Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով
 Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.  HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։

Կրթության և մասնագիտական զարգացման աջակցությունը ԶՊՄԿ-ի կորպորատիվ պատասխանատվության կարևոր ոլորտներից է
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կորպորատիվ պատասխանատվության կարևոր ոլորտներից մեկը կրթության և մասնագիտական զարգացման աջակցությունն է: Ընկերությունը մշտապես աջակցում է կրթական հաստատություններին և ծրագրերին, ինչպես նաև նպաստում կրթական նախաձեռնությունների իրականացմանը:

Հայաստանը պետք է ներգրավի երիտասարդների, այլ ոչ թե զբաղվի զանգվածային երկրաբանահետախուզությամբ. փորձագետ
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Ղազախստանի և Հայաստանի միջև միակ տարբերությունը տարածքն է, և Ղազախստանում հսկայական տարածքը թույլ է տալիս գործարկել զանգվածային երկրաբանահետախուզություն: Հայաստանին ես խորհուրդ չէի տա գնալ այդ ճանապարհով, բայց ավելի լավ է ներգրավել որակյալ երիտասարդների, բայց իրականացնել խիստ զտում: Հոկտեմբերի 16 - ին Mining Armenia Forum միջազգային համաժողովի ընթացքում նման կարծիք է հնչեցրել է իրավաբան, Haller Lomax ընկերության գործընկեր, Ղազախստանի ընդերքօգտագործման օրենսգրքի մշակողներից մեկը՝ Թիմուր Օդիլովը։

Հայաստանի բանկերի միությունում ֆինանսատնտեսական հարցեր են քննարկվել ԱՄՀ պատվիրակության հետ
 Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Այսօր Հայաստանի բանկերի միությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ՝ պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Տիմանի գլխավորությամբ, ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանի և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Պետությունը քննարկումներ է անցկացնում մասնավոր հատվածի հետ՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման շուրջ. պատգամավոր
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Կառավարությունում քննարկումներ են ընթանում նվազագույն աշխատավարձի բարձրացման հնարավորության շուրջ: Այդ մասին սեպտեմբերի 18-ին ճեպազրույցում լրագրողներին ասել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Ամփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն է
 Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկներ, ֆինանսական հմտություններ ու անսպառ ոգևորություն․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարի հերթական մրցափուլը։ 
    
Մրցանակների հանդիսավոր հանձնման արարողության ժամանակ տարբեր տարիքային խմբերում առավելագույն բյուրեղներ հավաքած և լավագույնը ճանաչված մասնակիցները ստացան իրենց արժեքավոր մրցանակները։ 
    
IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը փաստում է՝ երեխաների հետաքրքրությունը գնալով աճում է Junius մրցաշարի նկատմամբ։
    
«Մասնակցելով Junius մրցաշարին՝ երեխաները ստանում են ֆինանսական ոլորտի վերաբերյալ գիտելիքներ և լուծում մաթեմատիկական խնդիրներ։ Կարծում եմ՝ սա ամառային արձակուրդներն արդյունավետ անցկացնելու հիանալի տարբերակ է»,- ասաց Տաթևիկ Վարդևանյանը։
    
Մրցույթի հաղթողները ստացան մի շարք արժեքավոր մրցանակներ` սկիզբ դնելով ապագա մեծ հաջողություններին։
    
Junius ֆինանսական մրցաշարի նոր մրցափուլի մեկնարկը կհայտարարվի շատ շուտով։ Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի 3-8-րդ դասարանների աշակերտները։ Մրցույթում հաղթելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ անցնել 1-ից 50-րդ մրցափուլերը՝ կուտակելով առավելագույն միավորներ։
    
Idram Junior հավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում օգտվել անկանխիկ միջոցներից, անհպում վճարումներ կատարել, խնայել և զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։
    
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին։

Euromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասին
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Euromoney-ն ֆինանսական ոլորտի ամենահեղինակավոր միջազգային պարբերականներից մեկն է, իսկ դրա Awards for Excellence մրցանակները ողջ աշխարհում բանկերի ձեռքբերումներն ու ոլորտում ունեցած հաջողությունների ամենահեղինակավոր գնահատականներից են։

Euromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասին
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Euromoney-ն ֆինանսական ոլորտի ամենահեղինակավոր միջազգային պարբերականներից մեկն է, իսկ դրա Awards for Excellence մրցանակները ողջ աշխարհում բանկերի ձեռքբերումներն ու ոլորտում ունեցած հաջողությունների ամենահեղինակավոր գնահատականներից են։

Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության  
 Հինգշաբթի, 23 Հուլիսի 2026,

Արմինֆո. Արդշինբանկը ճանաչվել է «Լավագույն բանկը Հայաստանում» բրիտանական Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության ժամանակ՝ հերթական անգամ հաստատելով իր առաջատար դիրքը Հայաստանի բանկային համակարգում։

