Արմինֆո.«Վերջերս տեղեկացա, որ ավստրիական GRAWE Group և գերմանական C-Quadrat Investment Group ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի ապահովագրական շուկայով: Մասնագետներն ինձ ասում են, որ դա շատ կարեւոր իրադարձություն է», - դեկտեմբերի 4-ին կառավարության հերթական նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կենտրոնական բանկի ղեկավարից հետաքրքրվելով, թե ինչու է դա կարեւոր։