Կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 2.641 միլիարդ դրամ կհատկացվի Հայաստանում COP-17 միջոցառումների համար
 Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 2.641 միլիարդ դրամ կհատկացվի՝ 2026 թվականին Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP-17) Հայաստանում անցկացնելու աշխատանքները շարունակելու համար: Որոշումը կայացվել է օգոստոսի 13-ին կայացած կառավարության նիստում:

Ջրային կոմիտեի պատվիրակությունը ծանոթացել է Ճապոնիայի ջրային ռեսուրսների եւ համակարգերի կառավարման առաջատար փորձին
 Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026,

Արմինֆո.Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանը, ՋԿ ղեկավար աշխատակիցների, Շրջակա միջավայրի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործընկերների հետ միասին, հուլիսի 6–10-ն ճանաչողական այցով գտնվել է Ճապոնիայում, որտեղ Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է «Հայաստան-Ճապոնիա գործընկերություն՝ հանուն լճերի կայուն կառավարման և կայուն քաղաքաշինության» խորագրով փորձի փոխանակման ծրագրին։ 

Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկեր
 Ուրբաթ, 24 Հուլիսի 2026,

Արմինֆո.    IDBank-ն ազդարարում է իր 35-ամյակին նվիրված հոբելյանական  միջոցառումների մեկնարկը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դուրս կգա ավանդական բեմից՝ տեղափոխվելով անմիջապես բաց երկնքի տակ՝ Khachaturian Rooftop: 

ՊԵԿ նախագահ․ փոքր երկրների մրցունակությունը կառուցվում է խելացի թվային լուծումների եւ ռիսկերի արդյունավետ կառավարման վրա
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026,

Արմինֆո. Փոքր երկրների մրցունակությունը կառուցվում է խելացի թվային լուծումների, ռիսկերի արդյունավետ կառավարման և պետություն–բիզնես ամուր գործընկերության վրա։ Այդ մասին հայտարարել է  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) նախաձեռնած «Նորացող աշխարհատնտեսական իրողություններ․ Հայաստանի տնտեսական դիմակայությունը» խորագրով պանելային քննարկման ժամանակ։

ՎԶԵԲ-ը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանի հյուրանոցային ոլորտում, սակայն առկա է մշակված նախագծերի պակաս. Դավիթ Մանուկյան
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,

Արմինֆո. Չնայած Հայաստանի հյուրանոցային ոլորտի նկատմամբ ներդրումային հետաքրքրության առկայությանը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բախվում է որակյալ պատրաստված նախագծերի դեֆիցիտի, որոնք կարող էին ֆինանսավորում ստանալ։

Գևորգ Պապոյան. Հասանելիությունը զբոսաշրջային հոսքերի և ներդրումային ակտիվության շարժիչ ուժն է
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.Երևանում տեղի է ունեցել «Hospitality Investment Forum Yerevan 2026» (HIF) միջազգային ներդրումային ֆորումի պաշտոնական բացումը, որը համախմբել է ավելի քան 1000 մասնակցի աշխարհի ավելի քան 28 երկրներից։

Հայաստանում «օդի հարկի» արտոնություններից օգտվող ավիաընկերությունները պետք է մեկ տարվա ընթացքում իրականացնեն առնվազն 40 չվերթ
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում «օդի հարկի» արտոնություններից օգտվող ավիաընկերությունները պետք է մեկ տարվա ընթացքում իրականացնեն առնվազն 40 չվերթ։ Այս մասին որոշումն ընդունվել է հունիսի 11-ին կառավարության նիստում։

Հայաստանի նախագահն աջակցել է Philip Morris ընկերության հետ փոխգործակցության զարգացմանը
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության կորպորատիվ հարաբերությունների տնօրեն (գլխավոր տնօրենի տեղակալ) Քրիստոս Հարպանտիդիսի գլխավորած պատվիրակությանը։

Նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել Հայաստան այցելության, ինչպես նաև «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին մասնակցելու համար։ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում կարևորել է ընկերության հետ ձևավորված բազմամյա արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն ընդգրկում է տնտեսության, կրթության և գիտության ոլորտները։

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, Վահագն Խաչատուրյանը միաժամանակ շեշտել է, որ կրթության և գիտության զարգացումը, ժամանակակից տեխնոլոգիաները և արհեստական բանականության ոլորտը Հայաստանի համար հանդիսանում են առաջնահերթություններ։ Այս ուղղությունները, ըստ նախագահի, լրացուցիչ խթան և անխոչընդոտ զարգացման հնարավորություններ են ստացել 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթից հետո ձևավորված նոր իրողությունների և Հայաստանի ու տարածաշրջանի համար բացված հնարավորությունների համատեքստում։ Նա հույս է հայտնել, որ առկա գործընկերությունը շարունակաբար կընդլայնվի՝ նպաստելով նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը Հայաստանում։

