Էկոնոմիկայի նախարարություն․ Հայաստանի բանկերի վարկային GAP-ը երկրորդ կիսամյակի արդյունքներով կկազմի 4,3 %
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Վարկային խզումը (GAP) երկրորդ կիսամյակի արդյունքներով կկազմի 4,3%, ինչը վկայում է եկամուտների աճի նկատմամբ պարտքային բեռի աճի տեմպերի որոշ չափով գերազանցման մասին։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Սեւակ Միքայելյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Նա նշել է, որ վերջին տարիներին սպառողական վարկերի պորտֆելի տարեկան աճը կազմել է, միջին հաշվով,  30%։

ԵԱՏՄ-ում զեկույց են պատրաստել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) զեկույց են պատրաստել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին:

«Տաշիր Կապիտալ»․ ՀԷՑ-ի վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) բաժնետոմսերի 100%-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին  Հայաստանի կառավարության որոշումը 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված արտակարգ արբիտրի որոշման հերթական խախտումն է։ Այդ մասին ասվում է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի  "Տաշիր Կապիտալ" ընկերության տարածած հայտարարության մեջ

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը           
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները։

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշաննակ ղեկավարը ներկայացրել է նոր պաշտոնում գործունեության առաջնահերթությունները
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Գևորգ Թորոսյանը ներկայացրել է նոր պաշտոնում գործունեության առաջնահերթությունները:

Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Կոնվերս Բանկը մասնակցում է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին՝ ներկայացնելով կայուն ֆինանսավորման իր լուծումներն ու ESG ուղղությամբ իրականացվող ծրագրերը։

Փոխնախարար․ Հայաստանը սահմանափակ հասանելիություն ունեցող երկրից կարող է վերածվել լոգիստիկ եւ տնտեսական հանգույցի
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ-ում փաստաթղթերի ստորագրումից հետո Հայաստանի առջեւ լուրջ հնարավորություններ բացվեցին։ Այդ մասին հոկտեմբերի 16-ին Mining Armenia Forum միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյանը ։

Փոխվարչապետ․ Խաղաղության և հաղորդակցությունների ապաշրջափակման օրակարգը կարող է էապես փոխել Հայաստանի տնտեսական աշխարհագրությունը
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Խաղաղության և հաղորդակցությունների ապաշրջափակման օրակարգը կարող է էապես փոխել Հայաստանի տնտեսական աշխարհագրությունը: Այդ մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Mining Armenia Forum միջազգային համաժողովի բացմանը:

Հայաստանի հանքարդյունաբերության և ﬔտալուրգիայի ասոցիացիայի նախագահ․ Ստանդարտները, որոնցով աշխատում է «Լիդիան Արմենիան», նվազագույն վտանգ են ստեղծում շրջակա միջավայրի համար
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո."Մենք վստահ ենք, որ այն ստանդարտները, որոնցով աշխատում է «Լիդիան Արմենիան», նվազագույն վտանգ են ստեղծում շրջակա միջավայրի համար",- հոկտեմբերի 16-ին հայտարարել է Հայաստանի հանքարդյունաբերության և ﬔտալուրգիայի ասոցիացիայի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ Mining Armenia Forum միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում:

Հայաստանը պետք է ներգրավի երիտասարդների, այլ ոչ թե զբաղվի զանգվածային երկրաբանահետախուզությամբ. փորձագետ
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Ղազախստանի և Հայաստանի միջև միակ տարբերությունը տարածքն է, և Ղազախստանում հսկայական տարածքը թույլ է տալիս գործարկել զանգվածային երկրաբանահետախուզություն: Հայաստանին ես խորհուրդ չէի տա գնալ այդ ճանապարհով, բայց ավելի լավ է ներգրավել որակյալ երիտասարդների, բայց իրականացնել խիստ զտում: Հոկտեմբերի 16 - ին Mining Armenia Forum միջազգային համաժողովի ընթացքում նման կարծիք է հնչեցրել է իրավաբան, Haller Lomax ընկերության գործընկեր, Ղազախստանի ընդերքօգտագործման օրենսգրքի մշակողներից մեկը՝ Թիմուր Օդիլովը։

Հայկական ԱԷԿ-ի ղեկավար․ Ատոմային էներգետիկան ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Ատոմային էներգետիկան ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, Հայկական ԱԷԿ-ն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի զգալի մասը՝ մատակարարելով էներգառեսուրսների 30-40 տոկոսը։ Այդ մասին հայտարարել է Մեծամորի ԱԷԿ-ի գլխավոր տնօրենը՝ Մոսկվայում Ռուսական էներգետիկ շաբաթվա շրջանակներում "3+3" հարթակի «Էներգահամագործակցությունը որպես Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հենարան» քննարկման ժամանակ իր ելույթում։

