Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
 Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025, 13:59

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) այլեւս չի ծրագրում մասնակցել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծին: Այդ մասին դեկտեմբերի 18-ին Ալմաթիում հայտարարեել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը։

Ակամայից ասոցիացիաներ են առաջանում 2000-ականների սկզբի/կեսերի Ռուսաստանի հետ․ Հայկազ Ֆանյանը՝ տնտեսությունում պետական մասնակցության աճի ռիսկերի մասին
 Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025, 14:39

Արմինֆո. Կարճաժամկետ քաղաքական դիվիդենտները կարող են վտանգել տնտեսության զարգացումը երկարաժամկետ հեռանկարում։ Գնահատականով կիսվել է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը՝ անդրադառնալով "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի վերաբերյալ ՀՀ իշխանությունների մտադրություններին։

Հայկ Ալոյան. Ամուլսարի ոսկու արդյունահանման նախագծի արժեքն ավելացել է մինչև 750 մլն դոլար
 Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025, 13:26

Արմինֆո. "Ամուլսարի" ոսկու հանքավայրի շահագործմանն առնչվող բոլոր ռիսկերը լիովին կառավարելի են։ Այդ մասին հայտարարել է հանքի շինարարությամբ և շահագործմամբ զբաղվող «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը՝ Հանրային ռադիոյով հեռարձակված հարցազրույցում։

Վարդան Ջանյան. 5 տարի անց Հայաստանի հանքարդյունաբերության ճյուղը կարող է ապահովել 3 մլրդ դոլար ծավալի արտահանում
 Շաբաթ, 4 Հոկտեմբերի 2025, 14:26

Արմինֆո. 5 տարի անց Հայաստանի հանքարդյունաբերության ճյուղը կարող է ապահովել 3 մլրդ դոլար ծավալի արտահանում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի լեռնամետալուրգիական ասոցիացիայի ղեկավար Վարդան Ջանյանը՝ Mining Armenia Forum-ի հարթակներում:

«Լիդիան Արմենիան» կանցնի Ամուլսարում շինարարական աշխատանքների շուրջօրյա ռեժիմի
 Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025, 18:14

Արմինֆո. «Լիդիան Արմենիան» արդեն հաջորդ շաբաթվանից կանցնի Ամուլսարի հանքավայրում շինարարական աշխատանքների շուրջօրյա ռեժիմի: Այդ մասին հաղորդել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը՝ Mining Armenia Forum-ի հարթակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Հայաստանի հանքագործների միությունը շնորհավորել է Lydian Armenia-ին Ամուլսարի ոսկու հանքավայրում աշխատանքների վերսկսման կապակցությամբ
 Շաբաթ, 9 Օգոստոսի 2025, 19:16

Արմինֆո. Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անունից շնորհավորում եմ Լիդիան Արմենիայի գործընկերներն Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսման առթիվ։ Վստահ եմ, որ Ամուլսարի նախագծի երկար սպասված մեկնարկը շոշափելի տնտեսական օգուտներ կբերի երկրին, ինչպես նաև զգալիորեն կամրապնդի Հայաստանի դիրքը արդյունավետ ներդրումային տարածքների համաշխարհային քարտեզում: Ասոցիացիայի ղեկավար Վարդան Ջանյանը այս մասին գրել է իր Facebook-ի էջում:

Ամուլսարում շինարարական աշխատանքները վերսկսկսվել են
 Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025, 19:00

Արմինֆո. Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսկսվել են։ Այս պահին Ամուլսարի տարածքում արդեն իսկ ընթանում են  ակտիվ շինարարական աշխատանքներ, ներգրավված է 10 կապալառու ընկերություն հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար: Այդ մասին հաղորդում է «Լիդիան Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը։

ԶՊՄԿ-ն առաջինը Հայաստանում կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ հաշվետվություն
 Հինգշաբթի, 15 Մայիսի 2025, 18:36

Արմինֆո.Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP-17) կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ միջազգային հաշվետվվվություն՝ TNFD: Այս մասին հաղորդել է ԶՊՄԿ-ի Կայուն զարգացման գծով տնօրեն  Արմեն Ստեփանյանը՝ մայիսի 15-ին Երևանում Կայուն զարգացման համաժողովի հարթակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

