Երեքշաբթի, 20 Փետրվարի 2024,
Արմինֆո.HSBC խումբը տեղաշարժում էր իր կապիտալը և կենտրոնանում նախընտրելի շուկաների վրա՝ համաձայն վերջին տարիների քաղաքականության։ Միայն 2021 թվականից, ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, խումբը դուրս է եկել 7 երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի մանրածախ վարկավորումից։
|
Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) արժանացել է հեղինակավոր Euromoney ամսագրի 2023թ.-ի Գերազանցության երկու մրցանակներին։ Բանկը հաղթող է ճանաչվել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ոլորտում իրականացրած աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի բանկային ոլորտում բազմազանության և ներառականության խթանմանն ուղղված ջանքերի
համար։
|
Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2022,
Արմինֆո. Ըստ «Euromoney» hեղինակավոր ամսագրի 2022 թ․ հարցման` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվել է կորպորատիվ ծառայությունների ոլորտում «Շուկայի առաջատար բանկ»: Բանկն այս տարի արժանացել է նաև ոլորտում «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» մրցանակին:
|
Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2022,
Արմինֆո.Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2022թ. անցկացրած հարցման` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է առևտրի ֆինանսավորման ոլորտում «Շուկայի առաջատար»: Բանկն այս տարի արժանացել է նաև ոլորտում «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» մրցանակին:
|
Երեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2021,
Արմինֆո.2021 թ.-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) Euromoney հեղինակավոր ամսագրի կողմից չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է տարվա «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկը Հայաստանում»:
|
Չորեքշաբթի, 17 Մարտի 2021,
Արմինֆո.2021 թ․-ի մարտի 16-ը կարևոր օր է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) համար․ այն նշում է երկրում իր գործունեության 25-ամյակը։
|
Ուրբաթ, 12 Փետրվարի 2021,
Արմինֆո. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն (ՔՈԱՖ) առցանց ձևաչափով ամփոփեցին 2019-2021 ուսումնական տարիների կրթաթոշակների ծրագիրը, որի նպատակն է աշխատաշուկայում մրցունակ, գիտակ և մասնագիտական հմտություններ ունեցող կադրերի պատրաստումը։
|
Երեքշաբթի, 9 Փետրվարի 2021,
Արմինֆո.Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2020թ. անցկացրած հարցման «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկը Հայաստանում», ինչպես նաև երկրորդ անգամ արժանացել է «Հայաստանում կորպորատիվ ծառայությունների ոլորտում լավագույն ծառայություններ մատուցող բանկ» մրցանակին:
|
Չորեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2020,
Արմինֆո.Մինչ աշխարհը սպասում է, թե երբ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը համընդհանուր հասանելի կդառնա, իսկ համավարակը վերասահմանում է բիզնես ոլորտի հաջողությունը, HSBC կոմերցիոն բանկային ծառայությունը կանխատեսում է երկաստիճան տնտեսական վերականգնում առաջիկա մի քանի տարիների ընթացքում։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020,
Արմինֆո.Euromoney ամսագրի կողմից HSBC-ն արժանացել է գերազանցության միջազգային մրցանակի որպես առաջատար բանկ՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում հաճախորդների սպասարկմանն, ինչպես նաև համայնքների և աշխատակիցների աջակցմանն ուղղված լայնածավալ ջանքերի համար։
|
Հինգշաբթի, 23 Հուլիսի 2020,
Արմինֆո.Ընկերություններն աշխարհով մեկ զգալի գործառնական փոփոխություններ են իրականացնում ավելի ճկուն դառնալու համար այն բանից հետո, երբ նրանցից շատերը պարզեցին, որ իրենց ճգնաժամային կառավարման պլաններն այնքան էլ կայուն չեն եղել ՝ COVID-19 համավարակի մարտահրավերներին դիմակայելու համար:
|
Երկուշաբթի, 29 Հունիսի 2020,
Արմինֆո. Ս.թ. հունիսի 26-ին հեռավար եղանակով պաշտոնապես մեկնարկեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող և «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից ֆինանսավորվող «Գործազուրկ բնակչության շրջանում ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների բարելավում ՀՀ մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով» ծրագիրը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 149 հազար ԱՄՆ դոլար, որից 105,5 հազար ԱՄՆ դոլարը տրամադրել է «Էյչ-Էս-Բի-Սի» Խումբը:
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2020,
Արմինֆո. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) կնվիրաբերի 150 համակարգիչ Հայաստանի սոցիալապես խոցելի համայնքների աշակերտներին՝ հոգալու համար վերջիններիս հեռավար ուսուցման կարիքները COVID-19 համավարակի բռնկման ընթացքում և դրանից հետո:
|
Հինգշաբթի, 16 Հունվարի 2020,
Արմինֆո.HSBC-ն հայտարարել է Իրինա Սեյլանյանի՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակման մասին։ Նա իր պարտականությունները կստանձնի 2020թ. մարտի 2-ից։ Նշանակումը ենթակա է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցման: Իրինա Սեյլանյանը հաջորդում է Փոլ Էդգարին, ով նոր պաշտոն է ստանձնելու HSBC Խմբում:
|