Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2016, 20:37
|
Հայաստանի բանկային համակարգում արտարժութային փոխառությունների ծավալը վերջին երեք տարիներն աճել է 50%
Շաբաթ, 19 Մարտի 2016, 17:55
|
Ուրբաթ, 18 Մարտի 2016, 20:56
Արմինֆո. Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում NPL ցուցանիշը 2010-2015 թվականներին 4.1%-ից աճել է մինչև 12% (274.6 մլրդ դրամ կամ 567,6 մլն դոլար), հատելով միջազգային կրիտիկական սահմանի նվազագույն շեմը (10-15%): Միայն 2015 թվականին վարկային պորտֆելում NPL մասնաբաժինն աճել է 8.5%: Ընդ որում, պրոբլեմային փոխառությունների մակարդակը, այսպես կոչված 90+ ժամկետանց (ոչ ստանդարտ, կասկածելի և անհույս) վարկերը 2010-2015 թվականներին 3.2%-ից աճել է մինչև 9.1% (208 մլրդ դրամ, կամ 430 մլն.դոլար) 2014 թվականի 6.1%-ի համեմատ: Մասնավորապես, միայն 180+ ժամկետանց վարկերը (կասկածելի և անհույս) վարկային պորտֆելում 2010-2015 թվականներին 2.2%-ից աճել են մինչև 7.5% (171.5 մլրդ.դրամ կամ 354.4 մլն.դոլար), 2014 թվականի 4.4%-ի համեմատ: Ընդ որում, վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստների մասնաբաժինը վարկային պորտֆելում 2010-2015 թվականներին 1.6%-ից աճել է մինչև 3.5%, 2014-ի 2.8%-ի փոխարեն: |
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2015, 17:04
Հայաստանի բանկային համակարգի ստագնացիան, իր ռեցեսիայի հատկանիշներով, պորտֆելների վատ որակի ֆոնի վրա թույլ չի տալիս համակարգը դուրս բերել մինուսային դինամիկայից` շահույթն ակնհայտորեն մարում է: Ըստ ԱրմԻնֆո գործակալության, Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարմանիշի, 2015 թվականի առաջին կիսամյակում բանկային համակարգի միագումար զուտ շահույթը տարեկան կտրվածքով վազել է 54.4%, նախորդ տարվա 14% նվազման համեմատ: Դեկտեմբերյան դեվալվացիոն ցնցումից հետո, որը, փաստորեն, սառեցրեց վարկավորումը և բանկային համակարգը քշեց դեպի վասաբերություն, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նկատվեց մի փոքր աճ, թույլ տալով դուրս գալ շահութաբերության, պահպանելով աճի դադաղ տեմպերը նաև երկրորդ եռամսյակում: |