ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
 Երկուշաբթի, 8 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո. ԱրարատԲանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2025թ․ Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»։

Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
 Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո. Արդեն մոտ մեկ դար աշխարհում ֆինանսական ոլորտի զարգացմանը հետևող և Financial Times Group-ին պատկանող The Banker ամսագիրը յուրաքանչյուր տարի գնահատում է բանկերի գործունեությունը՝ վերլուծելով նրանց ֆինանսական արդյունքները, նորարարական ծրագրերը, ռազմավարական քայլերը և հաճախորդների սպասարկման որակը։

Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրենը BACEE համաժողովում ներկայացրել է բանկային կառավարման հաջող փորձը
 Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանտ Հակոբյանը որպես բանախոս հանդես է եկել «Regional Bank Executives Roundtable (CEE/SEE/Caucasus/Central Asia): Key to Success» խորագրով պանելային քննարկմանը: Միջոցառումն անցկացվել է BACEE-ի 50-րդ համաժողովի շրջանակում։

Evocabank-ը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլար OPEC-ից
 Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. OPEC-ը 30 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ է տրամադրել Evocabank-ին Հայաստանում տեղական բիզնեսների և կանաչ նախագծերի զարգացման ու ընդլայնման համար։

Կոնվերս Բանկը Best Mobile Banking App Consumer Armenia մրցանակակիրն է ըստ Global Finance-ի 
 Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Կոնվերս Բանկը հեղինակավոր Global Finance ամսագրի World's Best Digital Bank & AI Awards Ceremony 2025-ի մրցանակակիրն է: Բանկը լավագույնն է ճանաչվել Best Mobile Banking App Consumer Armenia անվանակարգում: 

Կոնվերս Բանկը կրկին լավագույնն է ճանաչվել առևտրի ֆինանսավորման ոլորտում
 Հինգշաբթի, 13 Մարտի 2025,

Արմինֆո. Կոնվերս Բանկը կրկին վերահաստատել է Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար դիրքը՝ վեցերորդ անգամ լավագույնը ճանաչվելով հեղինակավոր Global Finance ամսագրի «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» անվանակարգում:

Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
 Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,

Արմինֆո.Տասներորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչվում է լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի: Մրցանակաբաշխության հաղթողները գնահատվել և ընտրվել են ամսագրի խմբագրական թիմի և ոլորտի փորձագետների կողմից մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` բանկային հավելվածները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը և ծավալը, սպասարկման որակը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը շուկայում:

Ամերիաբանկը ճանաչվել է 2024թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2024թ․ «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից:  «Տարվա բանկ» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դարձել դեկտեմբերի 4-ին
Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Հեղինակավոր մրցանակը շնորհվում է բարձր արդյունքներ ցուցաբերած ֆինանսական հաստատություններին 127 երկրում, որոնք զգալի աճ են գրանցել՝
միևնույն ժամանակ պահպանելով կայուն հաշվեկշիռ, բարելավելով սպասարկման որակը, ներդրումներ կատարելով տեխնոլոգիաների մեջ և ամրապնդելով իրենց դերը տեղական համայնքներում:

Արդշինբանկի փրայվիթ հաճախորդները սպասարկվելու են նոր գրասենյակում
 Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Հոկտեմբերի 21-ին, Հյուսիսային պողոտա 10 հասցեում Արդշինբանկը բացեց նոր գրասենյակ փրայվիթ բանկինգի հաճախորդներին սպասարկելու համար: Գրասենյակի նպատակն է իր հաճախորդներին տրամադրել ծառայությունների համալիր փաթեթ՝ կարևորելով անհատական մոտեցումը, հաճախորդի ժամանակը և պրեմիում կարգավիճակը: 

Ամերիաբանկը Real Business համաժողովում ներկայացրել է իր MyBusiness նորարարական թվային հարթակը
 Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Ամերիաբանկը Real Business համաժողովում ներկայացրել է իր MyBusiness նորարարական թվային հարթակը, որն աննախադեպ է ոչ միայն հայաստանյան շուկայում, այլև՝ տարածաշրջանում:

Ամերիաբանկն իր գործունեության տարիներին ավելի քան 500 մլրդ դրամ է ուղղել ՓՄՁ հատվածի ֆինանսավորմանը
 Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.  Ամերիաբանկն իր գործունեության տարիներն, ընդհանուր առմամբ, ավելի քան 500 մլրդ դրամ է ուղղել ՓՄՁ հատվածի ֆինանսավորմանը: Այդ մասին հայտարարել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը՝ հոկտեմբերի 16-ին "Իմ Ամերիա, իմ Հայաստան" նախագծի շրջանակում Բանկի երեք արշավների մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Իմ Ամերիա, իմ Հայաստան» Ամերիաբանկի նոր նախագիծը
 Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և նախագծի շրջանակում իրականացվող երեք արշավները՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա»։ Նախագծի և արշավների նպատակն է միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության իրականացման շուրջ և միասին բարելավել կյանքի որակը:

Անդրանիկ Գրիգորյան. Կոնվերս Բանկը Հայաստանում նորարարության առաջնագծում
 Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2024,

Արմինֆո.Օրերս հեղինակավոր Global Finance հարթակում հրապարակվեց Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հետ հարցազրույցը, որում անդրադարձ է կատարվում Բանկի թվային օրակարգին, տարբեր տարիների ներդրված նորարար, թվային լուծումներին ու ծառայություններին, թվային փոխակերպման մարտահրավերներին ու ակնկալիքներին: Ձեզ ենք ներկայացնում հոդվածի հայերեն՝ ավելի ընդգրկուն տարբերակը:

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
 Ուրբաթ, 29 Մարտի 2024,

Արմինֆո.Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով: Հաղթող բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածաշրջանից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը, ինչպես նաև հաշվի են առնվել ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների և ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները:

Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024,

Արմինֆո.Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը: Այս մրցանակն Ամերիաբանկի չորրորդ անընդմեջ հաղթանակն է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմելուն ու ավելի կայուն ապագա կառուցելուն միտված նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում։

Կոնվերս Բանկը կրկին արժանացել է Global Finance-ի հեղինակավոր մրցանակի
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024,

Արմինֆո.Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույնը՝ արժանանալով «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին:

Ինչպե՞ս է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հարցազրույցը Global Finance պարբերականին

ԱրարատԲանկը՝ 2023թ.-ի Լավագույն ենթապահառու բանկ ՀՀ-ում՝ ըստ Global Finance ամսագրի
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.ԱրարատԲանկը երրորդ տարին անընդմեջ Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»:

Արդշինբանկը Asian Banking & Finance ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա մանրածախ բանկ Հայաստանում»
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Միջազգային Asian Banking & Finance ամսագիրը Արդշինբանկը ճանաչել է «ՏԱՐՎԱ ՄԱՆՐԱԾԱԽ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» մանրածախ ֆինանսական բիզնեսի զարգացման գործում ունեցած ձեռքբերումների համար։ Հաղթողն ընտրվում է՝ հիմնվելով բարձր ֆինանսական արդյունքների, նորարարական ծառայությունների, հաճախորդակենտրոն մոտեցման և կայուն զարգացման ուղղությանը հավատարմության վրա:

Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Global Finance» ամսագրի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության 3 անվանակարգում
 Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի 3 մրցանակի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում, մասնավորապես` «Լավագույն նորարարությունը և տրանսֆորմացիան Հայաստանում 2023թ.», «Լավագույն օնլայն պրոդուկտային առաջարկները Հայաստանում 2023թ.» և «Լավագույնը սպառողական վարկավորման ոլորտում Հայաստանում 2023թ.»:

Արտ. փոխարժեքները
27.02.2026
RUB4.88-0.02
USD377.00-0.04
EUR444.78-0.13
GBP507.97-2.39
CAD275.730.08
JPY24.17-0.01
CNY54.96-0.15
CHF487.901.02