"ԼԻԳԱ Ինշուրանսը" պաշտոնապես ներկայացվել է որպես միջազգային GRAWE Group-ի նոր անդամ՝ Սլովենիայում կայացած համաժողովում
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Հայկական "ԼԻԳԱ Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը (LIGA Insurance) մասնակցել է GRAWE Group ամենամյա միջազգային համաաաաժողովին, որն անցկացվել է Սլովենիայի Պոստոյնա քաղաքում: Միջոցառման շրջանակներում ընկերությունը պաշտոնապես ներկայացվել է արտասահմանյան գործընկերներին՝ որպես այդ հեղինակավոր միջազգային ֆինանսական խմբի նոր լիիրավ անդամ:

Տնտեսագետ․ Հայաստանի արտահանման մեջ հանքարդյունաբերության բաժինն ավելանում է
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  7 ամսվա արդյունքներով Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկությունների հասույթը կազմել է 470 մլրդ դրամ, ինչը 62% - ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, իրավաբան Սուրեն Պարսյանը ՝ ներկայացնելով իր հետազոտությունը Mining Armenia Forum միջազգային համաժողովում։

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։ Բանկի բոլոր մասնաճյուղերը տոնական տրամադրությամբ, անակնկալներով ու նվերներով ողջ օրը սպասարկում էին հաճախորդներին։ Հերթական գործարքի համար մասնաճյուղեր այցելած հաճախորդները հնարավորություն ունեին շահելու թեմատիկ նվերներից որևէ մեկը՝ պտտելով հաջողության անիվը։

ԱՄՀ-ը բարելավել է 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 5,3% - ից մինչեւ 5,5%՝  ակնկալելով թիրախի նշաձողն էլ ավելի գերազանցող գնաճ՝ մինչեւ 4,6%
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է Հայաստանի 2026 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը ՝ նախկին 5,3%-ից մինչեւ 5,5% (2025 թվականի փաստացի 7,1% աճի դիմաց), այժմ ակնկալելով, որ 2027 թվականին տեմպերը կպահպանվեն 5,5% մակարդակում (նախկինում կանխատեսվող արագացման դիմաց): Այդ մասին նշվում Է ԱՄՀ "Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները. Կայունություն լարված իրավիճակում, հրատապ լուծումներ" հոկտեմբերյան զեկույցում:

Կառավարությունը լրացուցիչ 2.071 մլրդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Կառավարության հոկտեբմերի 15-ի նստում ընդունված որոշմամբ առաջարկվում է 2026 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,070,670.9 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում։

Վարչապետը՝ երկաթուղու մասին․ Խնդրի լուծման ռացիոնալ ձևաչափը կոնցեսիոն կառավարման ձևաչափի փոփոխությունն է
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ ղեկավար Օլեգ Բելոզյորովը Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով: Այդ մասին կառավարության ղեկավարը հաղորդել է հոկտեմբերի 15-ի ճեպազրույցում։

Փորձագետ․ Թուրքիան աստիճանաբար ուժեղացնում է իր էներգետիկ ազդեցությունը Հարավային Կովկասում ՝ ավելի ու ավելի նկատելի հատվելով Ռուսաստանի և Իրանի շահերի հետ
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Թուրքիան աստիճանաբար ուժեղացնում է իր էներգետիկ ազդեցությունը Հարավային Կովկասում ՝ ավելի ու ավելի նկատելի հատվելով Ռուսաստանի և Իրանի շահերի հետ, կարծում է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԻԿՍԱ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Վահե Դավթյանը։

Բելոզյորով․ ՌԵՈՒ-ն մտադիր է անհողդողդ կերպով հավատարիմ մնալ Հայաստանի երկաթուղիների շուրջ կոնցեսիոն պայմանագրի պայմաններին
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիայի իրականացումը եղել է "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ գլխավոր տնօրեն-վարչության նախագահ Օլեգ Բելոզյորովի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման գլխավոր թեման: Բելոզյորովը հոկտեմբերի 14-ին աշխատանքային այց է կատարել Երևան:

Էներգետիկայի փորձագետ․ Հայաստանի համար նոր ԱԷԿ-ի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն ամենամշակվածն է
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հայաստանում նոր ատոմակայանի (ԱԷԿ) կառուցման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն այսօր և առաջիկա հինգ տարիների համար տեխնիկական և տնտեսական առումներով ամենամշակվածն է։ Այս մասին հոկտեմբերի 14-ին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում՝ Երևանում անցկացվող «Ատոմը՝ ապագայի էներգիա» կրթական սեմինարի շրջանակում, հայտարարել է էներգետիկայի փորձագետ Արա Մարջանյանը։

Արտ. փոխարժեքները
20.10.2026
RUB4.370.00
USD361.450.09
EUR405.11-0.30
GBP482.170.30
CAD257.200.61
JPY22.860.02
CNY54.130.04
CHF438.490.48