստեղծվի խումբ, որը մասնագիտորեն, ամենօրյա ռեժիմով կուսումնասիրի ոլորտի խնդիրները՝ դրանք դիտարկելով երկու տեսանկյունից՝ ինչպես ոլորտի, այնպես էլ կառավարության։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Mining Armenia Forum-ի 3-րդ միջազգային համաժողովի մասնակիցների առջև։
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) բաժնետոմսերի 100%-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի կառավարության որոշումը 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված արտակարգ արբիտրի որոշման հերթական խախտումն է։ Այդ մասին ասվում է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի "Տաշիր Կապիտալ" ընկերության տարածած հայտարարության մեջ
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները։
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Գևորգ Թորոսյանը ներկայացրել է նոր պաշտոնում գործունեության առաջնահերթությունները:
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթի տարեկան աճը 2026թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է 15%-ից մինչեւ 9%՝ կազմելով 334.4 մլրդ դրամ կամ 921.8 մլն դոլար: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո ԼԸ պատրաստած Հայաստանի բանկերի էքսպրես ռենքինգի 30.09.2026 թ. տվյալները։
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Կոնվերս Բանկը մասնակցում է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին՝ ներկայացնելով կայուն ֆինանսավորման իր լուծումներն ու ESG ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո."Լիդիան Արմենիա"-ն ոսկու ներկայիս գների պայմաններում հարկերի գծով տարեկան մինչև 130 մլն դոլար կուղղի պետական բյուջե: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը,՝ նշելով, որ ոսկու արժեքի բարձրացման միտում կա:
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը հայտնել է Հայաստանից 57.6 կգ կանաչ թեյի խմբաքանակում ԵՄ-ում արգելված թունաքիմիկատ հայտնաբերելու մասին:
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Տանզանիայի Միացյալ Հանրապետության արտաքին գործերի և արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալ Ջեյմս Կինյասի Միլիայի հետ:
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ-ում փաստաթղթերի ստորագրումից հետո Հայաստանի առջեւ լուրջ հնարավորություններ բացվեցին։ Այդ մասին հոկտեմբերի 16-ին Mining Armenia Forum միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյանը ։
|