Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026,
Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-հոկտեմբերին դանդաղել է մինչեւ տարեկան 6,4% (2025թ. նույն ժամանակահատվածի 8,1%-ից)։ Ընդ որում, արդյունաբերության հատվածն անկումից հասել է աճի ՝ կրկին դառնալով տնտեսական աճի դրայվերներից մեկը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա, իր հերթին, արգելակում է արտաքին առևտրի առավել նկատելի վերականգնման տեմպերը, որի թույլ աճը, հիմնականում, բխում է ներմուծման դինամիկայի բարելավումից: |
Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2026,
|
Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2026,
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հանգեցնել բանկային և ֆինանսական միջնորդության դադարեցման, և նման սցենարը շատ ավելի մեծ հարված կհասցնի տնտեսությանը, քան 4.6%, քանի որ այդ հատվածը հանդիսանում է երկրի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Աղասի Թավադյանը։ |
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Չաշխատող քաղաքացիների ներգրավումը տնտեսության մեջ և գործազրկության նվազեցումը կարող են փոխհատուցել Հայաստանի աշխատունակ բնակչության կրճատումը։ Այդպիսի եզրակացություն է ներառում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) "Տնտեսական աճ, ժողովրդագրություն և աշխատաշուկա. իրականություն և մարտահրավերներ" զեկույցը, որը ներկայացվել է Աստանայում ԿԶԵՀ-ի միջազգային տնտեսական խորհրդաժողովում: |
Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026,
|
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Երեւանը Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետեւանքների մասին զեկույցի վերաբերյալ իր դիրքորոշումը կներկայացնի այն մանրամասն ուսումնասիրելուց հետո: Այդ մասին հոկտեմբերի 21-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան այդ զեկույցի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն արտահայտելու խնդրանքի։ |
Էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու բացասական ազդեցությունը մեծ չի լինի
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունը Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության հետ համատեղ ստեղծել է աշխատանքային խումբ, որը ուսումնասիրություններ է կատարել ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալուն հաջորդող հետևանքների վերաբերյալ: Այդ մասին հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ |
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին ընդունված որոշումը կասկածի տակ է դնում ԵԱՏՄ իրավասությունների լիարժեք իրացման հնարավորությունը: Այդ մասին ասվում է "Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին" զեկույցում, որը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում: |
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է Հայաստանի 2026 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը ՝ նախկին 5,3%-ից մինչեւ 5,5% (2025 թվականի փաստացի 7,1% աճի դիմաց), այժմ ակնկալելով, որ 2027 թվականին տեմպերը կպահպանվեն 5,5% մակարդակում (նախկինում կանխատեսվող արագացման դիմաց): Այդ մասին նշվում Է ԱՄՀ "Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները. Կայունություն լարված իրավիճակում, հրատապ լուծումներ" հոկտեմբերյան զեկույցում: |
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.2026 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,8%-ով։ Չնայած ներքին պահանջարկի աստիճանաբար կարգավորմանը՝ երկրի տնտեսությունը կպահպանի կայուն աճի տեմպերը, իսկ հետագա տարիներին գնաճը կմոտենա Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախային մակարդակին: Այդ մասին ասվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) հրապարակած նոր տարածաշրջանային տնտեսական ամփոփագրում (աշուն 2026), որը պարունակում է 2026-2029 թվականներին Հայաստանի տնտեսական աճի, գնաճի և այլ մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումներ։ |
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանը զբոսաշրջության առաջավոր փորձի կենտրոն դառնալու փոխարեն շարունակում է կորցնել դիրքերը զբոսաշրջության ոլորտում։ Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի հաղորդագրությունում, որի փորձագետները վերլուծել են Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած "Զբոսաշրջության զարգացման ինդեքս - 2026" զեկույցը։ |
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո: Կառավարության գործը աճի տեմպերի հանդիսավոր հայտարարումը չէ: Նրա պարտականությունն է ապահովել, որ այսօրվա աճը վերածվի ավելի մրցունակ արտադրության, ավելի դիվերսիֆիկացված արտահանման և ավելի կայուն զբաղվածության վաղը: Այսպես է մեկնաբանել «Միասնության թևեր» կուսակցության վարչության անդամ և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակը արտացոլող հիմնական ցուցանիշները, որոնք հրապարակվել են Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հոկտեմբերի 5-ին: |
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026,
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-օգոստոսին արագացել է մինչև տարեկան 7,3% (2025թ. նույն ժամանակահատվածի 7,1%-ից)։ Ընդ որում, արդյունաբերության հատվածը, կարողանալով անկումից դուրս գալ աճի, վերականգնվել է տնտեսական աճի դրայվերներից մեկի դիրքում։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, ընդ որում, արտաքին առևտուրը երկնիշ անկումից հասել է աճի, որն ապահովվում է, հիմնականում, ներմուծման դինամիկայի աճով և, մասամբ, արտահանման անկման դանդաղմամբ։ |
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) պահպանել է Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը 2026 և 2027 թվականների համար ՝ ակնկալելով, նախ, տեմպերի դանդաղում մինչև 5% (2025 թվականի փաստացի 7,1% - ից), ապա արագացում մինչև 5,5%: Այդ մասին նշվում է ԱԶԲ-ի սեպտեմբերյան զեկույցում ՝ "Ասիայի զարգացման հեռանկարները. երկարատև էներգետիկ ցնցումների և Էլ Նինոյի հաղթահարումը" (Asian development outlook: Navigating prolonged energy shocks and El Nino): |
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը բարելավել է 2026 թվականի կանխատեսումը՝ ակնկալելով ՀՆԱ-ի աճի ավելի քիչ նկատելի դանդաղում՝ մինչև 5,7-5,3% (նախկինում կանխատեսված 4,5-4,1% աճի և 2025 թվականին փաստացի գրանցված 7,1% աճի դիմաց), իսկ 2027 թվականին տեմպերի աննշան փոփոխություն՝ մինչև 5,2% (նախկինում կանխատեսված 4,7-3,7%-ի դիմաց)։ Միաժամանակ ԿԲ-ն վատթարացրել է արտաքին առևտրի կանխատեսումը՝ 2026 թվականին ակնկալելով արտահանման և ներմուծման ավելի արտահայտված անկում, ընդ որում՝ չափավոր աճի վերադարձ միայն 2027 թվականին։ Արդյունքում ՀՆԱ-ի բացարձակ մեծությունը 2026 թվականին կբարձրանա մինչև 12.441-12.401 տրլն դրամ (փաստացի գրանցված |