Արմսվիսբանկի ֆինանսավորմամբ վերազինվել է Արզնու թռչնաֆաբրիկան եւ գործարկվել արեւային կայանը
 Երկուշաբթի, 28 Դեկտեմբերի 2020, 15:11

Արմինֆո. 25.12.2020թ-ին կայացավ «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի՝ տեխնոլոգիական նոր լուծումներով վերազինված թռչանանոցների և շահագործման հանձնված արևային կայանի բացման շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին գործընկեր-բանկ հանդիսացող Արմսվիսբանկի ղեկավարները, ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, Կոտայքի մարզպետի տեղակալը և մի շարք գործարարներ:

Արմսվիսբանկը սեպտեմբերի 22-ից վերաբացում է եվրոյով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2020, 14:12

Արմինֆո.ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 15.05.2020թ-ին ՀՀ ԿԲ-ի կողմից գրանցված ծրագրային ազդագրի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 22-ը վերաբացում է Եվրոյով արտահայտված պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխումը ՝ ստորև նշված պայմաններով՝

 Երեթշաբթի, 18 Օգոստոսի 2020, 12:22

Արմինֆո.

Ամբողջապես տեղաբաշխվել են Արմսվիսբանկի եվրոյով պարտատոմսերը
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020, 15:58

Արմինֆո. Արմսվիսբանկը տեղեկացնում է,  որ 01.07.2020թ-ին ավարտվել է Բանկի AMSWISB2EER8 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը, որը մեկնարկել էր սույն թվականի հունիսի 1-ից: Արդյունքում, տեղաբաշխվել է տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 5 մլն եվրոյի չափով:

<Արմսվիսբանկ> ՓԲԸ-ն երկրորդ տարին շարունակ արժանանում է <2019թ-ի Հայաստանում ամենաակտիվ թողարկող բանկ> մրցանակին
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020, 15:42

Արմինֆո. ՎԶԵԲ-ի առևտրի ֆինանսավորման ծրագրի (TFP) շրջանակում իրականացվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության արդյունքներով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն երկրորդ տարին շարունակ արժանանում է «2019թ-ի Հայաստանում ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին:

Արմսվիսբանկի պարտատոմսերը գնում են իրար ձեռքից խլելով
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2020, 20:48

Արմինֆո.Տեղաբաշխվել է Արմսվիսբանկի  AMSWISB2DER0 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 10 մլն ԱՄՆ դոլարի չափով, որի տեղաբաշխումը մեկնարկել էր սույն թվականի հունիսի 1-ից:

Բորսայում ամբողջապես տեղաբաշխվել են արմսվիսբանկի դրամային պարտատոմսերը
 Երեթշաբթի, 2 Հունիսի 2020, 13:31

Արմինֆո.Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 01.06.2020թ-ին Հայաստանի ֆոնդային բորսայում կայացել է Բանկի AMSWISB2CER2 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդը, որի արդյունքում ամբողջապես տեղաբաշխվել է աճուրդի դրված 9700 մլն ՀՀ դրամի անվանական արժեքով պարտատոմսները: Հատկանշական է, որ պահանջարկը գերազանցել է առաջարկին շուրջ 14%-ով, իսկ պարտատոմսերի միջին կշռված գինը նվազ է եղել կտրման գնից: Աճուրդի մանրամասները ներկայացված են ստորև.

Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր
 Երկուշաբթի, 21 Հունվարի 2019, 17:16

Արմինֆո.Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:

Նախագահ Սարգսյանը գերխնդիր է համարում Հայաստանը ներդրողների համար գրավիչ երկիր դարձնելը
 Երեթշաբթի, 23 Հոկտեմբերի 2018, 12:31

Արմինֆո. Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ։

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 17:07

Արմինֆո. 2017 թվականի օգոստոսի 1-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով (SWISB4), Եվրոյով (SWISB5) և ՀՀ դրամով (SWISB6) արտահայտված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից:

Արմսվիսբանկի դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ
 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2017, 15:51

Արմինֆո. Արմսվիսբանկի 2 մլրդ.դրամ ծավալով անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է հուլիսի 10-ին, նախատեսված ժամկետից 4 օր շուտ: Տեղաբաշխված պարտատոմսերը ձեռք են բերել ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա իրավաբանական անձինք, այդ թվում`հայկական բանկերի և մասնավոր ներդրողներ:

Արմսվիսբանկի դրամային պարտատոմսերի պահանջարկը նույնպես բարձր է, ինչպես և դոլարային պարտատոմսերինը
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2017, 18:08

Արմինֆո. Արմսվիսբանկը, դոլարային երեք հաջող  տրանշից հետո շուկա դուրս բերեց դրամային պարտատոմսերը: Արմսվիսբանկի դրամային պարտատոմսերի պահանջարկը, ինչպես և դոլարային պարտատոմսերի դեպքում, բավականին հաջող էր, քանի որ ընդամենը 2 մլրդ ծավալի ձեռքբերումը տեղի ունեցավ բաց բաժանորդագրության մեկնարկից հետո առաջին ժամում:

Արմսվիսբանկը մինչև 33 մլրդ դրամ ավելացրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը` բաժնետերերի ուղիղ ներարկումների շնորհիվ
 Հինգշաբթի, 8 Սեպտեմբերի 2016, 12:05

