Huawei ընկերությունը և Հայաստանի "Ձեռնարկությունների ինկուբատոր" հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցությունն ընդլայնելու համար
 Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Չինաստանում ընթացող "Advancing the Agentic World "" համաժողովի շրջանակներում Huawei Technologies ընկերությունը և Հայաստանի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ստորագրել են ռազմավարական փոխըմբռնման հուշագիր (MoU)՝ արհեստական բանականության, առաջադեմ թվային տեխնոլոգիաների, հետազոտությունների, նորարարությունների, տաղանդների զարգացման և արդյունաբերական փոխակերպման ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Այդ մասին ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Պետական եկամուտների կոմիտեն և ԱՄՀ-ն կընդլայնեն համագործակցությունը՝ հարկային վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աջակցությամբ Հայաստանում աշխատանքը սկսած առաքելությունների ներկայացուցիչներին՝ հարկային վարչարարության գործընթացների կատարելագործման նպատակով միջազգային առաջատար փորձի ներդրման, չգրանցված աշխատողների բացահայտման, ինչպես նաև միջազգային հարկման ոլորտում հարկային մարմնի և դրա հնարավորությունների գնահատման համար՝ կիրառելով FITAS գործիքը (Framework for International Tax Administration Strengthening - միջազգային հարկման ոլորտում հարկային վարչարարության ամրապնդման շրջանակ)

Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Arca ազգային վճարային համակարգի և UnionPay-ի համագործակցության շրջանակում պաշտոնապես տրվել է Հայաստանում Arca UnionPay քարտերի մեկնարկը: Կոնվերս Բանկը Հայաստանում առաջիններից իր քարտապաններին հնարավորություն է տալիս ստանալ մեկ քարտ՝ երկու տեղական և միջազգային քարտերի հնարավորություններով:

SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.2013 թվականին հիմնադրված SAV group ընկերությունն իր գործունեությունը սկսել է մեկ նպատակով՝ լավաշի արտադրության ոլորտում առաջարկել ժամանակակից և արդյունավետ լուծումներ։

ՀՀ ԿԲ-ի նոր կանխատեսումը. 2026 թվականին ՀՆԱ-ի աճը կդանդաղի մինչև 5,7-5,3%, արտաքին առևտուրը կշարունակի երկնիշ անկումը, իսկ գնաճը զգալիորեն կգերազանցի թիրախը
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանի Կենտրոնական բանկը բարելավել է 2026 թվականի կանխատեսումը՝ ակնկալելով ՀՆԱ-ի աճի ավելի քիչ նկատելի դանդաղում՝ մինչև 5,7-5,3% (նախկինում կանխատեսված 4,5-4,1% աճի և 2025 թվականին փաստացի գրանցված 7,1% աճի դիմաց), իսկ 2027 թվականին տեմպերի աննշան փոփոխություն՝ մինչև 5,2% (նախկինում կանխատեսված 4,7-3,7%-ի դիմաց)։ Միաժամանակ ԿԲ-ն վատթարացրել է արտաքին առևտրի կանխատեսումը՝ 2026 թվականին ակնկալելով արտահանման և ներմուծման ավելի արտահայտված անկում, ընդ որում՝ չափավոր աճի վերադարձ միայն 2027 թվականին։ Արդյունքում ՀՆԱ-ի բացարձակ մեծությունը 2026 թվականին կբարձրանա մինչև 12.441-12.401 տրլն դրամ (փաստացի գրանցված

IDBank-ը Մոնակոյում․հայկական ֆինանսական նորարարությունները՝ միջազգային հեղինակավոր հարթակում
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Մոնտե Կառլոյում կայացած երկօրյա ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվեցին Հայաստանն ու հայկական արտադրանքը՝ ոսկերչությունից և ադամանդագործությունից մինչև բանկային ոլորտի նորարար լուծումներ։

Հայաստանը ռուսաստանցիների համար առանց վիզայի ռեժիմ ունեցող այն երկրների շարքում է, որտեղ այս ամառ հյուրանոցներում կեցության գները զգալիորեն թանկացել են
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանն այն երկրների թվում է, որոնք ռուսաստանցիների համար առանց վիզայի են, և որտեղ այս ամռանը հյուրանոցներում բնակվելու գները զգալիորեն թանկացել են։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են «Յանդեքս Ճամփորդություններ» ծառայության մամուլի ծառայությունից։

Հայաստանի երկրի կարճաժամկետ ռիսկի հավելավճարը շարունակել է նվազել մինչեւ պատմականորեն ցածր մակարդակ
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանի երկրի կարճաժամկետ ռիսկի  հավելավճարը շարունակել է նվազել ՝ ձևավորվելով պատմականորեն ցածր մակարդակում։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՝ ներկայացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5 տոկոսից մինչեւ 6.75 տոկոս բարձրացնելու ԿԲ խորհրդի  որոշման հիմնավորումը։

