Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին ընդունված որոշումը կասկածի տակ է դնում ԵԱՏՄ իրավասությունների լիարժեք իրացման հնարավորությունը: Այդ մասին ասվում է "Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին" զեկույցում, որը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում: |
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Հայկական "ԼԻԳԱ Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը (LIGA Insurance) մասնակցել է GRAWE Group ամենամյա միջազգային համաաաաժողովին, որն անցկացվել է Սլովենիայի Պոստոյնա քաղաքում: Միջոցառման շրջանակներում ընկերությունը պաշտոնապես ներկայացվել է արտասահմանյան գործընկերներին՝ որպես այդ հեղինակավոր միջազգային ֆինանսական խմբի նոր լիիրավ անդամ: |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո: Հայաստանը որևէ խնդիր չունի Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ գործող համաձայնագրի հետ, որը կանոնավոր կերպով իրականացվում է: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ «Առաջնորդներ բնության համար» կարգախոսով COP17 առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի է ունենում Երևանում: |
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է Հայաստանի 2026 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը ՝ նախկին 5,3%-ից մինչեւ 5,5% (2025 թվականի փաստացի 7,1% աճի դիմաց), այժմ ակնկալելով, որ 2027 թվականին տեմպերը կպահպանվեն 5,5% մակարդակում (նախկինում կանխատեսվող արագացման դիմաց): Այդ մասին նշվում Է ԱՄՀ "Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները. Կայունություն լարված իրավիճակում, հրատապ լուծումներ" հոկտեմբերյան զեկույցում: |
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026,
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Ինտեգրացիոն սխեմայի գրավչությունը պետք է նոր անդամների գրավի ԵԱՏՄ (Եվրասիական տնտեսական միություն)։ Հոկտեմբերի 13-ին նման կարծիք է հայտնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ, "Միասին" հասարակական շարժման համակարգող Արամ Սարգսյանը՝ «ԵԱՏՄ-ն փոփոխվող աշխարհում. հետագա ինտեգրման հեռանկարներ և նոր մարտահրավերներ» թեմայով տեսակամրջի ժամանակ։ |
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Մայրաքաղաքի սրտում՝ Մատենադարանին հարակից շուրջ 1,2 հեկտար տարածքում, կհիմնվի կենսաբազմազանության նոր այգի։ IDBank-ի հիմնադրման 35-ամյակին նվիրված հերթական նախագիծն իրականացվում է Մատենադարանի հետ համատեղ, որի շրջանակում կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր և պայմանագիր։ |
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) սերտիֆիկացման ոլորտի համար պատասխանատու և ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը զբաղեցնող Վարոս Սիմոնյանը կարող էր ազդել Ինտեգրված տեղեկատվական համակարգի (ԻՏՀ) ներդրման ժամկետների փաստացի խափանման վրա՝ ԵԱՏՄ-ի շրջանակում ծառայությունների միասնական թվային սպասարկման համակարգի։ Այս մասին գրում է «Известия»-ն՝ «Գորշ համակարգող․ ինչպես Հայաստանից ԵՏՀ նախարարը կարող էր կարգավորել կեղծված մատակարարումների սերտիֆիկացումը Ռուսաստան» խորագրով ծավալուն հոդվածում։ |
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո: Կառավարության գործը աճի տեմպերի հանդիսավոր հայտարարումը չէ: Նրա պարտականությունն է ապահովել, որ այսօրվա աճը վերածվի ավելի մրցունակ արտադրության, ավելի դիվերսիֆիկացված արտահանման և ավելի կայուն զբաղվածության վաղը: Այսպես է մեկնաբանել «Միասնության թևեր» կուսակցության վարչության անդամ և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակը արտացոլող հիմնական ցուցանիշները, որոնք հրապարակվել են Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հոկտեմբերի 5-ին: |
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Ղարաբաղյան դեպքը մեզ հիշեցնում է իրավիճակային արդյունքը վերջնական որոշման տեղ ընդունելու ռիսկերի մասին։ Ցանկալին իրականության տեղ ներկայացնելու ձգտումը չի նշանակում, որ հակամարտության գործոնը վերացել է։ Պահպանվում են հավաքական տրավմաները, փոխադարձ մտավախություններն ու պատմական անարդարության զգացումը։ Այդ պատճառով այսօր անհրաժեշտ է մտածել ոչ թե ձեռք բերված գերազանցության կատեգորիաներով, այլ համատեղ գոյակցության հեռանկարով։ «Պուտինի ճանապարհը» կարող է դառնալ վստահության բարձրացման գործնական գործիք և բաժանման ու հակամարտության տրամաբանությունը փոխարինել փոխադարձ անհրաժեշտության ու համաձայնեցման տրամաբանությամբ։ Այս մասին ասվում է "«Պուտինի ճանապարհը». Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքի գեոռազմավարական և քաղաքական-հաղորդակցական նշանակությունը" գիտական հրապարակման մեջ, որը ստորագրված է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ Վլադիսլավ Գասումյանովի անունով։ |
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Ամերիաբանկը, որը հանդիսանում է տեխնոլոգիական փոխաակերպման նախաձեռնողներից մեկը, հանդես է եկել որպես Bold Business 2031 ֆորումի գլխավոր հովանավոր: LinkedIn Local Yerevan-ի նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումը տեղի ունեցավ Երևանում ՝ մեկ հարկի տակ համախմբելով գործարար համայնքին ՝ բիզնես առաջատարների, ներդրողների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչների, դիվանագետների և փորձագետների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն է մեկ հարթակում միավորել տարբեր ոլորտների գործարար համայնքներին և ստեղծել շփման հարթակ: Ընթացիկ օրակարգի կարևոր թեմաներն էին արհեստական բանականության զարգացումը, նոր տեխնոլոգիաները և նեթվորքինգը: |
Շաբաթ, 3 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարում պատվարի ամրաշինական աշխատանքների մեթոդը փոխվում է։ Գրեթե 50 տարի կիրառվող ու իրեն արդարացրած մեթոդի լփոփոխության առաջարկը ներկայացրել են պատվարի լայնածավալ մոնիթորինգ իրականացրած միջազգային հեղինակավոր կազմակերպության մասնագետները։ |
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո: Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման հաստատությունների ասոցիացիայի (ADFIAP) կողմից ստացել է երեք մրցանակ՝ Ղազախստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում իրականացված նախագծերի համար: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Կոլոմբոյում կայացած ADFIAP-ի 49-րդ տարեկան հանդիպման ժամանակ: |
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո: Հայաստանում Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն կհանվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքից և անմիջապես կենթարկվեն ՀՀ կառավարությանը: ՀՀ նախարարների կաբինետը հոկտեմբերի 1-ի նիստում հաստատել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և դրանց հետ կապված օրենքների փաթեթի փոփոխությունները: |
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
|