Շաբաթ, 11 Ապրիլի 2026,
Արմինֆո. Առաջիկա ամռանը ռուսները նախատեսում են արտասահմանյան արձակուրդն անցկացնել Թուրքիայում, Չինաստանում և Հայաստանում։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել են ավիատոմսերի գնման "Ավիասեյլս" ծառայությունում։
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026,
Արմինֆո.«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում կուտակված 5.131.381 դրամը ուղղվեց «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը։ Հավաքագրված միջոցներն ուղղվել են համերգի կազմակերպմանը, ինչպես նաև նախորդ տարի մեկնարկած ծառատունկի ծրագրի ամբողջական իրականացմանը։
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026,
Արմինֆո.Հայաստանի արժութային միջբանկային շուկայում 2026թ. ապրիլի 6-ից 10-ը ռուբլով գործարքներն ավելի ակտիվ են իրականացվել, քան դոլարով, իսկ եվրոյով գործարքներ արդեն մեկուկես ամիս է՝ չեն կատարվում: Մասնավորապես, դոլարով միակ գործարքը, հենց ծավալի շնորհիվ, թրենդը 70% անկումից դուրս է բերել 22,2% աճի, ինչն առավել տպավորիչ տեմպերով նկատվել է նաև ռուբլով գործարքների դեպքում, որոնց թրենդը 88% անկումից շրջվել է դեպի զգալի՝ 7,4 անգամ աճ: Սա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալին վերականգնել իր գերակայությունը դոլարային գործարքների նկատմամբ՝ 2,1 անգամ տարբերությամբ, մինչդեռ նախորդ մեկուկես ամիսների ընթացքում գերակշռում էին դոլարով գործարքները:
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026,
Արմինֆո.Ապրիլի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հինգերորդ նիստը։
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026,
Արմինֆո.Հայաստանի բանկերի կողմից տրամադրվող լիզինգային պորտֆելի շուրջ 89%-ը տոկոսադրույքների մասով սուբսիդավորվում է պետության կողմից: Այս մասին LEASING EXPO 2026 ցուցահանդեսի բացմանը հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հղում անելով Վարկային ռեգիստրի տվյալներին:
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026,
Արմինֆո. ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 10-ին կազմակերպել էր «Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը» թեմայով աշխատանքային քննարկում:
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026,
Արմինֆո. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածն ամբողջությամբ պատրաստ է։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026,
Արմինֆո. SHADE FURNITURE կահույքի նոր սրահը գործում է Հրազդանում ՝ համադրելով ժամանակակից դիզայնը, տեխնոլոգիական և էներգաարդյունավետ լուծումները:
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026,
Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը նախատեսում է 5 միլիարդ եվրո հատկացնել Մերձավոր Արևելքում հակամարտությունից տուժած երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսություններին աջակցելու համար։
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026,
Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է մանրածախ վաճառքի համար նախատեսված որոշակի տեսակի բանջարեղենի համար տրամադրել մաքսային արտոնություն՝ ներմուծման մաքսային տուրքերից ազատման տեսքով։
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026,
Արմինֆո. Անբարենպաստ եղանակային պայմաններին չնայած, Հյուսիս-Հարավ մայրուղու 32 կիլոմետրանոց Քաջարան-Ագարակ հատվածում շինարարությունը արագ տեմպերով է ընթանում, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտի հիմնադրամի մամուլի ծառայությունը։
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026,
Արմինֆո. Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը։
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026,
Արմինֆո.Հայաստանում հարազատների հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել։ Զեղծարարները շահագործում են օգտատերերի հոգատարությունն ու պատրաստակամությունը օգնելու նրանց, ովքեր հայտնվել են վտանգի մեջ։ Միայն վերջին տարիներին իրավապահ մարմինները տվյալ սխեմայով արձանագրել են տասնյակ միլիոն դրամների հափշտակումներ։
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026,
Արմինֆո.Հայաստանի իշխանությունները հրաժարվել են "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության ենթակայանը գնելու իրենց նախապատվության իրավունքից ։ Մերժման մասին որոշումն ընդունվել է ապրիլի 9-ին կառավարության նիստում:
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026,
Արմինֆո. The Verge-ի տվյալներով՝ ChatGPT-ի մշակող OpenAI-ը գտնվում է անկայուն վիճակում։
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026,
Արմինֆո.Համաշխարհային Բանկը (ՀԲ) բարելավել է Հայաստանի 2026-2027թթ. ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,9-4,7%-ից հասցնելով 5,3-5,1%-ի (ի հակադրություն 2025թ. աճի փաստացի արագացման՝ 5,9%-ից մինչև 7,2% - Խմբ.): Այս մասին նշվում է ապրիլի 8-ին հրապարակված ՀԲ «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական ակնարկ. Արդյունաբերական քաղաքականություն» (Europe & Central Asia Economic Update. Industrial Policy) զեկույցում:
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026,
Արմինֆո.Առաջիկա 5 տարիների ռազմավարության շրջանակներում Հայաստանը մտադիր է դիրքավորվել որպես առանցքային գիտահետազոտական (R&D) և տեխնոլոգիական հանգույց: Այդ մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը՝ մասնակցելով Doing Digital 2026 համաժողովի շրջանակներում կայացած "Թվային ենթակառուցվածք և իրական տնտեսություն" թեմայով պանելային քննարկմանը։
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026,
Արմինֆո. Goldman Sachs-ի վերլուծաբանները իջեցրել են 2026 թվականի երկրորդ եռամսյակի համար հիմնական տեսակի նավթի գների կանխատեսումները, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության եկան երկշաբաթյա հրադադարի շուրջ։
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026,
Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն դե ֆակտո արդեն ազգայնացվել է, այժմ ընթանում է այդ գործընթացի իրավական ձևակերպման գործընթացը ։ Այդ մասին ապրիլի 9-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026,
Արմինֆո.Հայաստանը վաղուց է պատրաստվել տարբեր սցենարների: Այս մասին ապրիլի 9-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կանի Հայաստանը, եթե Ռուսաստանը բարձրացնի գազի սակագները՝ հաշվի առնելով Հայաստանից ծաղիկների և կոնյակի արտահանման առկա սահմանափակումները:
|