Եվրախորհրդարանը հավանություն է տվել առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներին՝ հայկական արտադրանքի նկատմամբ
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Եվրոպական խորհրդարանը 583 "կողմ", 49 "դեմ" և  39 "ձեռնպահ" ձայներով հավանություն է տվել հայկական արտադրության արտադրանքի նկատմամբ  առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներին (Autonomous Trade Measures): Այդ մասին հաղորդել է Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում հանրապետության մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։

Հայաստանում ԱՊՊԱ-ի վնասաբերության գործակցի նվազումը դանդաղել է, սակայն պոլիսները շարունակել են թանկանալ
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ-ի վնասաբերության գործակիցը 2026թ. հունվար-օգոստոսին նվազել է՝ կազմելով 73,2%, 2025թ. նույն ժամանակահատվածի 74%-ի համեմատ։ Դա տեղի է ունեցել գործող պայմանագրերի թվի տարեկան աճի արագացման ֆոնին՝ 7,8%-ից մինչև 9,6%, ապահովագրավճարների ծավալի՝ 17,5%-ից մինչև 17,8%, ինչպես նաև հատուցումների ծավալի աճի առավել նկատելի արագացման պայմաններում՝ 6,6%-ից մինչև 18,7%։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին ներկայացվել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման գործընթացը
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր համաժողովի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վիեննայում հանդիպում է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ։

ԱԺ խոսնակ․ Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնել հնարավոր չէ, քանի որ նման մեխանիզմ, պարզապես, գոյություն չունի
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ և մտադիր է առավելագույնս օգտագործել այն հնարավորությունները, որոնք ընձեռում է մասնակցությունը: Այդ մասին սեպտեմբերի 14-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը՝ պատասխանելով ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկմանը։

Աշխաբադում կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 111-րդ նիստը. հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում
 Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Սեպտեմբերի 11-ին Աշխաբադում տեղի է ունեցել ԱՊՀ տնտեսական խորհրդի 111-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել է ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Լեհական «KGHM» հանքարդյունաբերական ընկերությունը շահագրգռված է Հայաստանի գործընկերների հետ համագործակցությամբ
 Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն այսօր ընդունել է «KGHM» լեհական պետական հանքարդյունաբերական ընկերության տնօրեն Ռեմիգիուշ Պաշկևիչի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը և Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչներ։

Turk-Internet.com հրատարակություն․ Firebird նախագիծը TRIPP-ի հետ համատեղ կարող է փոխել ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային, այլև թվային քարտեզը
 Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Հայկական Firebird նախագիծը TRIPP-ի (Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) համադրությամբ կարող է փոխել ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային, այլև թվային քարտեզը։ Այս մասին գրում է թուրքական Turk-Internet.com-ը։

ԿԲ․ Ապագա սերունդների հիմնարար հմտությունների բարելավումը կարող է Հայաստանին բերել տարեկան ՀՆԱ-ի հնգապատիկի չափով ազդեցություն
 Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հայաստանի հիմնական խնդիրը ոչ միայն նոր ուսումնական ներուժի ձևավորումն է, այլև արդեն առկա մոտիվացիան, աջակցող միջավայրը և տեխնոլոգիաների կիրառումը արդյունավետ ուսուցման ու չափելի հմտությունների վերածելը։ Այս մասին ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ)՝ <Չիրացված կրթական ներուժ. ինչ է ցույց տալիս PISA-ի գնահատականը Հայաստանի համար> թեմայով հետազոտության մեջ։

Լեհաստանը բացում է իր շուկան հայկական գյուղմթերքի համար ՝ նրա արտահանման դժվարությունների ֆոնին. հանդիպում ՀՀ ԱԳՆ-ում
 Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Սեպտեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկու՝ Հայաստան այցի շրջանակներում, կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը։

Երևանում բացվել է ատոմային ոլորտում կրիտիկական գիտելիքների պահպանման և փոխանցման խնդրին նվիրված սեմինար
 Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 9-ին Երևանում բացվեց ատոմային ոլորտում կրիտիկական գիտելիքների պահպանմանն ու փոխանցմանը նվիրված սեմինար։ Միջոցառումը կազմակերպել է Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միությունը (ՄՄԱԷԱԱ)՝ «Ռոսատոմի» աջակցությամբ։

2027 թվականին Հայկական ԱԷԿ-ը 55 օրով կկանգնեցվի պլանային նախազգուշական վերանորոգման համար. գլխավոր տնօրեն
 Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  2027 թվականին Հայկական ատոմային էլեկտրակայանը 55 օր ժամկետով կանգնեցվելու է պլանային-նախազգուշական վերանորոգման նպատակով։ Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտնել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Էկոնոմիկայի նախարարն էմիրաթական «Al-Futtaim Group»-ի հետ քննարկել է Հայաստանում IKEA ապրանքանիշի ներկայացվածության հնարավորությունները
 Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 8-ին Դուբայում հանդիպել է «Al-Futtaim Group»-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

Արտ. փոխարժեքները
18.09.2026
RUB4.310.00
USD363.44-0.06
EUR417.05-0.18
GBP485.52-1.02
CAD259.53-0.26
JPY23.03-0.33
CNY54.260.06
CHF440.590.04