Ռուսաստանցի փորձագետ․ Ռուսաստանի համար կարևոր է պահպանել պաշտպանության վերջին գիծը Հարավային Կովկասում
 Հինգշաբթի, 19 Մարտի 2026,

Արմինֆո. Այսօր Հայաստանը բախվում է էներգետիկ կարևոր ընտրության, որն ունի աշխարհաքաղաքական չափում։ Այդ մասին հայտարարել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ՄԻՖԻ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր Անաստասիա Պոնոմարյովան' "BRICS+ - ի երկրների համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում" թեմայով Երևանում կայացած մամլո ասուլիսում, խոստովանելով, որ Հայաստանն այսօր գտնվում է նոր ատոմակայանի կառուցման համար գործընկերոջ ընտրության գործընթացում:

Ռուսաստանի դեսպանության խորհրդական․ "Ռոսատոմն" ապահովում է Հայկական ԱԷԿ-ի գործունեությունը որակի ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան
 Հինգշաբթի, 19 Մարտի 2026,

Արմինֆո."Ռոսատոմ" ատոմային էներգիայի պետական կորպորացիան երաշխավորում է Մեծամորի հայկական ատոմակայանի (ԱԷԿ) աշխատանքը  որակի բոլոր բարձրագույն չափորոշիչների պահպանմամբ, ինչը թույլ է տալիս նրան հանդես գալ կայունացուցիչի և հզոր էներգետիկ հենարանի դերում Հայաստանի զարգացման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Լիցկայը՝ Երևանում "BRICS+ երկրների համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում" թեմայով մամլո ասուլիսում:

Նույնիսկ եթե անդամ չդառնալ, բայց օգտագործել հնարավորությունները․Թունյանը՝ BRICS-ում Հայաստանի հեռանկարների մասին
 Չորեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.«Հայաստանը կարող է ինտեգրվել ցանկացած միջազգային սխեմայի, որը համապատասխանում է իր շահերին։ Կոնկրետ BRICS-ի մասով չեմ կարող ասել, թե ինչ որոշում կկայացվի», - սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, պատասխանելով այն հարցին, թե որքանով է հնարավոր երկրի անդամակցությունը BRICS-ին։

ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար. ԱԱԳ մասին ԵԱՏՄ համաձայնագրեր են նախապատրաստվում երեք երկրների հետ
 Ուրբաթ, 16 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Ինդոնեզիայի և Եգիպտոսի հետ ազատ առևտրի գոտու մասին ԵԱՏՄ համաձայնագրերը մշակման բարձր փուլում են: Ըստ ՏԱՍՍի՝ այդ մասին հայտարարել է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Անտոն Ալիխանովը ՝ ելույթ ունենալով BRICS արդյունաբերության նախարարների հանդիպմանը։

Սամիպ Շաստրի. Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ BRICS երկրների համար՝ եվրոպական շուկաների հասանելիության տեսանկյունից
 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ BRICS երկրների համար՝ եվրոպական շուկաների հասանելիության տեսանկյունից։ Այդ մասին օգոստոսի 8-ին հայտարարել է BRICS առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Սամիպ Շաստրին՝ Երեւանում "BRICS-ի եւ ՇՀԿ-ի հետ Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ" միջազգային համաժողովում լրագրողների հետ զրույցում։

Սամիպ Շաստրի. BRICS-ը եւ ՇՀԿ-ը կարող են միաբեւեռ աշխարհից փոխակերպում կատարել բազմաբեւեռ աշխարհի
 Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Եկել է ժամանակը, երբ BRICS -ն ու ՇՀԿ-ը համատեղ կարող են միաբևեռ աշխարհից փոխակերպում կատարել դեպի բազմաբևեռ աշխարհ։ Այդ մասին օգոստոսի 8-ին հայտարարել է BRICS-ի առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Սամիպ Շաստրին՝ Երեւանում " BRICS -ի եւ ՇՀԿ-ի հետ Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ" միջազգային համաժողովի բացմանը ողջույնի խոսքում ։

Քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին Փաշինյանն է, պաշտոնական Երևանը BRICS-ին միանալու ցանկություն չի հայտնի. կարծիք
 Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2024,

Արմինֆո.Քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, պաշտոնական Երևանը չի հետևի Բաքվի օրինակին և ցանկություն չի հայտնի միանալու BRICS-ին։ Նման կարծիք է հայտնել տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ մետաղների ոլորտում ներդրող Դիփ Բարոտը (Deep Barot)՝ Twitter-ի իր միկրոբլոգում:

Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
 Շաբաթ, 20 Ապրիլի 2024,

Արմինֆո. Ապրիլի 19 - ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը ելույթ է ունեցել «Նոր դարաշրջան՝ նոր ճանապարհներ» համաշխարհային համաժողովի "Եվրասիական մեծ գործընկերություն. նախաձեռնություն, որը կարող է միավորել պետություններն ու ինտեգրացիոն կազմավորումները հավասար և արդար համագործակցության համար" լիագումար նստաշրջանում:

ԵԱԶԲ-ն և Բրազիլիայի զարգացման բանկը համագործակցություն են սկսում Բրազիլիայի և Եվրասիական տարածաշրջանի առևտրային կապերի ընդլայնման համար
 Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) և Բրազիլիայի զարգացման բանկը (BNDES) Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի շրջանակներում համագործակցության հուշագիր են կնքել՝ Բրազիլիայի և Եվրասիական տարածաշրջանի երկրների միջև անդրսահմանային առևտրային կապերի ընդլայնման նպատակով:

Արտ. փոխարժեքները
26.05.2026
RUB5.12-0.01
USD367.74-0.27
EUR428.09-0.35
GBP495.86-0.59
CAD266.480.10
JPY23.11-0.04
CNY54.22-0.02
CHF468.70-2.26