Արմինֆո. Արմսվիսբանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը ներկայումս կազմում է շուրջ 33 մլրդ ՀՀ դրամ` մարտի վերջի 30.4 մլրդ դրամի և տարեսկզբի 19 մլրդ դրամի դիմաց: Ինչպես ԱրմԻնֆո-ին պարզաբանել են բանկի մամուլի ծառայությունում, կապիտալի ավելացումն ապահովվել է մարտ ամսին  բաժնետերերի կողմից 8 մլրդ դրամ ուղիղ ներարկումների շնորհիվ: Կապիտալի համալրումը թելադրված է 2017 թվականի հունվարի 1-ից բանկերի նվազագույն ընդհանուր կապիտալի 30 մլրդ դրամ նվազագուն չափի ապահովման ՀՀ ԿԲ նորմատիվը կատարելու անհրաժեշտությամբ, որը ներկայում կազմում է 5 մլրդ դրամ:

Վարդան Սիրմակեսը Արմսվիսբանկում ուղղակի մասնակցությունը փոխարինել է իր ընկերություններով
 Ուրբաթ, 25 Մարտի 2016, 20:33

Արմինֆո. Համաշխարհային ճանաչում ունեցող «Franc Muller Watchland» ժամացույցների գործարանի հիմնադիր և սեփանատեր Վարդան Սիրմակեսը Արմսվիսբանկում ուղղակի մասնակցությունը փոխարինել է իր ընկերություններով:

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը և Արմսվիսբանկը համատեղ ջանքերով կաջակցեն հայրենական արտադրող-արտահանողին
 Հինգշաբթի, 24 Մարտի 2016, 19:32

Արմինֆո. Մարտի 24-ին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ ու «Արմսվիսբանկ» ՓԲԸ կողմից կազմակերպված  արտահանման ֆինանսական աջակցմանը նվիրված համաժողով:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ճանաչվել է հաղթող «Բորսայի լավագույն անդամ» գերանվանակարգում
 Երեթշաբթի, 16 Փետրվարի 2016, 19:54

Արմինֆո. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2015ե ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ, որի շրջանակում պարգեւատրվում են բորսայի եւ արդեն երկրորդ տարին անընդմեջ՝ դեպոզիտարիայի՝ տարվա ընթացքում առավելագույն ակտիվություն դրսեւորած անդամները:   

Վարդան Սիրմակեսը «Շիրակի մարզի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրի» շրջանակներում 1 մլն.դոլար է տրամադրել Գյումրիի տեքստիլ ֆաբրիկայի ընդլայնմանը
 Չորեքշաբթի, 20 Հունվարի 2016, 18:50

Արմինֆո. «Ֆրանկ Մյուլեր Ուոչլենդ» ժամացույցների հանրահայտ ընկերության հիմնադիր-սեփականատեր և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի սեփականատեր, շվեյցարահայ հայտնի բարերար Վարդան Սիրմակեսը «Շիրակի մարզի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրի» շրջանակներում 1 մլն.դոլար է տրամադրել Գյումրիի տեքստիլ ֆաբրիկայի գործունեության ընդլայնմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ֆինանսավորման առաջին մասն արդեն կատարվել է 2016 թվականի հունվարին:

Արմսվիսբանկի առաջնային կորպորատիվ արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի երեք թողարկումների մարկետմեյքերն է «Արմենբրոկ» ընկերությունը
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2015, 16:10

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ առաջնային կորպորատիվ արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի երեք թողարկումների (բորասյական SWISB1, SWISB2, SWISB3 հապավումներով) մարկետմեյքերն է «Արմենբրոկե ընկերությունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այդ կարգավիճակն Արմենբրոկ ընկերությանը տրվել է հունիսի 26-ին,  «Նասդաք Օէմեքս Արմենիաե ԲԲԸ կանոնների համաձայն: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ դոլարային պարտատոմսերի ստեղծողի կարգավիճակում հանդես գալն Արմենբրոք ընկերությանը թույլ կտա մշտապես իրականացնել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ «Նասդաք Օէմեքս Արմենիա» ԲԲԸ հարթակում՝ նպաստելով երկրորդային շուկայում վերջիններիս իրացվելիության բարձրացմանը:

Կովկասի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում Արմսվիսբանկը Եվրոբանկից կստանա 2 մլն.դոլարի վարկ
 Երեթշաբթի, 2 Հունիսի 2015, 18:08

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջև «Կովկասի էներգաարդյունավետության ծրագրի» շրջանակներում կնքվել է պայմանագիր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են բանկում, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը համագործակցում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ դեռևս 2010թ.-ից, և երկարատև սերտ համագործակցության արդյունքում 02.06.2015թ. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի և ՎԶԵԲ-ի միջև «Կովկասի էներգաարդյունավետության ծրագրի» շրջանակներում նախատեսվում է կնքել նոր՝ 2 մլն ԱՄՆ դոլարի չափով պայմանագիր: 

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի առաջին և երկրորդ թողարկման դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
 Երեթշաբթի, 5 Մայիսի 2015, 20:00

2015թ. մայիսի 5-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 1-ին և 2-րդ թողարկումները ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային Bbond ցուցակում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից:



Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20