Ուրբաթ, 6 Փետրվարի 2026,
Արմինֆո. «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։ |
Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը` ԷՖԵՍ ապահովագրական ընկերության և Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնի հիմնադիր և կառավարող ընկերությունը, հայտարարում է 1 մլրդ ՀՀ դրամ և 2.5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։ |
Երեքշաբթի, 9 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ն հայտարարում է դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Մասնավորապես, թողարկվում է 1,5 մլրդ ՀՀ դրամ անվանական ծավալով ընդհանուր 15,000 հատ պարտատոմս։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։ |
Երեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Երկրորդ տարին անընդմեջ Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է 2025թ. «Անշարժ գույքի ոլորտի լավագույն բանկը Հայաստանում» մրցանակը: |
Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ հայտարարում է «Իմ Հայաստան, իմ ապագա» կրթաթոշակների մրցույթ, որը նախատեսված է Հայաստանի պետական և մասնավոր բոլոր բուհերի ուսանողների համար: |
Չորեքշաբթի, 13 Օգոստոսի 2025,
Արմինֆո.Հայաստանի տարբեր բուհերի 10 ուսանող Ամերիաբանկի և Visa ընկերության համատեղ իրականացրած «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքում այս ամռանը հնարավորություն ունեցավ մեկնելու ԱՄՆ և Բերքլիի համալսարանում մասնակցելու կարճաժամկետ կրթական ծրագրի: |
Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025,
Արմինֆո. ԱՏՁՄ-ն և Ամերիաբանկն ազդարարեցին ֆինտեխ ոլորտում նախադեպը չունեցող համագործակցության մասին, որի համաձայն Ամերիաբանկը դարձել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) անդամ: |
Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025,
Արմինֆո. Ամերիաբանկի MyInvest հարթակում գործարկվել է MyInvest Academy-ն՝ նախատեսված ներդրումների ոլորտ մուտք գործել ցանկացողների համար։ Սա առաջին հայալեզու կրթական հարթակն է ներդրումների մասին, որը հասանելի է անմիջապես մոբայլ հավելվածում և անվճար է: Academy-ն հնարավորություն է տալիս սովորել ներդրումների մասին զրոյից՝ քայլ առ քայլ ծանոթանալով հիմնական հասկացություններին և խորացնելով գիտելիքները յուրաքանչյուր թեմայով` պարտատոմսերից մինչև բաժնետոմսեր, ներդրումային ֆոնդեր, ոսկի, նավթ և այլն։ |
Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2025-ը։ Ամերիաբանկը միացել էր եռօրյա տոնին՝ որպես ֆինթեք գործընկեր։ |
Երկուշաբթի, 16 Հունիսի 2025,
Արմինֆո. Հունիսի 18-ին Երևանում կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է: |
Ուրբաթ, 16 Մայիսի 2025,
Արմինֆո. Eventhub հարթակն արդեն հասանելի է Ամերիաբանկի MyAmeria բջջային հավելվածում, ինչի շնորհիվ միջոցառումների տոմսերի գնման ճանապարհը դարձել է էլ ավելի արագ, պարզ ու հարմարավետ: Հարթակը տրամադրում է միջոցառումների նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ: Eventhub-ի ինտեգրումը MyAmeria հավելված իրականացվել է Ամերիաբանկի դուստր ընկերության` Դիննոյի հետ համագործակցության շնորհիվ: |
Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,
|
Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,
Արմինֆո. Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական ֆինանսավորման նախաձեռնություններին, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) և կանանց պատկանող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով: Կնքված համաձայնագիրը, որը IFC-ի և Հայաստանում գործող ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված ամենախոշոր գործարքն է, նշանակալի իրադարձություն է Հայաստանում կանաչ տնտեսության անցման, կլիմայի փոփոխությունների հետևանքների նկատմամբ դիմադրողականության բարձրացման և կլիմայի առնչությամբ ազգային և միջազգային նպատակներին համապատասխան գործելու տեսանկյունից: Ներգրավված միջոցների կեսը հատկացվելու է կլիմայական ֆինանսավորման նախագծերին, մեկ քառորդը` ՄՓՄՁ-ներին, ևս մեկ քառորդ` կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին: |
Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Հանձն առնելով շրջակա միջավայրի վրա գործունեության ազդեցությունը նվազեցնելու պարտավորություն՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) թողարկել է Կայուն զարգացման պարտատոմսեր․ ընկերությունը հատուկ միջոցառման ժամանակ ապագա ներդրողներին ներկայացրեց բիզնեսի շարունակական ընդլայնմանն ուղղված իր ծրագրերը և պարտատոմսերի թողարկման մանրամասները։ |
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024,
Արմինֆո. Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է «Անշարժ գույքի ձեռքբերման լավագույն բանկը Հայաստանում» մրցանակ: Ամերիաբանկն առաջինն է Հայաստանում արժանացել այս մրցանակին: |
Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո.Ամերիաբանկը Real Business համաժողովում ներկայացրել է իր MyBusiness նորարարական թվային հարթակը, որն աննախադեպ է ոչ միայն հայաստանյան շուկայում, այլև՝ տարածաշրջանում: |
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո.Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և նախագծի շրջանակում իրականացվող երեք արշավները՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա»։ Նախագծի և արշավների նպատակն է միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության իրականացման շուրջ և միասին բարելավել կյանքի որակը: |
Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2024,
|
Ուրբաթ, 26 Հուլիսի 2024,
Արմինֆո. Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականը Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհել է «Գերազանցության մրցանակ»՝ որպես 2024 թ. լավագույն բանկը Հայաստանում։ 2011թ․ ի վեր Ամերիաբանկը 10-րդ անգամ է արժանանում այս հեղինակավոր մրցանակին։ |
Ուրբաթ, 26 Հուլիսի 2024,
Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ամերիաբանկը կնքել են համաձայնագիր, որն Ամերիաբանկին հնարավորություն է տալիս ՎԶԵԲ-ից ՀՀ դրամով միջոցներ ներգրավել առևտրի ֆինանսավորման համար։ Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում ստորագրված առաջին և առայժմ միակ նման համաձայնագիրն է։ Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի այս նոր համագործակցության նպատակն է ընդլայնել Ամերիաբանկի հնարավորությունները` աջակցելու միջազգային առևտրով զբաղվող հայկական ձեռնարկություններին և առաջարկելու կայուն և տեղայնացված ֆինանսավորման լուծումներ։ |