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
 Ուրբաթ, 17 Հուլիսի 2026,

Արմինֆո. Կոնվերս Բանկը Euromoney հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից արժանացել է Armenia’s Best Digital Bank for Consumers մրցանակին՝ լավագույնը ճանաչվելով հուլիսի 16-ին Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության առանցքային անվանակարգերից մեկում։

Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026,

Արմինֆո.Երևանի քաղաքապետարանի և IDBank-ի միջև կնքված համագործակցության հուշագրով ազդարարվեց Մոսկովյան պուրակի բարեկարգման լայնածավալ ծրագրի մասին։ 

Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026,

Արմինֆո.Թբիլիսիում կայացել է Lion Finance Group-ի (LFG) կողմից կազմակերպված ամենամյա Investor Day 2026 միջոցառումը, որին մասնակցել են շուրջ 100 միջազգային ներդրողներ, ընկերություններ, ֆինանսական կազմակերպություններ ու վերլուծաբաններ, այդ թվում՝ Firebird-ի, M&G Investments-ի, Morgan Stanley-ի, JPMorgan Chase-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ֆինանսների նախարարությունը միջազգային ներդրողներին է ներկայացրել հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են միջազգային «Lion Finance Group» ընկերության կազմակերպած «Investor Day» (Ներդրողի օր) միջոցառմանը։

Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026,

Արմինֆո.Team Telecom Armenia-ն կապահովի Firebird AI-ի արհեստական բանականության մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը՝ մագիստրալային, հաջորդ սերնդի օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: 

Պարզ talks՝ նոր ձևաչափ ԱրարատԲանկի հետ․ ֆինանսները բարդ են թվում միայն առաջին հայացքից
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026,

Արմինֆո.Մեկնարկել է ԱրարատԲանկի և «Պարզից պարզ» փոդքասթի համագործակցության նոր ձևաչափը՝ Պարզ talks-ը։ Այն անդրադառնում է ֆինանսական թեմաներին իրական և հասկանալի օրինակներով՝ պարզեցնելով ֆինանսական բարդ արտահայտություններն ու բացատրելով տերմինները։

IDBank-ի աջակցությամբ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի և Թոնի Այոմիի անվան մրցանակներ
 Ուրբաթ, 29 Մայիսի 2026,

Արմինֆո. Impacture 2026 կոնֆերանսը դարձավ ոչ միայն բարեգործության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և հանրօգուտ ներդրումների շուրջ քննարկումների հարթակ, այլև կարևոր ու խորհրդանշական նախաձեռնության մեկնարկ։

IDBank-ը Impacture 2026-ում ներկայացրել է սոցիալական պատասխանատվության իր տեսլականը
 Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026,

Արմինֆո.  Բիզնեսի, ֆինանսական համակարգի, հասարակական կազմակերպությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչները մեկ հարթակում՝ քննարկելու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, բարեգործության և հանրօգուտ ներդրումների զարգացման արդի միտումները։

2025 թվականին Հայաստանի աուդիտորական ընկերությունների հասույթն աճել է 18%-ով
 Երեքշաբթի, 12 Մայիսի 2026,

Արմինֆո.2025 թվականի արդյունքներով Հայաստանում աուդիտորական ընկերությունների համախառն հասույթը կազմել է շուրջ 16,2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով մոտ 18% աճ։ Այդ մասին ասվում է Grant Thornton Armenia ընկերության պատրաստած աուդիտորական ծառայությունների շուկայի ուսումնասիրության մեջ։

  ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով
 Ուրբաթ, 8 Մայիսի 2026,

Արմինֆո. ԵՆԲ խումբը (ԵՆԲ և ԵՆՀ) կտրամադրի մասնակի պորտֆելային երաշխիք` ապահովելով մինչև 106.25 միլիոն եվրոյի նոր ֆինանսավորման հնարավորություն ՓՄՁ-ների համար։

Հայաստանում կներկայացվի առաջին հայկական արհեստական բանականությունը՝ Zeyro-ն
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,

Արմինֆո.  Մայիսի 8-ին Հայաստանում տեղի կունենա նշանակալի իրադարձություն, որը վերաիմաստավորում է երկրի տեխնոլոգիական զարգացման ուղղությունը։ Հանդիսավոր ձևաչափով կներկայացվի Zeyro-ն՝ առաջին հայկական արհեստական բանականությունը, որը ստեղծվել է նոր ստանդարտներ սահմանելու և ժամանակակից շարժունակության ու թվային ծառայությունների տրամաբանությունը վերաձևակերպելու համար։ Այդ մասին ասվում է Zeyro թիմի հաղորդագրությունում։

Արտ. փոխարժեքները
24.11.2026
RUB4.400.01
USD360.470.12
EUR394.39-0.70
GBP471.10-1.14
CAD251.370.01
JPY22.63-0.02
CNY54.110.04
CHF429.13-0.47