Ուրբաթ, 26 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. «Այս միջոցառումը չի վերաբերում գների կարգավորմանը։ Այն վերաբերում է ArCa ազգային վճարային համակարգի քարտերով անկանխիկ գնումների դիմաց հետվճարին", - հայտարարել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Էդգար Մկրտչյանը՝ դեկտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով Arrminfo-ի թղթակցի հարցին, թե արդյոք օրենսդիրը նախատեսել է ArCa քարտերի տարեկան սպասարկման գների եւ սակագների աճի զսպման մեխանիզմներ այն դեպքում, երբ կանխատեսվում է, որ կավելանա տվյալ քարտերը ձեռք բերել ցանկացողների թիվը՝ կառավարության կողմից ArCa քարտերով գնումներից հետվճարի ծրագրի ընդունման ֆոնին։
|
Հինգշաբթի, 25 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 25-ին հաստատել է «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը: 2026 թվից քարտապանները կստանան 2% հետվճար: ArCa քարտով վճարելու դեպքում կենսաթոշակառուները և նպաստառուները, բացի իրենց համար արդեն սահմանված 20% հետվճարից, կստանան նաև հավելյալ 2%՝ անկանխիկ գնումներից:
|
Չորեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո.ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 25-ին կհաստատի "Արմենիան Քարդ" ՓԲԸ-ի կողմից կառավարվող ArCa վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ վճարումներից հետվճարի կարգը:
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Շուտով Armenian Card (ArCa) ազգային վճարային համակարգը ձեռնամուխ կլինի MasterCard և Union Pay միջազգային վճարային համակարգերի հետ քոբրենդինգային քարտերի թողարկմանը: Այդ մասին հայտարարել է ArCa-ի տեխնիկական տնօրեն Աղասի Վարդանյանը՝ "FinnoWay Armenia 2025" միջազգային PLUS-ֆորումի շրջանակներում "ArCa-ն ՝ որպես ձգողականության կենտրոն" թեմայով նստաշրջանի ընթացքում։
|
Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Հայաստանում 10-15 տարի շարունակ բիզնեսը փորձում է ինքնուրույն բավարարել կադրերի հավաքագրման հետ կապված իր կարիքները։ Այդ մասին, պատասխանելով այն հարցին, թե " որքանով է կառուցված կրթական համակարգի փոխգործակցությունը բիզնեսի հետ, հայտարարել է TCF ներդրումային ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը՝ «HR․ Մարդկային ներուժի դերը 21-րդ դարի երկրորդ քառորդում. ծառացած խնդիրների արդիականության նոր դարաշրջան» պանելային քննարկման ժամանակ, որն անցկացվում է FinnoWay Armenia 2025 միջազգային PLUS համաաժողովի շրջանակներում։
|
Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Արհեստական բանականությունը (ԱԲ) կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲ: Նման կարծիք է հայտնել TCF ներդրումային ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը՝ «HR․ Մարդկային ներուժի դերը 21-րդ դարի երկրորդ քառորդում. ծառացած խնդիրների արդիականության նոր դարաշրջան» պանելային քննարկման ժամանակ, որն անցկացվում է FinnoWay Armenia 2025 միջազգային PLUS համաաժողովի շրջանակներում։
|
Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Հայաստանում տեխնոլոգիական թվայնացումը զարգանում է համակարգված և արդեն բարձրացվել է ինստիտուցիոնալ մակարդակի։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը՝ FinnoWay Armenia 2025 PLUS միջազգային համաժողովի բացման շրջանակում։
|
Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ներկայացնում է ArcaQR համակարգը՝ վճարումներ QR-ով, որոնք կատարվում են մեկ սկանով՝ անմիջապես բանկային հաշվից։
|
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի անկանխիկ վճարումների շուկայում, դժվար է դասակարգել։ Ամենայն հավանականությամբ, համակարգը բախվել է այն բանին, ինչն ընդունված է անվանել պրոֆեսիոնալիզմի իսպառ բացակայություն եւ տեղի ունեցողի նկատմամբ երկրի ֆինանսական շուկայի համար աննախադեպ անտարբեր վերաբերմունք Կենտրոնական բանկի, Armenian Card ազգային վճարային համակարգի ղեկավարության եւ այլ պետական ատյանների կողմից:
|
Երկուշաբթի, 3 Փետրվարի 2025,
