35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.            IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը։ Հոբելյանական տարվա առթիվ Բանկն իր հաճախորդներին է ներկայացնում հերթական շահավետ առաջարկը։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.  25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է։ Ընդամենը 3 հոգով մեկնարկած բիզնեսն այսօր արդեն ունի շուրջ 500 աշխատակից։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն
 Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Բանկերը Շիրակում տեսնում են չօգտագործված մեծ ներուժ - Դանիել Ազատյան
 Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Շիրակը, համեմատած Հայաստանի մյուս մարզերի հետ, ունի ամենափոքր վարկային պորտֆելը և բանկային վարկավորման ավելի քիչ իրացված հնարավորություններ: Այս մասին Շիրակում հաղորդվել է «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» համաժողովի շրջանակներում՝ ԱրմԻնֆոյի թղթակցի հարցին ի պատասխան, ասել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը։

Դավիթ Ղազինյան․ 2015 թվից որևէ մեկը չէր վարկավորի ՀԷՑ-ին, եթե չլիներ Սամվել Կարապետյանի անձնական գործոնը
 Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Հենց Սամվել Կարապետյանի անձնական գործոնն էր, որ թույլ էր տալիս "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ - ին վարկային միջոցներ ներգրավել, հակառակ դեպքում ոչ ոք չէր վարկավորի ընկերությանը: Այդ մասին նոյեմբերի 6 - ին մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը
 Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Գյումրիի «StomArt» կլինիկան վերջին տարիներին ընդլայնել է իր տարածքն ու ծառայությունները՝ ներդնելով ժամանակակից սարքավորումներ և բացելով վիրահատարան։ Կլինիկան մատուցում է ստոմատոլոգիական համապարփակ ծառայություններ՝ տարբեր պահանջներին համապատասխանող լուծումներով։

«Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերությունը Հայաստանի կապիտալի շուկա է մտել՝ առաջին անգամ որպես թողարկող
 Չորեքշաբթի, 4 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) տեղի է ունեցել ավանդական զանգի արարողությունը, որն այս անգամ ազդարարել է երկրի առաջատար ներդրումային ընկերություններից մեկի՝ «Կուբ Ինվեսթ»-ի մուտքը պարտատոմսերի շուկա՝ առաջին անգամ որպես թողարկող։

Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար
 Չորեքշաբթի, 4 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.ՎԶԵԲ-ի արտահանման խթանման ծրագրի շրջանակում Կոնվերս Բանկն ու BDO Armenia-ն իրազեկման միջոցառում են կազմակերպել Բանկի ՓՄՁ հաճախորդների համար։ Միջոցառմանը մասնակցել են մի քանի տասնյակ ձեռնարկությունների ներկայացուցիչներ, որոնց ներկայացվել են առաջիկայում անցկացվելիք արտահանման դասընթացների թեմաների ու հնարավորությունների մանրամասները։

Մարտին Գալստյան. զգայունության վերլուծությունը ցույց տվեց․  գազի 10% թանկացման դեպքում գնաճը կբարձրանա 0,8% - ով, բայց դեռ պարզ չէ ՝ արդյոք կլինի գծային կախվածություն
 Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկի անցկացրած զգայունության վերլուծության համաձայն, գազի 10% թանկացման դեպքում երկրում գնաճը կբարձրանա 0,8% - ով, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք գծային կախվածություն կլինի:

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»։

Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
 Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Գյումրիում ընտանեկան պատմությունը դարձել է ժամանակակից բիզնեսի հիմք։

Հայաստանում ոչ ռեզիդենտների միջոցների զգալի մասի պահպանումը կարելի է դիտարկել որպես բանկերի կողմից տրամադրվող ծառայությունների որակի անուղղակի վկայություն. ԿԲ ղեկավար
 Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Բանկային համակարգում, հիմնականում, 2022 թվականից կուտակված միջոցները ստացվել են ոչ ռեզիդենտներից, և դրանց մեծ մասը դեռևս Հայաստանում է։ Այս մասին հաղորդել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ "Հետք" հետազոտական ռեսուրսի հետ հարցազրույցում։

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Մեկնարկել է IDBank-ի IDream ուսումնական ծրագրի 16-րդ շրջափուլը՝ 35 մասնակցի հնարավորություն ընձեռելով ձեռք բերել բանկային ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։

Աստանայում ԿԶԵՀ-ի խորհրդաժողովի մասնակիցները քննարկել են տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները նոր ցիկլում
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Աստանայում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) "Հավասարակշռված տնտեսական զարգացման ճանապարհին" միջազգային տնտեսական խորհրդաժողովի շրջանակներում տեղի է ունեցել "Պահպանել բարձունքը. տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները նոր ցիկլում" լիագումար նիստ:

Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Կոնվերս Բանկը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում, միացել է կենդանիների պաշտպանության «ՔոՔո» և «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությանը՝ աջակցելով թափառական շների ստերջացման և կատաղության դեմ պատվաստման ծրագրին։

Ամերիաբանկ.կանաչ պարտատոմսերի շուկայի զարգացումը պահանջում է ոչ միայն համագործակցություն բոլոր խաղացողների միջև, այլև պետության անմիջական մասնակցություն
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Առանց համալիր մոտեցման կապիտալի կայուն շուկայի զարգացումն անհնար է։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ամերիաբանկի կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը՝ բնապահպանական և կլիմայական նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում կապիտալի շուկաների ներուժին նվիրված միջոցառման շրջանակներում, որը տեղի է ունեցել COP17-ի շրջանակներում՝ Հայաստանի ֆոնդային բորսայի և ՄԱԿ-ի "Բորսաները հանուն կայուն զարգացման" (UN SSE) նախաձեռնության կազմակերպմամբ:

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2025 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 1-ն է
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման համակարգում իրականացված փոփոխությունների արդյունքում պարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը, ընդլայնվել է ինքնաշխատ նախալրացվող տեղեկատվության ծավալը, ինչպես նաև սահմանվել են չհարկվող եկամուտների տեսակներ, որոնք քաղաքացիները կարող են չներառել հայտարարագրում։  Այդ մասին հաղորդում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունը:

DFC քաղաքականության գծով ավագ սպան այցելել է Երևան՝ Հայաստանում պոտենցիալ ներդրումային նախագծերի պորտֆելի ձևավորման նպատակով
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի տնտեսական աճի և բարգավաճման համար։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Արտ. փոխարժեքները
10.11.2026
RUB4.36-0.02
USD360.430.00
EUR404.551.19
GBP484.060.40
CAD255.15-0.78
JPY22.79-0.03
CNY54.040.02
CHF439.39-1.18