2025 թվականի վերջին Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար
 Ուրբաթ, 2 Մայիսի 2025, 13:11

Արմինֆո. Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի կառավարությունը «Լիդիան Արմենիա»-ին բյուջետային երաշխիքներ է տրամադրել մինչև 150 մլն դոլար վարկ ստանալու համար, ինչը նախատեսված չէր ընթացիկ տարվա բյուջեով, տարվա արդյունքներով կառավարության պարտքը կհասնի 2025 թվականի պետական բյուջեով արձանագրված 13 մլրդ 963 մլն դոլարի նշագծին: Այդ մասին մայիսի 2 - ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով Արմինֆո-ի հարցին:

 Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025, 15:35

Արմինֆո.

 Ուրբաթ, 28 Փետրվարի 2025, 22:22

Արմինֆո.

Լիդիան Արմենիա-ն կառավարությունից կստանա մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք
 Հինգշաբթի, 27 Փետրվարի 2025, 15:15

Արմինֆո.Կառավարությունը փետրվարի 27-ի նիստում ընդունել է «Բյուջետային երաշխիք տրամադրելու մասին» որոշում՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում:

Ամուլսարի նախագծի ֆինանսավորմամբ հետաքրքրված են միաժամանակ մի քանի բանկեր
 Երեքշաբթի, 25 Փետրվարի 2025, 17:18

Արմինֆո. Բացի հիմնական բանկից, որը ցանկություն է հայտնել ֆինանսավորել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը, մի քանի բանկեր ևս հայտարարել են նախագծի գործարկման համար լրացուցիչ վարկավորման տրամադրման նկատմամբ հետաքրքրության մասին: Այդ մասին փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հաղորդել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դենիել Ազատյանը։

Էկոնոմիկայի նախարարը լույս է տեսնում "Ամուլսարի թունելի" վերջում
 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2025, 14:15

Արմինֆո. Ամուլսարի հանքավայրին առնչվող գործընթացն ակտիվ փուլում է։ Այդ մասին փետրվարի 6-ին ճեպազրույցում լրագրողներին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

«Լիդիան Արմենիա». Ընդերքօգտագործման թույլտվությունները բողոքարկման ենթակա չեն
 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025, 13:02

Արմինֆո. «Լիդիան Արմենիային» տրված ընդերքօգտագործման թույլտվություններն անբողոքարկելի վարչական ակտեր են և չեն կարող վարչական կարգով կամ դատարանի վճռով անվավեր ճանաչվել: Այդ մասին ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունում՝ վկայակոչելով Վարչական դատարանի որոշումը։

Գևորգ Պապոյան. Ամուլսարի նախագծի գործարկումից հետո տնտեսությունը տարեկան լրացուցիչ 120 մլն դոլար կստանա՝ միայն հարկերի տեսքով
 Երկուշաբթի, 13 Հունվարի 2025, 15:14

Արմինֆո.Ամուլսարի նախագծի գործարկումը տնտեսության աճը կսրբագրի դեպի վեր: Այդ մասին հունվարի 13-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

 Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024, 12:30

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024, 19:02

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024, 19:00

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարարը հաղորդել է, որ Ամուլսարի վերաբերյալ աուդիտի արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա օրերին
 Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024, 16:45

Արմինֆո. Որքան ինձ հայտնի է, այժմ բանակցություններ են ընթանում Ամուլսարի հանքը շահագործելու մտադրություն ունեցող ընկերության (Lydian Armenia) եւ տեղական բանկերի միջև, և դրանց հաջող ավարտի դեպքում, իսկ ես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի, բանկերը կֆինանսավորեն հանքի գործարկումը: Այդ մասին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Արտ. փոխարժեքները
19.12.2025
RUB4.74-0.03
USD381.47-0.03
EUR446.97-0.30
GBP510.451.03
CAD276.57-0.32
JPY24.25-0.23
CNY54.180.00
CHF479.960.09