Փորձագետ․ Հայկական ԱԷԿ-ն ԱՄՆ մոդուլային ռեակտորներով փոխարինելը նույնն է, ինչ ավիակիրը միջնադարյան առագաստանավերով փոխարինելը
 Ուրբաթ, 13 Փետրվարի 2026,

Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) տեսական փոխարինումը ԱՄՆ-ի շարժական միջուկային բազմաբլոկներով նույնն է, ինչ ավիակիրը փոխարինել միջնադարյան առագաստանավերով:

Փորձագետը նշել է փոքր բիզնեսին հարկերից ազատելու ռիսկերը
 Ուրբաթ, 23 Հունվարի 2026,

Արմինֆո.Մինչև 2025 թիվը, երբ շրջանառության հարկը փոքր բիզնեսի համար կազմում էր 5%, շատերը, հասնելով  120 մլն դրամի շեմին, կամ չէին ուզում աճել, արհեստականորեն «դոփելով տեղում», կամ նվազեցնում էին իրենց իրական շրջանառությունը։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսագետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Աղասի Թավադյանը, մեկնաբանելով Սամվել Կարապետյանի տնտեսական առաջնահերթությունների ծրագիրը, որը նախատեսում է հարկային բեռից ազատել փոքր բիզնեսին:

Երբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենք
 Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Համաշխարհային տնտեսության մեջ կարևոր դերակատարում ունեցող  հանքարդյունաբերությունը և վերականգնվող էներգետիկան  երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի առանցքային թեմաներից էին։ Թեմային թե ֆորումի քննարկումներում, թե առանձին հարցազրույցում անդրադարձան մասնակցիներն ու բանախոսները։ 

IDBank-ը ԵՊՀ «Փոխակերպվող տնտեսություն» միջազգային գիտաժողովի հովանավոր 
 Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Հոկտեմբերի 8-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը:

Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի իշխանությունների կողմից առաջ մղվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տնտեսական բաղադրիչի թույլ հեռանկարը մեծացնում է վտանգը, որ նախաձեռնությունը կմնա միակողմանի ընկալման դաշտում՝ չարդարացնելով դրան առնչվող սպասելիքները: Նման կարծիք է հայտնել տնտեսագետ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

Ահաբեկում, դիմակահանդես, կաթվածահար բիզնես․ՊԵԿ-ը Հայաստանը դարձնում է անհրապույր բիզնեսի համար․Վահրամ Միրաքյան
 Ուրբաթ, 18 Ապրիլի 2025,

Արմինֆո 2019-ից մինչև 2024 թվականը ՀՀ ՊԵԿ-ի դեմ ստացվել է 10 779 հայցադիմում, որից ՊԵԿ-ի դեմ կայացվել է 7163 դատական ակտ, իսկ օգտին՝ 1257, մնացածն էլ քննության մեջ են։ Ստացվում է՝ ՊԵԿ-ը պարտվում է դատական գործերի մոտ 80 տոկոսի դեպքում։ Մինչդեռ, տուժում է բիզնեսն ու տնտեսությունը, իսկ երկրի հեղինակությանն անդառնալի վնաս է հասցվում։ Նման տեսակետ է հայտնել "Մանթաշյանց" գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը:

Հայաստանի հարկային համակարգի աքիլեսյան գարշապարը
 Չորեքշաբթի, 16 Ապրիլի 2025,

Արմինֆո. Հայաստանում հարկային և քննչական մարմինները, գործնականում, չունեն իրենց գործողությունների արդյունքում հնարավոր տնտեսական վնասի գնահատման մեխանիզմ կամ պարտադիր գործառույթ: Սոցիալական ցանցում նման տեսակետ է հայտնել "Մանթաշյանց" գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը ՝ մատնանշելով ՀՀ հարկային համակարգի ամենաքիչ խոցելի կետերը:

ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ապրանքների համար 10% մաքսատուրք սահմանելը կհանգեցնի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների էլ ավելի նվազման. տնտեսագետ
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025,