Քրիստոս Հարպանտիդիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին։ Նա բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել այն առավել զարգացնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության գիտահետազոտական կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կրթության և գիտության զարգացման կարևորությանը, ինչպես նաև ինժեներական քաղաքում ձևավորված համագործակցության արդյունավետությանը։

Անդրադարձ է կատարվել Philip Morris International ընկերության և Հայաստանի պետական մարմինների միջև համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին։

Կողմերը կարևորել են նաև հումանիտար և հանրային շահին ուղղված ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով դրանց դերը սոցիալական պատասխանատվության խթանման գործում։ Հանդիպման ավարտին վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ։ 

Երևանն ու Աշխաբադը հանդես են եկել տնտեսական համագործակցության ակտիվացման օգտին
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,

Արմինֆո.Երևանում հանդիպում է տեղի ունեցել Թուրքմենստանի արտաքին գործերի փոխնախարար Ահմեթ Կուրբանովի և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի միջև։

Աշխատանքներ են տարվում հայ-հունական գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ
 Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026,

Արմինֆո. Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի փոխվարչապետ Կոստիս Հաձիդակիսի հետ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը աջակցում է Synopsys-ի հետ ռազմավարական գործընկերությանը
 Շաբաթ, 28 Մարտի 2026,

Արմինֆո. Synopsys-ի ճարտարագիտական ​​գերազանցության գծով ավագ փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը և Synopsys-ը հաստատել են ջերմ և հուսալի գործընկերություն։

Երևանի Նորագյուղ թաղամասում կկառուցվի Yerevan Downtown էլիտար թաղամաս
 Հինգշաբթի, 29 Հունվարի 2026,

Արմինֆո Կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունել է «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշում:

Երեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողով
 Ուրբաթ, 16 Հունվարի 2026,

Արմինֆո. Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու և  երկկողմ փոխգործակցության զարգացմանը նպաստելու նպատակ էր հետապնդում հունվարի 15-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպված հայ-թուրքմենական գործարար համաժողովը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է մաեստրո Վալերի Գերգիևի երևանյան համերգի գործընկերը  
 Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացավ մաեստրո Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը։  

Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Օրեր առաջ կայացել է ժամանակակից ամենապահանջված գրողներից մեկի՝ Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը։

Էկոնոմիկայի նախարարը փորձել է բացատրել Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման ծախսերը
 Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի շնորհիվ Հայաստանի պետական բյուջեն համալրվել է 13.3 մլն դոլարով, մինչդեռ, դրա կազմակերպման համար պետությունը 6 մլն դոլար է ուղղել: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Հայաստան այցելող զբոսաշրջիկների ծախսերի վերաբերյալ իտալա-հայկական կոնսորցիումի հետազոտության արդյունքներին։

Վարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և Երևանում
 Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,

Արմինֆո.  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Թեա Մելիքաձեին, երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալքացիին և երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուդիկ Թադևոսյանին։

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
 Ուրբաթ, 16 Մայիսի 2025,

Արմինֆո. Eventhub հարթակն արդեն հասանելի է Ամերիաբանկի MyAmeria բջջային հավելվածում, ինչի շնորհիվ միջոցառումների տոմսերի գնման ճանապարհը դարձել է էլ ավելի արագ, պարզ ու հարմարավետ: Հարթակը տրամադրում է միջոցառումների նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ: Eventhub-ի ինտեգրումը MyAmeria հավելված իրականացվել է Ամերիաբանկի դուստր ընկերության` Դիննոյի հետ համագործակցության շնորհիվ:

Կառավարությունը 2,1 մլրդ դրամ է հատկացրել 23 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար
 Հինգշաբթի, 27 Մարտի 2025,

Արմինֆո. Այսօր ՀՀ Կառավարության հերթական նիստում ընդունված որոշմամբ ՀՀ մարզպետների աշխատակազմերին պետբյուջեից կհատկացվի՝ 2,151,363.7 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով:

Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը
 Հինգշաբթի, 20 Մարտի 2025,

Արմինֆո.Ակբա բանկը մեկնարկել է Մարտիրոս Սարյանի «Հայաստան։ Պաննո»-ի պատկերով Visa Signature Limited Edition քարտերի թողարկումը։

Արտ. փոխարժեքները
20.10.2026
RUB4.370.00
USD361.450.09
EUR405.11-0.30
GBP482.170.30
CAD257.200.61
JPY22.860.02
CNY54.130.04
CHF438.490.48