Արմինֆո. "Ռելոկանտային" գործոնի չեզոքացումից հետո տնտեսական աճի դանդաղումը Հայաստանի քարտային շուկան վերադարձրել է դրա աճի սովորական հետագծին։ Եվ, չնայած դրան, շուկայի այս հատվածի էական քանակական և որակական վերելքը 2022-2023 թվականներին դինամիկայի բարձր աստիճան է հաղորդել երկու ցուցանիշներին։ Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո լրատվական ընկերության ֆինանսական վերլուծության բաժնի կողմից վերջին 15 տարիների ընթացքում պատրաստվող "Հայկական բանկերը քարտային բիզնեսում" հերթական հոբելյանական 30-րդ վերլուծական տեղեկագրում:
|
Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2024,
Արմինֆո. Armenian Card Ազգային վճարային համակարգը հայտարարել է ևս մեկ նորարարական պրոդուկտի՝ ArCa Pay-ի ներդրման մասին: Ընկերության հայտարարության համաձայն ՝ ArCa Pay-ը պարզ, արագ, հասկանալի և անվտանգ հարթակ է հայաստանյան բանկերի հաճախորդների և վճարահաշվարկային կազմակերպությունների միջև ակնթարթային փոխանցումներ իրականացնելու համար:
|
Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2024,
Արմինֆո. 2007 թվականին Telcell ընկերությունն առաջին անգամ իր մասին հայտարարեց որպես կոմունալ և մի շարք այլ ծառայությունների, այդ թվում ՝ պետական ծառայությունների փոստային և բանկային վճարումների տերմինալային այլընտրանք: Տարիներ էին անցնում, և ընկերությունը, ավելացնելով հաճախորդների բազան՝ ծառայությունների ընդլայնման միջոցով, սկսեց հաջողությամբ մուտք գործել նոր տեխնոլոգիական խորշեր՝ մշտապես ամրապնդելով իր շուկայական դիրքերը և մրցակցային առավելությունները: Ներկայումս ընկերության ավելի քան 4700 տերմինալների միջոցով վճարումներ են ընդունվում կապի ավելի քան 800 օպերատորների և տարբեր այլ ծառայություններ պրովայդերների օգտին:
|
Երեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում Իդրամ ընկերությունը հայտարարել է, որ բացում է իր QR ենթակառուցվածքը այլ ֆինանսական կառույցների համար։ Այսուհետ 22.000-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել նաև Իդրամ միասնական QR-ի ենթակառուցվածքին միացած բոլոր ֆինանսական կազմակերպությունների՝ Բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդները։ Այս պահին Իդրամ միասնական QR-ի ենթակառուցվածքին միացել են Evocabank-ը, Fast Shift-ը, Upay-ը, EasyPay-ը և Converse Bank-ը։
|
Ուրբաթ, 7 Հունիսի 2024,
Արմինֆո.Ռուսաստանն աշխատում է Հայաստանում և Ղրղզստանում "Միռ" քարտերի գործարկումը վերսկսելու ուղղությամբ։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:
|
Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024,
Արմինֆո. Մոսկվան ցավով է արձանագրում, որ Երևանը ենթարկվել է Արևմուտքի ճնշմանը նաև "Միր" վճարային համակարգի քարտերի սպասարկման հարցում: Այդ մասին ապրիլի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ Հայաստանում "Միր" քարտերի սպասարկման դադարեցման վերաբերյալ գնահատական տալու խնդրանքին ի պատասխան։
|
Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024,
Արմինֆո. Ռուսական "Միր" քարտերը սպասարկելուց Հայաստանի բանկերի հրաժարվելը Կրեմլում չեն գնահատում որպես ոչ բարեկամական քայլ, այլ նման որոշումը բացատրում են ԱՄՆ-ի ճնշմամբ, հետևում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունից։
|
Ուրբաթ, 22 Մարտի 2024,
Արմինֆո. "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ն մարտի 30-ից կասեցնում է տոմսերի վաճառքը "Միռ" քարտի միջոցով: Այդ մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
|
Երեքշաբթի, 19 Մարտի 2024,
Արմինֆո. Մարտի 30 - ից կասեցվում է Հայաստանի և Ռուսաստանի ազգային քարտային համակարգերի՝ ArCa-ի և "Միր"-ի զուգակցումը:
|
Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024,
Արմինֆո. Հայաստանի բանկային քարտերի շուկան վերջին տարիներին աննախադեպ զարգացում է ապրել։ Եվ հատկանշանական է, որ աճի քանակական ցուցանիշներն իրենց արտացոլումն են գտել տպավորիչ ենթակառուցվածքային և տեխնոլոգիական վերելքի մեջ։
|
Ուրբաթ, 23 Հունիսի 2023,
Արմինֆո.Տասնյակ հազարավոր ռելոկանտների կողմից թվային ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը լրջորեն խթանել է Հայաստանի բանկային շուկան բիզնես-մոդելների թվային փոխակերպման ինտենսիֆիկացման՝ ստիպելով արագացված տեմպով առաջ տանել քարտային հատվածի տեխնոլոգիական զարգացումը նորագույն վճարային գործիքների ներդրման ուղղությամբ: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո-ի օրերս լույս տեսած "Հայկական բանկերը քարտային բիզնեսում" հերթական (№27) վերլուծական տեղեկագրում:
|