Արմինֆո.  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հայաստանի ապրանքների համար 10 տոկոս մաքսատուրքի սահմանումը կհանգեցնի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների էլ ավելի նվազման։ Նման տեսակետ է հայտնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Աղասի Թավադյանը։

Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքները
 Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2025,

Արմինֆո.Փետրվարի 25-ին Ամերիաբանկն ամփոփեց «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում իրականացված «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը` հայտարարելով կրթաթոշակ ստացող, Բերքլիի համալսարան մեկնող ու նախագծի ֆինանսավորում ստացող ուսանողների անունները։

Կառավարությունը շուրջ 1,6 մլրդ դրամ է հատկացրել մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարությունն ավարտին հասցնելու համար
 Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,

Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունված որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2025թ. պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1,593,349.2 հազար դրամի չափով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով՝ 1,255,579.0 հազար դրամ, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ 223,166.2 հազար դրամ և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 114,604.0 հազար դրամ):

Քաջարանում կրքերը թեժանում են․ օր 6-րդ
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025,

Արմինֆո. 6-րդ օրն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի աշխատում։ Աշխատակիցները դժգոհ են աշխատավարձերից՝ պահանջելով այն բարձրացնել մինչև 50 տոկոսով։ Հիշեցնենք, որ հանրապետության խոշոր արդյունաբերական այս ընկերությունում ամսական միջին աշխատավարձը 600.000  է։

Հանքագործները կազմակերպել են քվեարկություն, որի արդյունքում 2448 մարդ կողմ է քվեարկել գործադուլի պահանջին։ Սակայն կոմբինատի տնօրինությունն ու արհեստակցական միությունը  հանքագործների քայլը որակում են որպես բողոքի ակցիա, այլ ոչ թե գործադուլ ու այն անօրինական են համարում։

Փորձագետ. ԵՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը չի ունենա այնպիսի արտոնություններ, ինչպես՝ ԵԱՏՄ երկրների հետ հարաբերություններում
 Հինգշաբթի, 16 Հունվարի 2025,

Արմինֆո. Անցած մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցան երկու ճակատագրական իրադարձություններ, որոնք կարող են թե դրական, թե բացասական դեր խաղալ ժամանակակից Հայաստանի պատմության մեջ: Մի կողմից՝ կառավարությունը հավանություն տվեց "Հայաստանի Հանրապետության ՝ Եվրոպական միությանն անդամակցելու մեկնարկի մասին" օրենքի ընդունմանը, իսկ մյուս կողմից՝ Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ Այս ֆոնին միանգամայն ակնհայտ էր Ռուսաստանի Դաշնության կողմից կտրուկ բացասական արձագանքը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ուղղակիորեն հայտարարեց ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին Երևանի մասնակցության անհամատեղելիության մասին ։ Նա նաև ակնարկեց ռուսական էներգառեսուրսներից Հայաստանի կախվածության և երկրի տնտեսության հետագա զարգացման մասին:

Գևորգ Պապոյան. մենք հիմա շատ ենք մոտեցել մեր արտահանման իրական ծավալներին
 Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Հոկտեմբերին զբոսաշրջային հոսքի աճի, հանքարդյունաբերության ճյուղի, գյուղմթերքի, պահածոների, ալկոհոլային խմիչքների արտահանման դինամիկայի արագացման ֆոնին մենք տեսնում ենք նաև ոսկու վերաարտահանման շարունակական նվազում։ Այդ մասին ՀՀՀ-ին հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հայաստանը տնտեսական պատրանքների հետևից է գնում ՝ կայուն բարգավաճում կառուցելու փոխարեն . տնտեսագետ
 Երեքշաբթի, 27 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայաստանի տնտեսությունը կանգնած է բեկումնային պահի առջև։ ՀՆԱ աճի վերջին վերանայումները բացահայտել են մտահոգիչ իրականություն՝ երկրի տնտեսական վերելքը, որը վերջին շրջանում այդքան փառաբանվում էր, հիմնականում, կառուցված էր ոչ կայուն գործոնների վրա։ Տվյալները մանրակրկիտ ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ տնտեսության աճը թվացյալ է: Նման գնահատականով հանդես է եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, tvyal.com վերլուծական պորտալի հիմնադիր Աղասի Թավադյանը:

Ինչպես Հայաստանի ՏՏ ոլորտը փրկել կործանումից . փորձագետ
 Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,

Արմինֆո. 2022 թվականից սկսած Հայաստանի ՏՏ ոլորտում զգալի աճ է գրանցվել, հիմնականում, Ռուսաստանից ռելոկանտների ներհոսքի հաշվին։ Այդ ժամանակահատվածում ոլորտը դարձել է ՀՆԱ-ի աճի նշանակալի աղբյուր ՝ ապահովելով աճի 1-3 տոկոսային կետ ։ Սակայն վերջին երկու եռամսյակների տվյալները ցույց են տալիս մտահոգիչ պատկեր, եւ ոլորտը սկսել է դիմակայել լուրջ մարտահրավերներին. Որն է պատճառը և ինչպես թույլ չտալ, որ ոլորտը բարձր դիրքերից գլորվի ներքև, ֆեյսբուքյան իր էջում փորձել է պատասխանել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսական վերլուծաբան Աղասի Թավադյանը:

 Հայաստանը գնում է դեպի տնտեսական ճգնաժամ․ Աղասի Թավադյան
 Երկուշաբթի, 12 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Գնում ենք դեպի ճգնաժամ… «Ֆեյսբուքի» իր էջում նման կարծիք է հայտնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Աղասի Թավադյանը՝ ներկայացնելով մի քանի մտահոգիչ տնտեսական միտումներ.

Պետական հատվածի պահանջարկ. Հայաստանի աշխատաշուկայի անհամաչափ զարգացում
 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,

Արմինֆո. 2023 թվականի վերջին մասնավոր հատվածում աշխատատեղերի 78% - ը բաժին է ընկել Երևանին։ Սա, Ինչպես կարծում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Աղասի Թավադյանը, մտահոգիչ միտում է. մարզերը մայրաքաղաքի համեմատ անհամաչափ են զարգանում:

Երբ երկրում հարկերը, իսկ, կոնկրետ, ավելի շատ հավաքագրելու ցանկությունը դառնում է կառավարության գործունեության  KPI
 Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հարկահավաքությունը դարձրել է KPI (Key Performance Indicator, հիմնական արդյունավետության ինդիկատոր), որով կառավարությունը գնահատում է իր գործունեությունը: Այս կարծիքին է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Աղասի Թավադյանը։  Նա հիշեցնում է Լաֆերի կորի հայեցակարգի մասին և նշում  ավելի հավասարակշռված հարկային քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունը:

Հայաստանի պետական պարտքի կառուցվածքում առաջին անգամ ներքին պարտքի տեսակարար կշիռը գերազանցել է 50 տոկոսը. դա լավ է, թե՞ վատ: Աղասի Թավադյանի վերլուծությունը
 Շաբաթ, 29 Հունիսի 2024,

Արմինֆո. 2024 թվականի մայիսի արդյունքներով առաջին անգամ Հայաստանի պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքի տեսակարար կշիռը գերազանցել է 50% - ը ։ Սա ունի իր դրական և բացասական կողմերը, և, առաջին հերթին՝ իշխանության խոստացած ՀՆԱ-ի 7 տոկոս աճն ապահովելու համար։ Նման գնահատականով հանդես է եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Աղասի Թավադյանը:

2023 թվականին Հայաստանը կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունն ու արտահանումը, ինչը կարող է վկայել իրական տնտեսության անկման մասին.  Աղասի Թավադյան
 Երեքշաբթի, 21 Մայիսի 2024,

Արմինֆո. 2023 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու արտահանումը նվազել են, ինչը որոշակի մտահոգություն է  առաջացնում։ Դա կարող է վկայել իրական տնտեսության անկման մասին։ Նման գնահատականով հանդես է եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Աղասի Թավադյանը:

Արտ. փոխարժեքները
06.03.2026
RUB4.78-0.04
USD377.31-0.28
EUR436.81-1.50
GBP503.37-0.64
CAD276.22-0.54
JPY23.90-0.10
CNY54.63-0.14
CHF482.80-0.86